Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ ՄԱՍՈՆԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ

06/07/2018
- 06 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

ՌԴ քաղաքագետների «արհմիությունը»ՙ ի շահ Ադրբեջանի

Ռուսաստանի մասոնական օթյակի ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը օրերս մեկնեց Բաքու: «Ես արդեն տասը տարի նույն ժամանակահատվածում գալիս եմ Բաքուՙ մասնակցելու Ադրբեջանի մեծ օթյակի համաժողովին», հայտարարեց նա տեղական ԶԼՄ-ներինՙ առանց բացահայտելու հանդիպման մանրամասնությունները:

Իհարկե, մասոնները աշխարհի ամենից փակ հասարակությունն են: Զանազան լուրեր են պտտվում համաշխարհային քաղաքականության վրա նրանց ազդեցության եւ հսկայական հարստության մասին: Դժվար է ասել, թե դա որքանով է համապատասխանում իրականությանը: Սակայն որեւէ երկրում կամ տարածաշրջանում մասոնական օթյակի հայտնվելը անհնար է դասել սովորական իրադարձությունների թվին: Sputnik ԸջպՐոՈռՊՋՈվ կայքին տված հարցազրույցում Բոգդանովը պատմեց մի հետաքրքրական պատմություն:

Պարզվում է, որ 2008 թվականին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասոնական մեծ օթյակների աջակցությամբ ստեղծվել է Ադրբեջանի ազգային մեծ օթյակը: Տեղական լրատվամիջոցների տվյալներից դատելովՙ Բաքվում այդ օթյակի ստեղծմանն ուղղված աշխատանքները սկսվել էին 2005-2006 թթ., երկրի արդարադատության նախարարությունում հայտարարություն էր տարածվել հանրապետությունում «որմնադիրների» կազմակերպության գրանցման մասին: Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկան հաղորդումներ, թե Ադրբեջանում մասոն են գրվել «շատ գործարարներ, որոշ քաղաքական գործիչներ, մարզիկներ եւ ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք»:

Այդ կազմակերպության ներկայացուցիչներից մեկը ասել էր, որ խնդիր է դրված իրենց մարդկանց ներդնելու կառավարության մեջ, ինչպես նաեւ աջակցելու արդեն կայացած քաղաքական գործիչներին, ըստ որում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մեջ նա չէր տեսնում հեռանկարային քաղաքական գործիչների: Ինքըՙ ակտիվիստը, իր մասին պատմել է հետեւյալը «Մոտ մեկ տարի ես ուսանել եմ արտասահմանյան երկրներից մեկում, ճանաչվել եմ աշխարհում հայտնի մասոնական օթյակների բոլոր վարպետների կողմից, եւ դարձել եմ Ադրբեջանում «Մասոնի» ղեկավարը: Կտեսնեք, շուտով Ադրբեջանում «Մասոնը» կունենա ուժեղ դիրքեր»:

Իրոք, մասոնական թեման մամուլում սկսեց լայնորեն արծարծվել, սկսել են ի հայտ գալ նյութեր Բաքվում մասոնական խորհրդանշաններով հին շենքերի գոյության մասին: Նույն թեման առկա է 50 մանաթանոց թղթադրամի վրա, որտեղ պատկերված է սանդուղք: Մասոնականության մեջ յոթնաստիճան սանդուղքը տանում է դեպի Սողոմոն թագավորի տաճարը:

Պատմաբանները իրենց հերթին նշում են, որ Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդամին Ռասուլաձեն մոտիկ է եղել մասոնների հետ եւ «կիսել է նրանց ուսմունքի հիմքում ընկած եղբայրության եւ հավասարության գաղափարները»: Բանից պարզվում է, որ Բոգդանովի Բաքու կատարած այցելությունը կապված է Ադրբեջանում մասոնների հայտնվելու, կամ ավելի ճիշտՙ այնտեղ վերադառնալու 19-ամյակի հետ: Բացի դրանից, Բոգդանովը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե օթյակների աշխատանքի ժամանակ չեն քննարկվում քաղաքական հարցեր, բայց մասնոնների մեջ կան իրենց երկրների հասարակական-քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հայտնի անձինք, այնպես որ առկա է որոշակի ազդեցություն որոշումների ընդունման վրա:

Ինտրիգն այն է, թե մասոնները միմյանց ինչպիսի դեր են հատկացնում ադրբեջանա-հայկական հարաբերությունների զարգացման մեջ:

Մի կողմից, բաքվեցի մասոնները պնդում են, թե Հայաստանում չկա մասոնություն: Մյուս կողմից, ինչպես պնդում է Բոգդանովը , Հայաստանում մասոնները վերածնվել են ավելի շուտ, քան Ադրբեջանում: Նրանք գոյություն ունեն արդեն 15 տարի եւ կազմում են «Հայաստանի մեծ օթյակը» (Grand Lodge of Armenia): Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի ու Հայաստանի մասոնները միմյանց չեն ճանաչում եւ հանդիպում են միայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի որեւէ երկրի մեծ օթյակների համաժողովում: Այսինքն, օթյակներում նրանց միջեւ կատաղի պայքար է մղվում: Սա առաջին:

Երկրորդ, Բաքու մեկնելու նախօրեին Բոգդանովը դիմեց Ադրբեջանի արտգործնախարարությանըՙ խնդրելով իր անունը հանել Արցախ այցելած անձանց «սեւ ցուցակից»: Նա այնտեղ էր եղել կնոջ պապի գերեզմանն այցելելու մտադրությամբ, եւ որեւէ քաղաքական հայտարարություն չէր արելՙ բավարարվելով միայն բնությանը վերաբերող հիացական արտահայտություններով: Իսկ ավելի ուշ Բոգդանովը հայտարարեց, որ «ինքը հարգում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Եվ ահա մի հետաքրքրական զուգադիպություն, որը վկայում է ռուսաստանցի քաղաքագետների «արհմիության», համատեղության կարգով նաեւ մասոնների, եւ Բաքվի շահերի ընդհանրության մասին: Նրանք պատրաստվում էին մեկնել «ազատագրված» Ջոջուղ Մարջանլի գյուղ, որպեսզի այնտեղ մասնակցեն «Աշխարհաքաղաքական առանցք. Ադրբեջանը Մոսկվայի միակ ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում» միջազգային կոնֆերանսին: Դա ի՞նչ կարող է նշանակել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԽԱԹԱՐՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՀԻՎԱՆԴԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՀԻՎԱՆԴԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Եվրոպայի հաշվին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը,...

ԿարդալDetails

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025

Արցախցիների 80 տոկոսն աղքատության շեմից ցածր վիճակում է. Բեգլարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական