Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆ Է, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ՕՐ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՐԱՐԱՏՈՎ». ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿ ԿԱՐԱՊԵՏ ՄԻՐԱԲՅԱՆ

15/06/2018
- 15 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան Կարապետ Միրաբյանն այն սիրիահայերից է, ովքեր Հայրենիքում արմատներ են ձգել դեռեւս սիրիական պատերազմից շատ տարիներ առաջ: Կարապետը Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի (այն ժամանակՙ ինստիտուտ) շրջանավարտներից է. համալսարանն ավարտելուց հետո նա պետք է որոշում կայացներՙ վերադառնալ Սիրիա կամ մնալ Հայաստանում եւ…


– Բժի՛շկ Միրաբյան, շարունակեք, խնդրեմ…

Ես կսկսեմ սկզբից. 1989թ. ընդունվեցի Երեւանի համալսարանի նախապատրաստական բաժին, որտեղ սովորեցի հաղթահարել նաեւ արեւելահայերենի հետ ունեցած խնդիրներս: 1990-ին արդեն Բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էի, 96-ին ավարտեցի եւ վերադարձա Սիրիա, ուր պետք է քննություն հանձնեի, որպեսզի վավերացվեր այստեղ ստացած դիպլոմս: Որոշեցի հետագայում օրդինատուրան շարունակել Սիրիայում, սակայն այնտեղ ռեանիմացիայի եւ անեսթեզիոլոգիայի բաժին կար միայն, եւ ես հարկադրված էի դա սովորել. այնտեղ նայում են, թե պետությունն ինչ մասնագետի կարիք ունի: Ես չցանկացա շարունակել վերը նշված մասնագիտացմամբ եւ 1997-ի մարտին վերադարձա Հայաստան, ընդունվեցի Բժշկականի տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի ամբիոնի կլինօրդինատուրա, հետոՙ ասպիրանտուրա: Ասեմ նաեւ, որ այդ ընթացքում ես աշխատում էի: Ընդհանրապես, սկսել եմ աշխատել դեռեւս 14 տարեկանից, քանի որ հայրս մահացել էր, եւ ընտանիքի հոգսը շատ էր: 1998-ի դեկտեմբերի 14-ից աշխատում էի Մալաթիայի հիվանդանոցում, այն ժամանակ դեռեւս չկար «Աստղիկ» բժշկական կենտրոնը: Աշխատելու տարիներին մեծ փորձ ձեռք բերեցի: Պատահել է, որ 21 օր շարունակ հերթապահել եմՙ առանց հանգստի: Կլինօրդինատուրայի վճարն ինձ համար դժվար էր տալ, ուստի դիմում գրեցի ինստիտուտի պրոռեկտոր Ռոմեն Բաբլոյանին, որի արդյունքում ուսմանս վարձը 50 տոկոսով զեղչեցին: Եվ, միեւնույն է, ես աշխատում էի Մալաթիայի հիվանդանոցում, 8-րդ հիվանդանոցում ու միաժամանակ սովորում էի: Ասպիրանտուրան ավարտելուց հետո կա՛մ պետք է մնայի Մալաթիայի հիվանդանոցում, կա՛մ էլՙ 8-րդ հիվանդանոցում, չէի կարող երկու տեղում էլ միաժամանակ աշխատել: Ես ընտրեցի Մալաթիայի հիվանդանոցը:

– Ինչպիսի՞ն էր այն ժամանակ շատ հայտնի այդ հիվանդանոցի տեխնիկական վիճակը:

Ասեմՙ շատ տխուր. հիվանդանոցն ասես հոգեվարքի մեջ լիներ: Այդ տարածքում գտնվող միակ հիվանդանոցը շատ այցելուներ ուներ, սակայն ցածր էր սպասարկման տեխնիկական որակը, լավ վիճակում չէին շենքային պայմանները: Երբ Սամվել Ալեքսանյանը գնեց այդ հիվանդանոցը, նա ամբողջովին վերակառուցեց, կառուցեց նոր մասնաշենք եւ վերազինեց բժշկական լավագույն սարքավորումներով, աշխատանքի հրավիրվեցին հանրապետության շատ ճանաչված մասնագետներ:

– Պարո՛ն Միրաբյան, Ձեր մասնագիտությամբ վերապատրաստումներ անցե՞լ եք:

Միշտ եղել եմ գործող բժիշկ, շատ ծանրաբեռնված իմ աշխատանքով, վերապատրաստումներ եմ անցել Բելգիայում, Հունաստանում, Հունգարիայում, Վրաստանում, Լեհաստանում: Այդ վերապատրաստումներից յուրաքանչյուրը մի մեծ ու շատ կարեւոր փորձառություն է, երբ դու քո կոլեգաներից սովորում ես նորը: Բժշկությունն աշխարհում ամեն օր է զարգանում, հասնում նորանոր նվաճումների. այդ գիտությունն անընդհատ առաջընթաց է ապրում թե՛ զուտ բժշկական գիտելիքների, թե՛ նորարարական տեխնոլոգիաների կիրառման առումով: Չմոռանամ ասել, որ դեռեւս ասպիրանտուրայում սովորելու տարիներին գյուտ եմ արել, որը գրանցված է իմ անունովՙ Արտաօջախային անշարժացնող ապարատ:

– Կոտրվածքներով ո՞ր տարիքի մարդիկ են ավելի շատ դիմում:

Կանայք ավելի շատ են դիմում. հետկլիմակտերիկ շրջանում ոսկրերն ավելի փխրուն են դառնում, իհարկե դրան նպաստում է նաեւ օրգանիզմում կալցիումի պակասը: Շատ է նաեւ երեխաների հոսքը. այս դեպքում պատճառն անզգուշությունն է, շատ ակտիվ վարքը, մեծերի վերահսկողությունից դուրս գտնվելը: Մենք երեխաներին ցուցաբերում ենք բժշկական առաջին շտապ օգնությունը եւ ուղղորդում մեր կենտրոնի մանկական բաժանմունք:

– Ունեցե՞լ եք վիրահատության անհաջող դեպք:

Չկա այնպիսի բժիշկ, ով իր մասնագիտական աշխատանքային երկարամյա կենսագրության ընթացքում ունեցած չլինի որեւէ բարդ կամ անհաջող դեպք, մանավանդՙ վիրահատող բժիշկը: Անշուշտ, եղել են բարդ դեպքեր, սակայն իմ եւ որեւէ բժշկի պարտքն է տքնաջանորեն պայքարել հիվանդի առողջացման համար, հասնել հնարավորինս դրական արդյունքների:

– Գրեթե 29-30 տարի է, ինչ հաստատվել եք Հայրենիքում. ի՞նչ գտաք այստեղ:

Ամեն ինչՙ աշխատանք, լավ ընկերներ, գործընկերներ, ապահովություն… Ես 18 տարեկանից Հայաստանում եմ եւ, թեեւ ծնվել եմ Կամիշլիում (Քամիշլի), ես ինձ հայաստանցի եմ զգում եւ դա արդենՙ շատ վաղուց:

– Երբեւէ մտածե՞լ եք վերադառնալ ծննդավայր:

Դա 1996-ին էր… բայց ես հասկացա, որ այդ երկիրն իմը չէ: Եղբայրս նույնպես Բժշկականն է ավարտել, դեղագետ է եւ այդ ժամանակ նա աշխատում էր Սիրիայում ու շարունակ համոզում էր ինձ վերադառնալ Սիրիա, սակայն ես չգնացի: Մայրս էլ եկավ Հայաստան, հետո գնաց Կանադա, ուր տեղափոխվել էր եղբայրս: Ես Հայաստանում եմ ընտանիքիսՙ կնոջս ու երկու տղաներիս հետ… Սակայն այդքան հեշտ չէ մոռանալ ծննդավայրը:

– Ձեր երկու զավակներից մեկնումեկը կընտրի՞ արդյոք Ձեր մասնագիտությունը:

Արդեն ընտրել է. մեծ տղաս 14 տարեկան է եւ հաստատակամ է բժիշկ դառնալու իր որոշման մեջ:

– Ի՞նչն է Ձեզ մտահոգումՙ կապված բժշկի մասնագիտության հետ:

Շատ կարեւոր հարց է. ինձ մտահոգում է թոշակի անցնող բժշկի վիճակը: Տխուր է այլեւս չգործող բժշկի կյանքը: Նախՙ բժշկի թոշակն ուժային կառույցներում աշխատող մասնագետների թոշակի պես բարձր չէ, բացի այդ, կարծում եմ, որ թոշակի տարիքում եւ դեռ ավելի առաջացած տարիքում շատ փորձառու եւ հայտնի բժիշկները պետք է շարունակեն աշխատել երիտասարդների կողքին եւ իրենց փորձը փոխանցել նրանց:

– Եվ վերջին հարցսՙ ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

Հայրենիքն այն տարածքն է, որտեղ ամուր ես կանգնում ոտքերի վրա, որտեղ շուրջբոլորդ հայերեն են խոսում, որտեղ ամեն օր լույսը բացվում է Արարատով, որտեղ քո զավակների ապագան է: Հույս ունեմ, որ այս նոր քաղաքական անցուդարձն իր հետ թարմություն կբերի բոլոր ոլորտներում, որ, ի վերջո, բոլոր հայերը կհավաքվեն Հայաստանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«BUSINESS IN FAANG STYLE». ԿՅԵԼ ՆՈՐԴՍՏՐՅՈՄԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԳԱՆՁԱԿԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ԳԱՆՁԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական