Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵՐԱՐ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ «ՔԱՅԼՈՒՄ Է» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Այսօր շատ են փողատերերը, բայց սակավ են իրոք հարուստները: Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը հարուստ էր, որովհետեւ այդպիսին էր հոգով, խելքով: Գյումրիում, որտեղ տարիներ առաջ նրա Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների թիվը մոտ 2800-ի է հասնում, բարերարի անունով կոչված փողոցում անցած կիրակի բացվեց նրա արձանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը , բացման հանդիսության ժամանակ հիշելով մեր արժանավոր հայրենակցի տրամադրած միջոցներով նորոգված նաեւ փողոցները, մշակութային օջախները եւ այլ ձեռնարկները, նշեց, թե այս ամենի համար գյումրեցին իր երախտագիտության խոսքը պետք է ասեր եւ ասում է: Իսկ արձանը դնելու գաղափարի հեղինակն ու հովանավորը ծնունդով այս քաղաքից, ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանն է, որը ներկա էր բացմանը: Քանդակի հեղինակը գյումրեցի արվեստագետ Արտուշ Պապոյանն է:

Գյումրու բնակչությունը հավանությամբ է ընդունել քաղաքում բարերարի արձանն ունենալու փաստը, մյուս կողմից, սակայն, որոշ հասարակական ու լրագրողական շրջանակներում շարունակվում է քաղաքապետի եւ համայնքային ավագանու հասցեին քննադատությունըՙ կապված նրա անունով կոչելու փողոցի ընտրության ու ըստ այդմՙ արձանի տեղադրման վայրի հետ: Ավագանու որոշմամբ երկու տարի առաջ Քըրքորյանի անունով կոչված, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ գտնվող եւ նույնիսկ երբեմնի Ալեքսանդրովսկայա անվան հիշողությունը չկորցրած փողոցը Աբովյան փողոցի մի հատվածն է, գտնվում է նրա միջնամասում: Տարիներ առաջ, նախորդ քաղաքապետի օրոք, այդպես Շահումյան փողոցի միջնամասի մի հատվածը կոչվեց Վարպետաց փողոց, եւ հիմա այդ մոտեցումը փաստորեն կրկնվում է. հեռվից եկող Աբովյան փողոցը երկու խաչմերուկների միջեւ ընկնող մի հատվածում կոչվելու է Քըրքորյան, ապա կենտրոնական հրապարակից հետո շարունակվելովՙ նորից Աբովյան փողոց: Նշվում է նաեւ խնդրի իրավական կողմը, ըստ որի մարդու անվամբ փողոց կարող էին կոչել նրա մահվանից առնվազն հինգ տարի հետո: Տվյալ դեպքումՙ 2020 թվականին: Այսինքն համապատասխան որոշումը կայացվել է նաեւ օրենքի խախտմամբ: Մինչդեռ բոլորի համար ավելի քան հստակ է, թե ինչու է օրենքում այդ սահմանափակումը դրվել. Քըրք Քըրքորյանը այն մարդն է, որ իր բացառիկությամբ ու բացառությամբ միայն հաստատում է օրենքը:

Այս ամենի հետ գործ չունեցող, արձանի տեսքով ներկայացող բարերարն իրեն բնորոշ հանդարտ, բարի հայացքով, հագից հանած բաճկոնն աջ ուսին գցած, ձեռքերը կրծքին խաչելու պես, ասես քայլ է անում անցորդների հետ: Նրա քարե ներկայությունը նաեւ որպես գեղեցիկ նորություն հետաքրքրում է անցնող ինչպես գյումրեցիներին, այնպես էլ քաղաքի հյուրերին: Շատերը կանգնում են, լուսանկարում, նաեւ լուսանկարվում հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած ազգային հերոսի հետ: Քանդակն իր ներկայությամբ աննկատ փոխանցում է այն արժեքների դրական էներգիան, որոնց կրողն էր Քըրք Քըրքորյան հայը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԻՐՄԱՔԱՐԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական