Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՂԾ` ԱՂԱՆԴՈՑ

06/07/2018
- 06 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՐԱՉՅԱ ԽԱՉԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, 28. 06. 2018թ.

Նամակ` ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ

Մենք այժմ ապրում ենք սրընթաց փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ փոխվում է մեծ արագությամբ: Նմանօրինակ արմատական փոփոխություններ եղան նաեւ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին: Խոսքը համաժողովրդական խաղաղ եւ ոչ բռնի հեղափոխության մասին է, որը ոմանք այդպես էլ չընկալեցին: Երկիրն այժմ ապրում է հոգեփոխման (կատարսիս) պատմական ժամանակում, երբ վերանայվում են շատ արժեքներ:

Ներկայումս համընդհանուր պատերազմ է հայտարարված ապօրինություններին, մենաշնորհին եւ կաշառասունությանը (կոռուպցիա), որը դրական գործընթաց է եւ արմատապես վերափոխում է Հայաստանը: Բայց կան նաեւ ուժեր, որոնք կամենում են ձախողել դրական այս քայլերը: Մենք առաջին հերթին նկատի ունենք ամբողջատիրական ու քայքայիչ աղանդները, որոնք ուղղված են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ Հայոց իշխանության եւ ընդհանրապես Հայոց քաղաքակրթության դեմ: Դրանք գրանցվել են նախորդ իշխանությունների հակաժողովրդական եւ հակահայկական քաղաքականության հետեւանքով: Խոսքը հատկապես Եհովայի վկաների մասին է: Սա համաշխարհային ստվերային կառավարության հոգեւոր ջոկատն է, որը կործանել է բազմաթիվ երկրներ եւ ժողովուրդներ: Եվ բնավ էլ պատահական չէ, որ այն որոշ երկրներում արգելված է, օրինակՙ Ռուսաստանի Դաշնությունում: Եհովայի վկաները մեզ բառացիորեն հետապնդում են ամենուրեքՙ մտնելով մեր բնակարանները, խախտելով մեր մարդկային եւ ազգային իրավունքները, մեզ սադրելով հակապետական քայլերի:

Ցավոք սրտի, Մայր աթոռը կրավորական անհասկանալի դիրք է գրավել եւ շատ թույլ պայքար է մղում դրանց դեմՙ պատճառաբանելով հավատի ազատության կեղծ ու պատիր դրույթը, որն արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում եւ խաթարում է մեր հոգեւոր եւ ազգային նկարագիրը: Նախկինում հոգեւոր ներխուժումների պատճառով մենք կորցրինք մեր հայրենակիցներին եւ երկրի զգալի մասը: Այնպես որ, այժմ այդ պայքարը խիստ արդիական է եւ հրատապ: Մինչդեռ մեր եկեղեցու առաջնորդը նախաձեռնություն չի դրսեւորում եւ, որքան էլ զարմանալի է, անգամ արգելում է պայքարել աղանդների դեմ: Այս մասին են վկայում որոշ հոգեւորականներ եւ հայրենասեր գործիչներ: Ստացվում է մի շատ տարօրինակ իրավիճակ. տկարանում է պայքարի մեր ոգին: Մինչդեռ աղանդի ներկայացուցիչները շատ ճկուն են ու համառ եւ օգտվում են մեր հասարակության սոցիալական ծանր վիճակից: Նրանք ձրի բաժանում են գրականությունՙ զբաղվելով օրենքով արգելված հոգեորսությամբ:

«Նարեկ» աղոթքների խումբը անզիջում եւ անդրդվելի է այս խնդրում, քանի որ դա վերաբերում է մեր կեցությանը, հոգեւոր անվտանգությանը եւ հավատի մաքրությանը: Մենք քարոզում եւ ներկայացնում ենք հոգեւոր մեր հայրերի գործերն ու մտքերը, Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, նաեւ հայոց քաղաքակրթության արժեքները, կազմակերպում ուխտագնացություններ եւ սերտացնում հոգոր մեր կապերը Սփյուռքի հետ: Նշենք, որ մեր հայրենակիցներն ապրում եւ շնչում են Հայաստանով եւ զորավոր մեր հավատով: Նահանջային հոգեբանությունը եւ կրավորականությունը մեզանում տեղ չունեն:

Մեր խումբն ամեն կերպ աջակցում է ժողովրդի ընտրած ներկայիս իշխանություններին եւ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հաստատվի օրինականությունը, արդարությունը, ազնվությունը եւ հոգեւոր արժեքների գերակայությունը: Մենք համոզված ենք, որ գործընթացներն անշրջելի են ու շուտով կլինի կյանքի առողջացում, եւ կամրապնդվեն չորրորդ հանրապետության հիմքերը: Մեր խումբը մասնակիցն է այս պատմական իրադարձությունների եւ պատրաստակամ է հակահարված տալ ամեն տեսակ թափթփուկների եւ սինլքորների:

Աղանդների խնդիրը նաեւ ծանր հարված է մեր բանակին եւ պաշտպանունակությանը, քանի որ այդ աղանդի անդամները քարոզում են չծառայել բանակում: Սա արդեն լուրջ հանգամանք է, որը սթափության յուրօրինակ ուղերձ է մեզ: Մենք հոգ ենք տանում հոգեւոր դաշտի մաքրության, որը մեզ համար կենսական նշանակություն ունի: Մեր խորին համոզմամբՙ հարկավոր է վերացնել ոչ թե հետեւանքը, այլ պատճառը:

Հաշվի առնելով այս ամենըՙ մենքՙ ՀՀ եւ Սփյուռքի հպարտ եւ բարեպաշտ քաղաքացիներս պահանջում ենք արգելել Եհովայի վկաների գործունեությունը Հայաստանի ողջ տարածքում:

«Նարեկ» աղոթքների խմբի (29.000 հոգի) ղեկավարՙ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿԸ ՆՇԱՆԱԿԷ ԷՐՏՈՂԱՆԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԿԸ ՆՇԱՆԱԿԷ ԷՐՏՈՂԱՆԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական