Եվրոպան ավելի բարեհաբույր է դառնում Հայաստանի հանդեպ` հավանաբար դրա մեջ իր դերն ունի նոր կառավարության սկսած պայքարը կոռուպցիայի դեմ: Համենայն դեպս Հայաստանում Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հենց այդպես էլ ասում է` «Կեցցե՛ք, հայե՛ր», նկատի ունենալով ե՛ւ փաշինյանական կառավարության հակակոռուպցիոն գործողությունները, ե՛ւ հանրային տրամադրվածությունն այդ հարցում: Եվրոպական բարեհաճությունը նաեւ արդեն ֆինանսապես է շոշափվում` «Ստեղծագործ Եվրոպա» մշակութային ծրագրին Հայաստանին ներգրավելու առումով, որի վերաբերյալ հուշագրի նախագիծը երեկ կառավարության նիստի օրակարգում էր եւ հաստավեց, շուտով նաեւ Ազգային ժողովի արտահերթ նիստում իր հաստատումը կստանա: Այս ծրագրով միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար մի քանի տարվա ընթացքում նախատեսվում է 454, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտում ակտիվ Հայաստանի հասարակական կազմակեպություններին: Այս մասին երեկ կառավարության նիստին, հուշագրի մասին խոսելով` տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը : Մնում է, որ դրամաշնորհն իրոք բաժին հասնի մշակույթի նվիրյալներին