Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Այս տարին հոբելյանաշատ է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի համար: Վերջերս հանդիսավորապես նշվեց Նյու Յորքի Սբ. Վարդան հայոց մայր տաճարի կես դարը: Թերեւս քչերը գիտեն, որ մայր տաճարից ուղիղ 10 տարի առաջՙ 1958թ. է օծվել «աշխարհի մայրաքաղաքի» մեկ այլ նշանավոր հայկական եկեղեցիՙ Սրբոց Նահատակացը:

Բեյսայդում (Լոնգ Այլենդ) ապրող բազմաթիվ հայորդիներ անցյալ դարի 50-ականների երկրորդ կեսին հղացան հավատքի նոր տուն կառուցելու գաղափարը, որը պիտի իր շուրջ համախմբեր նյույորքաբնակ մեր հայրենակիցներինՙ արթուն պահելով նրանց հավատն առ Աստված եւ շարունակելի դարձնելով հայրենասիրության ավանդները:

Անցել է ուղիղ 60 տարի եւ լիուլի արդարացել են բոլոր սպասումները: Անձամբ եմ տեսել, որ կիրակնօրյա պատարագներին նստելու տեղ չի լինում եկեղեցու ընդարձակ սրահում, իսկ հավատավոր ժողովուրդը արարողություններից հետո էլ չի շտապում տուն: Ազգային այս կառույցը սիրելի հավաքավայր է թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար, որտեղ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներՙ նվիրված եկեղեցական ու ազգային տոներին:

Սրբոց Նահատակաց եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա (տնօրենՙ Էլիզապեթ Գոտապաշ ) եւ ամենօրյա (տնօրենՙ Սեդա Դավիդյան ) հայկական դպրոցները: Վեց տասնամյակ առաջ եկեղեցու հոգեւոր հովիվ Վարդան քհն. Մկրյանը եւ մի շարք ազգասեր անձնավորություններ, զգալով հայեցի դաստիարակության անհրաժեշտությունը, հիմնադրեցին շաբաթօրյա վարժարանը: Ինչ վերաբերում է ամենօրյա դպրոցին (HMADS -Holy Martyrs Armenian Day School), ապա այն եզակի կրթական հաստատություն է Նյու Յորքի ողջ տարածաշրջանում: Անցյալ տարի այն նշեց իր ոսկյա հոբելյանըՙ ստեղծման 50 տարին: Այդ ընթացքում հարյուրավոր հայ եւ ոչ միայն հայ պարման-պարմանուհիներ են կրթվել ու դաստիարակվել «Ներշնչել ապագանՙ ավանդությունը հարգելով» կարգախոսով: Ուրախալի է, որ նախկին տնօրենուհինՙ եռանդուն մանկավարժ ու հասարակական գործիչ Զարմինե Պողոսյանը եւս շարունակում է իր ավանդը ներդնել այս հույժ կարեւոր գործում:

Եկեղեցու հարակից «Գալուստյան սրահը», որը տեղավորում է 160 հանդիսատես, պարբերաբար հյուրընկալում է համերգներ ու ցուցահանդեսներ: Տողերիս հեղինակին եւս բախտ է վիճակվել 2011-ի դեկտեմբերին «Հայկական աշխարհ» խորագրով ցուցահանդես կազմակերպել հայրենակիցներիս համար: Այնժամ ես հաղորդվեցի նրանց հայրենակարոտ սրտերին եւ ի մոտո պատկերացում կազմեցի նրանց հայրենանվեր ծրագրերի մասին:

Բավականին ակտիվ են գործում եկեղեցու Տիկնանց եւ Երիտասարդաց հանձնախմբերը, որոնք հաճախակի են անցկացնում ազգային ուտեստի փառատոներ, մարզական խաղեր, ամառային ճամբարներ եւ այլն: Արդեն 10 տարեկան «Շնորհալի» երգչախումբն այսօր ղեկավարում է հայրենի շնորհակի երգիչ ու խմբավար Վաղարշակ Օհանյանը : Ապրիլի 21-ին «Քուինզ» թատրոնում տեղի ունեցած համերգը նվիրված էր Սրբոց Նահատակացի 60-ամյակին:

Ընդհանրապես այս տարվա բոլոր միջոցաումներն են նվիրված այդ խնկելի հոբելյանին: Հանդիսությունների սկիզբն ազդարարվեց դեռ տարեսկզբինՙ հունվարի 28-ի պատարագից հետո: Գործող հատուկ հոբելյանական հանձնախումբը եւ ծխական խորհրդի ատենապետ Արամ Չամիչյանը մշակել են կուռ ու համապարփակ մի հայտագիր: Ընդգծելի է, թե ինչպես է հայ համայնքը համախմբված եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Աբրահամ քհն. Մալխասյանի շուրջը: Նա շատ ուշադիր է կրթական ու մշակութային բոլոր միջոցառումներինՙ իր ներկայությամբ քաջալերելով նշված ոլորտները: Նրա խմբագրությամբ լույս են տեսնում «Նարեկ» երկլեզու ամսագիրը, այլ հրատարակություններ: Նրա օրհնությամբ ու առաջնորդությամբ տեղի են ունենում նաեւ ուխտագնացություններ դեպի Մայր հայրենիք ու Ավետյաց երկիր:

Այս տարի եւս ամռանը, ի մասնավորիՙ օգոստոսի 17-31-ը, նախատեսված է ուխտավորների այց նախնյաց երկիր, որի շրջանակներում օվկիանոսի մյուս կողմից եկած մեր եղբայրներն ու քույրերը կլինեն Հայաստան աշխարհի տարբեր անկյուններում ու Արցախում: Բոլորն են ոգեւորված տեսնելու նոր Հայաստանն ու նրա հպարտ քաղաքացուն:

Չմոռանանքՙ այս երտասարդ հովիվն էր, որ հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին նախաձեռնեց եկեղեցուն մերձակա փողոցներից մեկը հայորեն անվանակոչելու գործընթացը: Արդյունքում այսօր Նյու Յորքի 210-րդ փողոցը, Հորաս Հարդինգ արագընթաց ճանապարհից սկսած մինչեւ 58-րդ պողոտա, կոչվում է «Հայաստանի ճանապարհ» (Armenia Way):

Այո՛, բանուկ է Հայաստանի ճանապարհը Նյու Յորքում: Ճանապարհ, որի սկզբնակետն ու վերջնակետը Հայաստանն է, ամենայն հայոց Հայրենիքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ

Հաջորդ գրառումը

«ԻՆՁ ԱՍՏՎԱԾԱՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ. ՀԻՎԱՆԴԻ ԿՅԱՆՔՆ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է». ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿ ՄՀԵՐ ՍՈՒՍԱՆԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ԻՆՁ ԱՍՏՎԱԾԱՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ. ՀԻՎԱՆԴԻ ԿՅԱՆՔՆ ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է». ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿ ՄՀԵՐ ՍՈՒՍԱՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար, և դա վիրավորանք չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցին թիրախավորելու և խմբագրին «անդաստիարակ» անվանելու մասին

21/10/2025

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը չի համարում, որ ֆեյսբուքյան իր գրառմամբ թիրախավորել է որոշ լրատվամիջոցների։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի՝ իր գրառումն ընդամենը...

ԿարդալDetails

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական