Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓ-ԿԻՄ ՉԵՆ ԸՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

15/06/2018
- 15 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Պատժամիջոցների մեղմացում միջուկազերծման դիմաց

Հունիսի 12-ին, պատմության մեջ առաջին անգամ, տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի նախագահների հանդիպում, որն անցկացվեց Սենտոս կղզում գտնվող «Կապելլա» հյուրանոցում:

1980-ականների կեսերին Թրամփը նախագահ Ռեյգանի վարչակազմին խորհուրդ էր տալիս կոշտ դիրք բռնել միջուկային զինաթափման շուրջ ԽՍՀՄ-ի հետ բանակցություններ վարելիս: Այժմ նա ստիպված է նույն թեմայով ինքը բանակցել հյուսիսկորեացի անկանխատեսելի ինքնակալի հետ, գրում է The New York Times-ը:

Ինչպես տեղեկացնում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը, նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ բռնապետ Կիմ Չեն Ընի պատմական ձեռքսեղմումը տեւել է տասներեք վայրկյան, եւ «այդ պահը կմտնի պատմության մեջ»: «Մարդիկ կմտածեն, թե տեսնում են ֆանտաստիկ ֆիլմի դրվագներ», մեջբերում են հոդվածագիրները Կիմ Չեն Ընի խոսքերըՙ ասված սինգապուրյան գագաթաժողովի նախօրեին:

Դեռ վերջերս երկու ղեկավարները փոխանակում էին սպառնալիքներ եւ վիրավորանքներ: Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել էր «մարդ-հրթիռ, որի առաքելությունը ինքնաոչնչացումն է»: Հյուսիսկորեացի ղեկավարն իր հերթին ԱՄՆ նախագահին անվանել էր «զառամյալ ծերուկ»: ԱՄՆ-ը եւ Հյուսիսային Կորեան պաշտոնապես պատերազմական վիճակում են, նշվում է հոդվածում:

Սակայն Սինգապուրում Թրամփն ասաց, որ իր երկիրը ԿԺԴՀ-ի հետ կստեղծի հիանալի հարաբերություններ, իսկ Կիմ Չեն Ընը խոսեց հանդիպման նախօրեին հաղթահարված մի շարք խոչընդոտների մասին: Նախապես երկու ղեկավարները անցկացրին 45 րոպեանոց դռնփակ հանդիպում, իսկ հետո կայացավ մի նոր հանդիպումՙ արդեն խորհրդականների մասնակցությամբ:

Հյուսիսկորեացի ղեկավարի կողքին էին նրա արտգործնախարարը եւ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը: Վերջինս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բառացիորեն փրկել էր հանդիպումը, երբ դրա անցկացումը հայտնվել էր վտանգի տակ: Թրամփի կողքին նստած էր Մայք Պոմպեոն:

Քիչ հեռվում ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնն էր, որը սաստիկ զայրացրել էր Փենյանինՙ պահանջելով միջուկային զինաթափում Լիբիայի օրինակով: Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի դաժան սպանության մանրամասնությունները լավ հայտնի են Կիմ Չեն Ընին:

Թրամփը եւ Կիմ Չեն Ընը արդեն Սինգապուրի դպրոցների պատմության դասագրքերի մեջ են մտել որպես առաջինը դեմ առ դեմ հանդիպած երկու ղեկավարներ:

Երկու ղեկավարների հանդիպումը շատ փորձագետներ համեմատում են 1972 թ. Պեկինում կայացած Ռիչարդ Նիքսոն-Մաո Ցզեդուն հանդիպման հետ, ինչը տասնամյակների թշնամանքից հետո հանգեցրեց չին-ամերիկյան հարաբերությունների ջերմացմանը: Սակայն պատմաբան Մարգարեթ Մաքմիլլանը նշում է, որ Նիքսոնի այցելությանը նախորդել էր երկարատեւ նախապատրաստություն, իսկ այցի նպատակներն անհամեմատ համեստ էին, մինչդեռ Թրամփի դեպքում գործ ունենք միջուկային զինաթափման հետ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Բիլ Ռիչարդսոնը կարծում է, որ սինգապուրյան հանդպումը հաղթանակ է Կիմ Չեն Ընի համար, որը համաշխարհային կարեւորություն ունեցող դեմք դարձավ: The Washington Post թերթի բնորոշմամբ, Թրամփը իր հերթին փորձեց ապացուցել, որ ինքը ի զորու է անել այն, ինչը չհաջողվեց իր նախորդ Բարաք Օբամային:

Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Վենդի Շերմանը կարծում է, որ Կիմ Չեն Ընը հանդիպման արդյունքը կօգտագործի պաշտոնում ավելի երկար մնալու համար, իսկ Թրամփն ուզում է հասնել արտաքին քաղաքական խոշոր հաջողության, որը պետք կգա 2020 թ. նախագահական ընտրություններում:

34-ամյա Կիմը ավելի քան կրկնակի երիտասարդ է 72-ամյա Թրամփից եւ Ժնեւում ուսանած լինելու շնորհիվ ավելի կոսմոպոլիտ տեսք ունի, քան բացառապես նյույորքյան կերպար Թրամփը: Եթե ԱՄՆ նախագահը չկարողացավ ընկերական հարաբերությունների երեւութականությունն ապահովել Մեծ յոթնյակի գագաթաժողովում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ, ապա դժվար է պատկերացնել, թե նա ինչպես է կարողացել պատշաճ վարվելաձեւ դրսեւորել հյուսիսկորեացի ղեկավարի հետ Սինգապուրում բանակցելիս, գրում է The Times թերթը:

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների երկար սպասված սինգապուրյան հանդիպման անցկացումը, որը ինչ-որ պահի հայտնվել էր ձախողման վտանգի տակ, ավարտվեց հայտարարության ստորագրմամբ: ԿԺԴՀ-ն խոստանում է ջանքեր գործադրել Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ, իսկ ԱՄՆ-ը դրա դիմաց հյուսիսկորեացիներն կտա անվտանգության երաշխիքներ: Բայց թե դա ինչպես կդրսեւորվի իրականում, մնում է անորոշ, արձանագրում են փորձագետները:

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի ամփոփիչ հայտարարությունը հակիրճ բնույթ է կրում. այն ունի ընդամենը չորս կետ:

Մասնավորապես, հաստատելով Փանմունջոնի ապրիլի 27-ի հայտարարությունը, ԿԺԴՀ-ն պարտավորություն է ստանձնում լիովին միջուկազերծելու Կորեական թերակղզին: Ապրիլին ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի նախագահներ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ընը Փանմունջոնում ստորագրել էին համատեղ հայտարարություն, որտեղ ԿԺԴՀ-ն խոստանում էր միջազգային ընկերակցության հետ համագործակցել Կորեական թերակղզու միջուկազերծման նպատակով:

Ըստ որում, նոր փաստաթղթում ոչինչ չի ասվում միջուկային զենքից ԿԺԴՀ-ի լիակատար, անշրջելի եւ ստուգելի հրաժարման եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին:

Իր հերթին նախագահ Դոնալդ Թրամփը պարտավորվում է անվտանգության երաշխիքներ տալ հյուսիսկորեացիներին: Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը կարծիքների խոր, հանգամանալի փոխանակություն կատարեցին ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցերի եւ Կորեական թերակղզու տեւական խաղաղ ռեժիմի հաստատման շուրջ: Բացի դրանից, երկու երկրների նախագահները պայմանավորվեցին արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներ անցկացնելՙ գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը քննարկելու համար:

Հանդիպման արդյունքների հիման վրա նախագահ Թրամփը լրատվամիջոցներին հայտարարեց, որ Կորեական թերակղզու միջուկազերծումը սկսվելու է շատ շուտով: Իր հերթին, Կիմ Չեն Ընը կարեւոր փաստաթղթի ստորագրումն անվանեց երկու երկրների փոխհարաբերությունների նոր մեկնարկ եւ խոստացավ, որ ապագայում կլինեն մեծ փոփոխություններ:

Իր մամլո ասուլիսում նախագահ Թրամփը որոշ պարզաբանումներ տվեց ստորագրված փաստաթղթի առնչությամբ: Նա հայտարարեց, որ Կորեական թերակղզում ամերիկացի զինծառայողների թիվը էապես չի կրճատվի որպես ԿԺԴՀ անվտանգության բաղկացուցիչ մաս: Բացի դրանից, նա խոստացավ, որ Հարավային Կորեայի հետ ԱՄՆ-ի զորավարժությունները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, դա ԱՄՆ-ին հնարավորություն կտա տնտեսել զգալի գումարներ:

Ամերիկացիների զիջումների թվում է նաեւ այն, որ ԱՄՆ-ը կասեցնում է ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառումը 300 կետերով: Նրա խոսքերով, ինքը որոշել է այդ նոր կետերը չգործադրել, քանի որ դա կլիներ անհարգալից վերաբերմունք, բայց պատժամիջոցների գործադրումը կշարունակվի:

Սակայն խոսք չկա արդեն գործող պատժամիջոցների չեղարկման մասին: «Պատժամիջոցները կչեղարկվեն, երբ մենք համոզվենք, որ միջուկային զենքն այլեւս գործոն չէ», հայտարարեց Թրամփը իր մամլո ասուլիսի ժամանակ: «Դեռ չի եկել նաեւ դիվանագիտական հաաբերությունների հաստատման ժամանակը», նշեց ԱՄՆ նախագահը:

Անցյալում ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ի հետ արդեն բանակցել էր հարաբերությունների հաստատման վերաբերյալ, եւ նույնիսկ տեղ էր նախատեսվել Փենյանում ԱՄՆ դեսպանատան համար: Սակայն ԱՄՆ-ում Ջորջ Բուշի նախագահ ընտրվելը ձախողել էր այդ բանակցությունները:

ԿԺԴՀ-ի հարեւան երկրները ընդունված հայտարարության տեքստը ընկալեցին ավելի շուտ դրականորեն: Եթե տեղի ունենա Կորեական թերակղու միջուկազերծմանն ուղղված դրական նախադեպ, ապա մենք միայն կողջունենք դա, РИА Новости գործակալությանը հայտարարեց ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը : Նա հույս հայտնեց, որ ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցների մեղմացումը կնպաստի բնականոն տնտեսական համագործակցության հաստատմանը, այդ թվումՙ Ռուսաստանի Դաշնության հետ:

Չինաստանը իր հերթին հույս ունի, որ ԱՄՆ-ը եւ ԿԺԴՀ-ն կկարողանան հասնել փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատմանը: ՉԺՀ-ն մտադիր է այսուհետեւ եւս կառուցողական դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղության հաստատման գործում:

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների ստորագրած ամփոփիչ փաստաթուղթը մեկնաբանելովՙ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը ընդգծեց, որ Տոկիոն գնահատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդական ջանքերը, բայց ակնկալում է ամերիկյան կողմից ստանալ հավելյալ մանրամասնություններ: Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն կարծիք արտահայտեց, որ Կորեական թերակղզում միջուկային օբյեկտների իսպառ վերացումը կպահանջի տասնամյակներ, բայց միջուկային զենքի եւ համապատասխան օբյեկտների ոչնչացումը այնքան էլ շատ ժամանակ չի խլի:

Ճապոնական «Նիկեյ» թերթին տված հարցազրույցում համանման կարծիք արտահայտեց Հարավային Կորեայի վերամիավորման հարցերի նախարար Մուն Չժոն Ընը : Միջուկային զենքի եւ օբյեկտների ոչնչացման ձգձգումների համատեքստում ԿԺԴՀ-ն պահանջում է երեք տեսակ երաշխիքներՙ տնտեսական, քաղաքական եւ ռազմական:

Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի ստորագրած համատեղ հայտարարության տեքստը տարտամ է, բայց նկատի ունենալով, որ սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն էր, կարելի է ասել, որ դա հնարավոր առավելագույն արդյունքն է, կարծում է «Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը :

Իրական արդյունքն առկա է. դեռ կես տարի առաջ Կորեական թերակղզին հայտնվել էր միջուկային պատերազմի շեմին: Այսօր ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի նախագահները հանդիպում են բարեկամական մթնոլորտում, իսկ պատերազմի մասին խոսք անգամ չկա: Դա ինքնըստինքյան վիթխարի հաջողություն է. հեռացել ենք անդունդի եզրից եւ սկսվել է երկխոսություն, գտնում է Վլադիվոստոկի Հեռավորարեւեյան դաշնային համալսարանի փոխտնօրեն Արտյոմ Լուկինը :

Նրա խոսքերովՙ միամտություն է կարծելը, թե այդ փատաթղթում կլինին ինչ-որ կոնկրետ պարտավորություններ: Իրանի միջուկային ծրագրի հետ կապված 2015 թ. բազմակողմ համաձայնագիրը պահանջել էր մի քանի տարվա համառ ու հետեւողական աշխատանք, հիշեցնում է փորձագետը:

Միեւնույն ժամանակ, երկու նախագահների ստորագրած փաստաթուղթը ենթադրում է, որ մոտ ժամանակներս սկսվելու են բարձր մակարդակի բանակցություններ: Հասկանալի է, որ բանակցությունները կլինեն դժվարին ու երկարատեւ, բայց հենց դրանց ընթացքում պետք է մշակվեն կոնկրետ պայմանավորվածություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«SECRET NATION» ԳԻՐՔԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՆԵՐԴՐՎԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ LED ՀԱՄԱԿԱՐԳ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՆԵՐԴՐՎԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ LED ՀԱՄԱԿԱՐԳ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական