Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՄ ԳԱԶԱՆՆԵՐԸ ԿՀԱՂԹԵՆ

06/07/2018
- 06 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե Հանրապետության ոստիկանապետը չի հավատում, որ մարդն իսկապես սայթաքել է ջրի վրա, ընկել ու արյունլվա եղել, ոչ թե Գագիկ Ծառուկյանն ու նրա թիկնապահ Էդոն են ծեծել, ապա թույլ տվեք, որ ես էլ չհավատամ սայթաքելու վարկածին: Չէ, տեսականորեն սայթաքել հնարավոր է, մանավանդ երբ տեսնում ես Գագիկ Ծառուկյանին ու նրա թիկնապահ Էդոյին դիմացդ կանգնած ու զգում ես, թե ինչպես են քեզ նայում Էդոն ու Ծառուկյանի` երախը բաց առյուծը. նույնիսկ եթե գետնին այդ պահին ջուր չլինի, հաստատ կսայթաքես, բայց մարդն սկզբում պնդում էր, որ իրեն թիկնապահ Էդոն ծեծել է, ընդ որում առաջինն իրեն հարվածել է Ծառուկյանը: Հետո, արդեն հիվանդանոցում մարդն ասում է, որ իրականում իրեն Էդոն չի ծեծել, ուղղակի մեկ-մեկ նայել է, Ծառուկյանն էլ չի հարվածել, ավելինՙ իրենք լավ բարեկամներ են ու շուտով, որ հիվանդանոցից դուրս գա, գնալու է հանդիպի հետը, լավ ուտեն-խմեն, սայթաքեն, ներողություն, քեֆ անեն: Ու որպեսզի այս մարդու խոսքերն ավելի արժանահավատ լինեն, նրա կինը եւս հայտարարել է, որ ի՞նչ եք ասում, ինչպե՞ս թե պարոն Գագիկ Ծառուկյան ջանն ու պարոն Էդո թիկնապահ ջանը ծեծել են ամուսնուս, իհարկե չեն ծեծել, ուղղակի ոտքը սայթաքել է, ընկել է:

Բայց շատ չխորանանք այս մարդու սայթաքումների մեջ. այս պատմությունն ինձ ուշագրավ թվաց բոլորովին այլ տեսանկյունից: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ ու կես ժամ առաջ միացավ Նիկոլ Փաշինյանին: Ավելինՙ նրանք Հանրապետության հրապարակում համատեղ ֆոտոշարք ունեն, որտեղ երեւում է, թե որքան է Ծառուկյանը երջանիկ ու հպարտ, Փաշինյանն էլ հետաքրքիր, ժպտերես: Հիմա Փաշինյանի կաբինետում Ծառուկյանի մարդիկ կան, օրինակՙ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կամ Հրաչյա Ռոստոմյանը, հիմա իրավապահ կառույցները, «ապօրինի հարստացածների բացահայտում» սրբասուրբ ու հայրենասիրական ծրագրի շրջանակներում ամեն օր մեկին բերման են ենթարկում, առնվազն մեկին, ով հանդգնել է հարստանալ` չքավորության տարիներին ու այս մարդկանց մեջ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կերպ չի մտնում, չնայած ինքը եւս շատ հարուստ է, չնայած ինքը եւս համ գործարար է, համ ԱԺ պատգամավոր, չնայած իր մասին եւս ասում են, որ մարդկանց է ծեծել, չնայած ինքը եւս անհատական գազանանոց ունի եւ թիկնապահ Էդո, որն, ի դեպ, ոչ թե մենակ է պաշտպանում Նորին գերազանցության անվտանգությունը, այլեւ Ծառուկյանի թիկնազորի պետն է, դե այսինքն Ծառուկյանը թիկնազոր էլ ունի, Էդոն էլ դրա պետն է: Ու այս ամենըՙ նոր Հայաստանում:

Հիմա, երբ այս մարդը հայտնվեց ու ասաց, որ իրեն նախ հարվածել է Ծառուկյանը, ապա շարունակել է Էդոն, եւ երբ վերջինս ձերբակալվեց, ես իսկապես մտածեցի, որ Նոր Հայաստանը գալիս է, քանի որ ոչ թե ապօրինի հարստացածներին ու ծեծողներին են բռնում, այլ դրանց բռնելուց նշանակություն չեն տալիս բռնողների ու բռնվողների մերձավորության մակարդակին: Բայց երբ տուժողն ասաց, որ ինքն իրականում սայթաքել է, ես հասկացա, որ Նոր Հայաստանը դեռ չի գալիս, այստեղ դեռ մերձավորները միշտ անմեղ են, հակառակորդներըՙ միշտ մեղավոր: Չնայած, երբ ոստիկանապետ Օսիպյանն ասաց, որ ինքը չի հավատում, թե ինչպե՞ս կարելի է սայթաքել ու նման վնասվածքներ ստանալ, ես հասկացա, որ Նոր Հայաստանի հույսը դեռ կա:

Միայն մի բան չեմ հասկանում. եթե Գագիկ Ծառուկյանի ու Մանվել Գրիգորյանի անհատական գազանանոցներում պահվող կենդանիններին կռվացնենք, ո՞ւմ գազանները կհաղթեն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԱՏՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԻՋԵՎԱՆ.ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՆ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵՐԱՆԳՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱԽԻՋԵՎԱՆ.ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՆ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵՐԱՆԳՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական