Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՊԱՂԵԼԸ ԱՆՆԵՐԵԼԻ Էՙ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՄԵՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15/06/2018
- 15 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Զարմանքի եւ ափսոսանքի մեծ ցավով ուզում եմ անդրադառնալ այն իրադարձություններին, որոնց ցինիզմը պարբերաբար դուրս է հորդում «անառակ որդու» եւ դրա նմանների վարքագծից եւ հրապարակումներից:

Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը իմ նման շարքային հավատացյալի պաշտպանության կարիքը ամենեւին չունի: Սակայն մեր Սուրբ Եկեղեցու առաջնորդին, ով Հայ եկեղեցու բոլոր հայրապետների օրինական ժառանգորդն է, պիտի պաշտպանենք բոլորս, քանի որ նա դարձել է որոշ անարժան, չկայացած անձերի հարձակումների թիրախ:

Յուրաքանչյուր այդպիսի դրսեւորում ցույց է տալիս, որ դրանց հեղինակների նենգամտության «պաշարներն» անսպառ են եւ չեն ամաչում եւ չեն ճանաչում ոչ մի սահման եւ սրբություն:

Օրինակերը բազմազան եւ բազմաթիվ ենՙ սկսած անցյալ դարի 90-ական թվականներից մինչեւ հիմա: Հիշենքՙ թե ինպես էին նրանք անվանարկում այսօր արդեն Սուրբ դարձած Վազգեն Առաջինին, նրան անվանելով Խթը-ի (պետական անվտանգության ծառայության) գործակալ եւ նրա նկարները այրում ու ոտքերի տակ էին տրորում:

Նրանք կեղծ ուղենիշ ընդունելով բոլորիս կողմից ուրախությամբ ընդունած Նոր Հեղափոխությունը, իրենց թիրախ են դարձրել Հայ եկեղեցին եւ նրա սպասավորներին, Ամենայն հայոց հայրապետին: Բարոյականության եւ ազգային նկարագրի անօրինական ոտնահարմամբՙ նրանք ամենազազրելի հերյուրանքներ են տարածում Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Նորին Սրբության հանուն ազգային համերաշխությանը նպատակաուղղված գործունեությունը գիտակցաբար նենգափոխելով: Անհասկանալի է, թե ինչու հասարակության մեծ մասը անձայն հետեւում է այս հարձակումներին, լռում են մեր մշակույթի գործիչները, մտավորականները…..

Հայ ժողովրդի եւ Հայ եկեղեցու յուրաքանչյուր զավակ չի կարող անտարբեր մնալ նման վարքագծի, զազրախոսությունների նկատմամբ եւ խստորեն պետք է դատապարտի բնորոշումների մեջ որեւէ խտրականություն չդնող պատշաճություն ու սրբություն չճանաչող այդ որակավորումներին, որոնք միայն հակակրանք ու ցավ են պատճառում հայ մարդունՙ որտեղ էլ որ նա լինիՙ Հայրենիքում թե Սփյուռքում:

Ավելի սրբապիղծ եւ ազգային պառակտմանն ուղղված քայլ, քան Հայ եկեղեցուն եւ նրա խորհրդանիշներին վարկաբեկելու փորձերը, հնարավոր չէ մտածել:

Շատ ցավալի է, երբ Հայոց եկեղեցու եւ նրա Հայրապետի նկատմամբ ոտնձգություններ եւ սրբապղծություն են կատարում ոչ միայն թշնամին, այլ նաեւ հենց Հայոց եկեղեցու զավակներ:

Վեհափառ Հայրապետի ամենօրյա գործունեության հիմքը Քրիստոնեության հավատքը, դավանանքը աչքի լույսի պես պահպանելու մեջ է, իսկ հավատքը եւ եկեղեցին փոխկապակցված են:

Վեհափառ Հայրապետի գործունեության կարեւորագույն կողմերից մեկը հոգեւորականների նոր սերնդի պատրաստումն է, սկսած հայորդաց տներիցՙ վերջացրած Գեւորգյան Ճեմարանի ուսումնակրթական համալիրների վերափոխումներովՙ ժամանակակից պահանջների ոգով: Նորին Սրբության ամենօրյա հետեւողական հոգատարության շնորհիվ է, որ տարեցտարի գրանցվում է եկեղեցականների թվի աննախադեպ աճ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնավորման ընթացքում Հայ եկեղեցու հոգեւոր վերածնունդը լիակատար նոր թափ ստացավ. Ստեղծվում են նոր թեմեր, կառուցվում են տաճարներ, կատարելագործվում է աստվածաբանական կրթության համակարգը: Մեր եկեղեցին այսօր ակնառու տեղ է զբաղեցնում համաշխարհային քրիստոնեական հանրության մեջ եւ գործուն մասնակցություն է ունենում միջկրոնական երկխոսությանը: Դրա վառ ապացույցը Վեհափառ Հայրապետի ընտրվելն էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահի պաշտոնում, ինչը ուրախության եւ հպարտության վեհ զգացում առաջ բերեց աշխարհասփյուռ հայ հանրության շրջանում: Այդ ընտրությունը Ամենայն հայոց հայրապետի կատարած աշխատանքի արգասաբեր տարիների արդյունքն է, որն ուղղված է քույր եկեղեցիների եւ օտար կրոնական կազմակերպությունների հետ մեր եկեղեցու հարաբերությունների ընդլայնման եւ համակարգման կարեւոր գործին:

Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիները Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կյանքում շինարարական վերելքի նոր ժամանակաշրջան է: Նրա բանիմաց արժեքավոր գործունեությունը նկատելի ներդրում է ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ: Այդ աշխատանքների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Մայր տաճարը եւ նրա շրջակա տարածքը, Գեւորգյան հոգեւոր ճեմարան համալսարանը, նրա շրջակա տարածքը, Նոր Վեհարանի գոտին եւ բազմաթիվ այլ վերակառուցումներ….

Այսօր Մայր աթոռն իր հոյակերտ բովանդակությամբ դարձավ հոգեւոր հզոր կաճառ, որը նաեւ հայագիտության եւ ուսումնական կենտրոն է:

Հազարամյակների պատմությամբ ծանրաբեռն Հայաստան աշխարհի գոյությանը սպառնացող բոլոր օրհասական պահերին, երբ վտանգվել է հայ ազգի անվտանգությունը, վճռորոշ է եղել ազգի միասնական ոգին, որը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցինՙ իր գահակալներով, քանզի հարյուրամյակներ շարունակ մենք չենք ունեցել պետականություն: Այսօր, այս ծանր ժամանակներում եւս ազգային միասնությանը սատարող եւ անխախտ պահող նվիրյալներ են պետք, պետք են հոգու հերոսներ, պետք է հավատ առ Աստված, հավատ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների նկատմամբ:

Ո՞ւմ եք դուք ծառայում, եթե, վարկաբեկելով մեր եկեղեցուն եւ հավատի խորհրդանիշները, ուզում եք մեր ժողովրդի հոգում խեղաթյուրել այդ գոյատեւման խորհրդանիշը:

«Լուսավորչի կանթեղըՙ ուղեցույց առ Աստված» նշանաբանով մեր եկեղեցին դարեր շարունակ համախմբել է ժողովրդին, կապել ազգի տրոհված հատվածները, նպաստել հոգեւոր մշակույթի աննախադեպ վերելքին եւ հետագա զարգացմանը, մայրենի լեզվի եւ գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին:

Այսօր եւս մեր ազգային եկեղեցին եւ նրա հովվապետը ապահովում են Հայոց առաքելական աթոռի ժառանգականությունն ու հարատեւությունը :

Միաժամանակ հատուկ ուզում եմ նշել, որ ես բնավ այն կարծիքին չեմ, որ մեր եկեղեցում խնդիրներ չկան. բայց դրանք պետք է քննարկվեն եւ լուծում ստանան միմիայն փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման մթնոլորտում: Երեւի ոչ բոլորին է հայտնի, որ Վեհափառ հայրապետի ամենօրյա ջանքերի շնորհիվ տարիներ շարունակ քննարկվում է եւ աստիճանաբար գործնական ուղենիշ դառնում Հայ եկեղեցու կանոնադրական բազմաթիվ օրենքներՙ Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնադրությունը, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների ընտրության կանոնադրությունը, թեմերի, ծուխերի կանոնակարգերը եւ այլն:

Լիահույս եմ, որ առողջ բանականությունը կհաղթի վերջ տալու մեր ազգին ոչ բնորոշ ձեր տածած սրբապղծությանը եւ ատելությանը, «անառակ որդին» վերջապես կվերադառնա տուն եւ կաղոթի իր մեղքերի թողության համար: Համոզված եմ, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրա Հովվապետը իրեն հատուկ հաստատուն կամքով եւ ազգային բարձրագույն շահերի հանդեպ անսակարկ նվիրումով կշարունակի հովվել մեր ժողովրդինՙ ի փառս աշխարհասփյուռ հայության միասնականության, նոր անկախ Հայոց պետականության ամրապնդման եւ մեր եկեղեցու առավել զորացման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«BUSINESS IN FAANG STYLE». ԿՅԵԼ ՆՈՐԴՍՏՐՅՈՄԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«BUSINESS IN FAANG STYLE». ԿՅԵԼ ՆՈՐԴՍՏՐՅՈՄԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական