Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ՆԱԱՍՐ ազգային ասոցիացիայի Էդուարդ եւ Հելեն Մարտիկյանների անվան գրադարանը Հայաստանից դուրս գործող հայկական խոշորագույն գրադարանների շարքին է դասվում իր 30 հազարՙ հիմնականում հայերեն եւ անգլերեն գրքերով, պարբերականներով եւ վավերաթղթերով, որոնց մի մասը 17-րդ դարի վերջերին է պատկանում:

Գրադարանը վերջերս հարստացել է ձեռք բերելով հանգուցյալ տեր Գրիգոր Կերկերյանի երկար տարիների ընթացքում հավաքած Հայոց ցեղասպանության հետ առնչվող փաստաթղթերի հարուստ հավաքածուն, որն «անգին» է համարվում ըստ պրոֆ. Թաներ Աքչամի :

Կլարքս համալսարանի Ստրասլեր կենտրոնի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Աքչամը մեծապես օգտվել է այդ արխիվային նյութերից գրելու համար իր աղմուկ հանած «Killing Orders: Talat Pasha՛s Telegrams and the Armenian Genocide» (Սպանելու հրամաններ: Թալեաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանությունը) գիրքը:

Հավաքածուն ներառում է լուսանկարային պատճենները Օսմանյան շրջանի այնպիսի պաշտոնական հեռագրերի, որոնք օգտագործվել են 1919-20 թվերի զինվորական տրիբունալների ժամանակ, բայց հետագայում համարվել են կորսված (Բեհաէդդին Շաքիր, Նայիմ Բեյ եւ ուրիշներ): Բացի Կերկերյանի հավաքածուից, գրադարանը ձեռք է բերել նաեւ պրոֆեսորներ Ջորջ Բուռնությանի եւ Ջոն Գրեպինի բազմաթիվ հատորները:

Հայր Կերկերյանը ծնվել էր Կյուրինում (Սվազ, Սեբաստիա) 1911-ին: Կորցրել էր իր ծնողներին եւ իր մեծ ընտանիքի բոլոր մյուս անդամներին: Կրթություն էր ստացել Լիբանանում Զոմմարի կաթոլիկական մենաստանում եւ Բեյրութի Սենթ Ժոզեֆ համալսարանում, այնուհետեւՙ Հռոմում: Բնակություն էր հաստատել Կահիրեում (Եգիպտոս): Ցեղասպանության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ էր կատարել Երուսաղեմի պատրիարքարանում եւ Փարիզի Նուբարյան գրադարանում: Նրա «Գրիկեր» ծածկանունով եւ «Արամ Անտոնյանի հրատարակած թուրք պաշտոնական վավերագրերի վավերականությունը» խորագրով հոդվածը լույս էր տեսել 1965-ին «Զարթօնք» օրաթերթի խմբագրապետ Գերսամ Ահարոնյանի հրատարակած «Հուշամատյան Մեծ եղեռնի» ժողովածուում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԵՍԻՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՆԵՐԳԱՂԹԻՆ ԴԵՄ-ՀԱՆԴԻՄԱՆ ԹՐԱՄՓԸ ԱՆՍԱՑ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՆԵՐԳԱՂԹԻՆ ԴԵՄ-ՀԱՆԴԻՄԱՆ ԹՐԱՄՓԸ ԱՆՍԱՑ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական