Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ ՀՈՒՅՍԸ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Իրավիճակ է փոխվել: Նկատի չունեմ Հայաստանում, որտեղ Շմայս անունով հայտնի Առաքել Մովսիսյանն ինքնակամ ԱԱԾ-ին է հանձնում իր համար անչափ նվիրական «Շմայսեր» ինքնաձիգը, որը հիշատակ էր պահում արցախյան պատերազմից, այլ նկատի ունեմ համաշխարհային ֆուտբոլում: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան իր պատմության մեջ առաջին անգամ չհաղթահարեց խմբային փուլի արգելքը, ավելինՙ գերմանացիները մրցելով Մեքսիկայի, Շվեդիայի եւ Հարավայի Կորեայի դեմ, վերջին տեղը գրավեցին խմբումՙ կարողանալով հաղթել միայն շվեդներին եւ պարտվելով մեքսիկացիներին ու հարավկորեացիներին: Ու չնայած սա գերմանացիների պարագայում աննախադեպ նահանջ է, բայց պարզվում է, որ 1998-ից սկսած աշխարհի բոլոր գործող չեմպիոնները հաջորդ առաջնությանը չեն հաղթահարել խմբային փուլը: Բայց չխառնենք ֆուտբոլը քաղաքականության հետ. ՖԻՖԱ-ն առանց այդ էլ դա անում է:

Թե՞ ով կհաղթի Ռուսաստանումՙ դեռ վաղ է ասել, մանավանդ որ հիմնական ֆավորիտներից եւ ոչ մեկը տպավորիչ հանդես չի գալիս, այն պարագայում, երբ խորվաթներն, օրինակ, հաղթել են բոլոր երեք խաղերում, այդ թվում արգենտինացիներին: Բայց մյուս կողմիցՙ մեզ ի՞նչ, թե ով կհաղթի: Մենք նույնիսկ Մոլդովային ու Լիտվային չենք կարողանում հաղթել, մենք անգամ նորմալ ներքին առաջնություն չունենք ու մեծ հաջողություն կլինի, եթե հաջորդ մրցաշրջանում գոնե 6 թիմ որոշի շարունակել ֆուտբոլ խաղալ Հայաստանում եւ գոնե 6 պատանի որոշի, որ ֆուտբոլին պետք է պրոֆեսիոնալ վերաբերվել, ոչ թեՙ «մի քիչ պարապեմ, հետո իրավաբան դառնամ» սկզբունքով: Եւ ուրեմն Հայաստանում իրավիճակ չի փոխվել, նկատի չունեմ միայն ֆուտբոլում: Այո Մանվել Գրիգորյանը կալանավորված է, այո նրա կին Նազիկը ինքնակամ ներկայացել է իրավապահներին, նրա որդու հանդեպ մեղադրանք է հարուցվել, Էջմիածինն էլ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քաղաքապետուհի պաշտոնակատար ունիՙ ի դեմս շատ երիտասարդ Դիանա Համբարձումյանի, որը հայտարարում է, որ ինքը որեւէ կլանի չի հարում, ապա շեշտում է, որ Էջմիածնում կլանների առկայությունը միֆ է: Այո, մենք արդեն երկիր ենք, որտեղ երկրի ղեկավարը օնլայն պատասխանում է քաղաքացիների հարցերին, որոնք էլ կարող են ուղղակի հարցնելՙ «Ո՞նց ես, պարոն Փաշինյան ջան», իսկ նա էլ կարող է պատասխանելՙ «Երջանիկ եմ, որ ձեզ ծառայում եմ»: Այո, մենք արդեն այնքան ենք սիրում մեր ԱԱԾ-ին, որ այդ գրությամբ շապիկներ ու գլխարկներ ենք կրում, այո «նոր Հայաստանում» Երեւանի Լենինգրադյան փողոցում այլեւս մարմնավաճառ կանայք չեն կանգնում, քանի որ այնտեղ կանգնում են հերթապահ ոստիկանները: Այո, մենք երեկոյան փողոցում հանդիպում ենք քայլող նախագահին, ում հետ կարող ենք ե՛ւ պաղպաղակ ուտել, ե՛ւ սելֆի անել ե՛ւ այո, մենք ականատեսն ենք լինում, թե ինչպե՞ս է նախկին նախագահի թիկնազորի պետը ձեռքի պայուսակից դատարկում կուտակած 120 հազար դոլարն ու միլիոնավոր դրամները, այդքանը զուտ այն պատճառով, որ ձեռքի պայուսակում շատ չէր տեղավորվի: Այո մեր ԱԱԾ-ն պատրաստվում է թեժ գիծ բացելՙ 1-91, որով քաղաքացիները կարող են զանգահարել ու տեղեկություն հայտնել հանցագործության մասին, պայմանով, սակայն, որ այն վերաբերի ազգային անվտանգությանը, ոչ թե օրինակՙ հարեւան Ենոքի նենգ նկրտումներին:

Այո…այո…այո…: Բայց մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, մենք շարունակում ենք դանդաղ մերձենալ Եվրոպայի հետ, մենք շարունակում ենք խոսել Չինաստանի ու արաբական աշխարհի, Չեխիայի եւ Շվեդիայի, Իրանի եւ Վրաստանի,…հետ գործակցության չօգտագործված ներուժի մասին, սակայնՙ միայն խոսել: Մենք շարունակում ենք կուտակային կենսաթոշակային համակարգըՙ արդեն նաեւ պարտադրելով, մենք շարունակում ենք խոսել ԼՂ հարցում փոխզիջումներից եւ մեզ վրա շարունակում են կրակելՙ արդեն նաեւ շարունակական կուտակումներով առաջնագծում: Մեր հարազատները շարունակում են ապրել Հայաստանից դուրսՙ չնայած ցնծում են Հայաստանի վարչապետին իրենց մոտ տեսնելով, մենք շարունակում ենք «Արի տուն» ծրագիրը, «Ես եմը», «Պատիվ ունեմը», «Դիտակետը», «1000 դրամները», բանակի արդիականցումը, աղետի գոտում վագոնաբնակներին բնակարաններով ապահովելու հավերժի չափ դանդաղ ձգվող գործընթացը: Մենք շարունակում ենք հուսալ, որ վաղն ավելի լավ ենք ֆուտբոլ խաղալու եւ գուցե հայտնվենք աշխարհի հաջորդ առաջնությունումՙ Քաթարում, որի հետ նույնպես գործակցության չօգտագործված ներուժ ունենք ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք, ե՛ւ հիմա:

Մենք շարունակում ենք հուսալ, որ վաղն ավելի լավ ենք ապրելու: Այս առումով մենք շատ հուսալի ժողովուրդ ենք եւ արդեն հուսալի իշխանություն ունենք, որը ամեն մարզում 3 փոխմարզպետ է պահում, չնայածՙ հատկապես մարզերում աղքատության մեծ մակարդակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԱՐՄԱՑԱԱԾ, ՎԱԽԵՑԱԱԾ ԵՎ ԵՐՋԱՆԿԱՑԱԱԾ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական