Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՆԵՐԱԼԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՐՈՒՄ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ֆուտբոլային խաղադրույքներ ընդունելու այս թեժ սեզոնին հայաստանյան բույքմեյքերական ընկերություններին առաջարկում եմ հաջող բիզնեսի մեկ այլ ձեւ: Ընդունել խաղադրույքներ, թե Մանվել Գրիգորյանից հետո ո՞ւմ տուն կամ ամառանոց է գնալու ԱԱԾ-ն: Ի դեպ, կարելի է նույնիսկ համաժողովրդական քվեարկության կամ հանրաքվեի դնել այս հարցը, մանավանդ, որ վերջին ժամանակներում Հայաստանում ինչ լինում է, ժողովրդի ցանկությամբ, սրտից է լինում: Իսկ առայժմ, օրինակ Սեյրան Սարոյանը , հայտարարում է, թե ո՞նց է նայելու Մանվել Գրիգորյանն իր աչքերի մեջ այսքանից հետո, իսկ Սամվել Ալեքսանյանն ասում է, թե ինքն ինչո՞ւ պետք է այցելի Մանվել Գրիգորյանի խուց, դե այսինքն Մանվել Գրիգորյանն ո՞վ է, որ Սամվել Ալեքսանյանն այցելի նրան: Մի խոսքով, ՀՀԿ-ն, ինչպես նշել է պաշտոնական հայտարարության մեջ, խորը ցավ եւ զայրույթ է ապրել, երբ դիտել է ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտումների մասին տեսանյութը Մանվել Գրիգորյանի ամառանոցում, որտեղ սկսած «սանտավիկից» վերջացրած կենդանի վագրը առկա էին:

Այս բացահայտումների մասին հանրապետականներից հնչած կարծիքներից ինձ գոնե ամենաուշագրավը թվաց ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքը: Մարդը ասել է, որ ինքը տեղյակ է եղել Գրիգորյանի տանն առկա զենք-զինամթերքից, բայց իր համար անակնկալ էր մնացած ապրանքը: Մնացած ապրանքը, այսինքնՙ «Զինվորի համար» գրությամբ մսի պահածոները, ձեթերը, շապիկները, գուլպաները, եւ դպրոցական երեխաների նամակները: Այսքանից ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղյակ չի եղել: Իմիջիայլոց, ինչպես նշում է Մանվել Գրիգորյանի փաստաբանը, իր պաշտպանյալը եւս տեղյակ չի եղել ԱԱԾ-ի բացահայտումներից: Այո, ամառանոցն իրենն է, բայց ինքը, պարզվում է, այսքան ժամանակ 1-2 անգամ է գնացել այնտեղ, այն էլ խնդրել է, որ դուռն իր առջեւ բացեն, քանի որ ինքն իր իսկ ամառանոցի բանալին չունի: Չնայած այս հանգամանքին, խեղճ մարդուն կալանավորել են, ընկերները նրան լքել են եւ հիմա գեներալին ոչ ոք չի գրում: Ավելին, մի խումբ մարդիկ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել «Արցախի հերոս» կոչումից, ինչպես նաեւ գեներալի ուսադիրներից… Դե իսկ գեներալի ամառանոցում ապրող 1 վագրը եւ 3 արջերը տեղափոխվել են Երեւանի կենդանաբանական այգի: Ի դեպ, գեներալի ամառանոցում բացի հիշյալ կենդանիներից էլի կենդանիներ են ապրում: Նրանք ցավոք, նամակ չեն կարող գրել. գեներալին ոչ ոք չի գրում, ոչ մարտական ընկերները, ոչ էլ վայրի կենդանիները:

Նրան զինվորներն էլ չեն գրի: Ի՞նչ գրեն, թե ինչո՞ւ է իրենց բաժինը տվել արջերի՞ն. զինվորն այնքան արժանապատվություն ունի, որ նման բաներ չի գրի: Իսկ երեխանե՞րը, դե նրանք, ովքեր նամակներ էին գրել զինվորներին ու վստահ էին, որ դրանք տեղ են հասել: Գուցե հիմա էլ գեներալի՞ն գրեն, բոլորով հավաքվեն ու գրեն, որ եթե նույնիսկ դատարանն ավանդույթի համաձայն այսօր կամ մեկ ուրիշ օր ների նրան, կամ Աստվածՙ իր սովորության համաձայն, ապա իրենք չեն ներելու Մանվել Գրիգորյանին, օրինակ նրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՔԱԾ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿՈՇՏ ԱՐՀԵՍՏԸ

Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍԸ, ՆՐԱ ԱՆՑԱԾ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ ՈՒ ՊԱՏՎԻ ՀԱՐՑԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍԸ, ՆՐԱ ԱՆՑԱԾ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆ ՈՒ ՊԱՏՎԻ ՀԱՐՑԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական