Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՔԱԾ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԿՈՇՏ ԱՐՀԵՍՏԸ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ամերիկացի Մարկ Մենսոնը ծնվել է 1984-ի մարտի 9-ին: Ու չնայած բավականին երիտասարդ տարիքին, արդեն ձեռներեց է ու ամբողջ աշխարհում հայտնի գրող: Բոլորովին վերջերս լույս տեսավ նրա գիրքը, որն արդեն իսկ բեսթսելեր է համարվում: Գիրքը կոչվում է «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Ճիշտ է, մեծ տառերով վերնագրի տակ կա նաեւ փոքր տառերով ենթավերնագիրՙ «Երջանկության պարադոքսալ բանաձեւը», բայց քանի որ «Թքած ունենալու նուրբ արվեստը» ավելի շատ ընթերցող կգավի, քան «Երջանկության պարադոքսալ բանաձեւը», այդ պատճառով էլ առաջինը մեծ տառերով է գրված, երկրորդըՙ փոքր: Մի խոսքով…

Գիրքն արդեն կա հայերենով, ինքս դեռ չեմ կարդացել, բայց Մենսոնի որոշ մտքերին ծանոթ եմ: Օրինակ մարդը կարծում է, որ սերը խնդիրներ չի լուծում հարաբերություններում: Մենսոնը իր խոսքն ապացուցում է սեփական օրինակով: Նա գրել է, որ ինքն է ու ընկերուհին խենթի պես սիրահարված էին իրար, սակայն բնակվում էին տարբեր քաղաքներում, միմյանց հաճախ չէին տեսնում, բացի այդ նրանց ծնողներն ատում էին իրար: Այս ամենը հանգեցնում է վեճերի ու խնդիրների, որոնք սկզբնական շրջանում հաղթահարվում էին եւ ամեն անգամ, երբ Մարկն ու իր ընկերուհին հանդիպում էին, հասկանում էին, որ առանց իրար չեն կարող ապրել ու միասին կարող են հաղթահարել ամեն բան: Բայց, ինչպես Մենսոնն է գրում, այդ ամենը միայն թվում էր, վեճերը չդադարեցին, խնդիրները չլուծվեցին եւ զարմանալի չէ, որ 4 տարվա պայքարն ու ընկերությունը կոտրվեց: Ես իհարկե չգիտեմ, թե այս խիստ սուբյեկտիվ եւ հակաշեքսպիրյան պատմությունը տեղ գտե՞լ է արդյոք Մենսոնի գրքում, ամեն դեպքում սրանից հետո կարելի է ենթադրել, թե որտեղի՞ց է Մարկը սովորել թքած ունենալու նուրբ արվեստը:

Ի դեպ, Հայաստանում եւս այս գիրքը մեծ պահանջարկ ունի, դատելով այն ոգեւորությունից, որը նկատվում է գիրքը ձեռք բերածների մոտ: Այսինքն մենք գրեթե համատարած ուզում ենք տիրապետել թքած ունենալու նուրբ արվեստին, գրեթե համատարած, քանի որ մյուսներն արդեն տիրապետում են: Դե, օրինակ, մինչեւ հեղափոխությունը, որն իմիջիայլոց կոչվում է սիրո հեղափոխություն, մենք թքած ունեինք, թե ով կգա իշխանության, կարեւորը գործողը հեռանա: Հիմա մենք թքած ունենք սիրո վրա, չնայած, եթե շատ անկեղծ, ապա սիրո վրա մենք միշտ ենք թքած ունեցել, եւ ինչպես տեսնում ենքՙ Մարկ Մենսոնը նույնպես: Հայաստանին ու աշխարհին առհասարակ թքած ունենալու նուրբ արվեստը չէ, որ պետք է սովորել, այլ ճիշտ հակառակը, մեզ անհրաժեշտ է սրտացավության նրբագույն արվեստին տիրապետել, անկախ նրանից, թե յուրաքանչյուրս մեր տներում կամ հարազատների համար որքանով ենք ջիգյարով: Մեզ օրենք կատարողներ են պետք, ոչ թե դրանց վրա նրբորեն թքելու հարցում վարպետացածներ, որոնց տներում վայրի կենդանիներ են ապրում: Մեզ ոչ հերոսներ են պետք, ոչ էլ օրինապաշտության շոուները, մեզ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ամեն օր իրենց գործն են անումՙ առանց օրենք խախտելու եւ հերոս հռչակվելու ակնկալիքի: Մեզ պետական, քաղաքական, զինվորական, տնտեսական, դատական, մարզական,… լրագրողական պատասխանատվության այնպիսի պարտք է պետք, որը չի մարվում փողով: Մեզ երջանկություն է պետք առանց պարադոքսների, ուղղակի, հասարակ, պարզ, ինչպես օրինակ ծովի ափին կանգնելն ու ճայերին նայելը: Բայց քանի որ այս ամենը հնարավոր չէ, կամ գրականություն է, ապա կարդանք Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐՈՍ-Ա-ՑԱՎ

Հաջորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին

ԿարդալDetails

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական