Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՇՆԱՄԻՆ ԵՐԲԵՄՆ ՔՆՈՒՄ Է

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արցախում բողոքի ցույցերը դադարել են: Ավելի ճիշտՙ բողոքի ակցիաները շարունակվում են, բայց ցույցերը դադարել են: Պետնախարար Արա Հարությունյանը հրաժարական ներկայացրեց, որին հաջորդեցին Արցախի ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի հրաժարականները: Իսկ Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղադրվել են հատուկ սեղանիկներ, որոնցից յուրաքանչյուրի դիմաց նստած է մի աղջիկ կամ տղա ու Արցախի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն հերթով մոտենալ իրենց նախընտրած սեղանիկներին, գրավոր հայտնեն իրենց բողոքը, լինի այն անձնական բնույթի, թե համակարգային, որից հետո էլ «ժողովրդական մանդատ ստացած հանրային խորհուրդը» կքննի այդ բոլոր բողոքները, ու նրանք, որոնք անձնական բնույթի են, կմոռանան, իսկ որոնք համակարգային բնույթի ենՙ կբարձրաձայնվեն Արցախի իշխանությունների առջեւ: Վերջիններս էլ, ի դեպ, պարտավորվել են լսել քաղաքացիներին, ավելին, պետնախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այս բողոքի ակցիաները նոր էջ բացեցին Արցախի պատմության մեջ, իսկ ավելի վաղ նախագահ Բակո Սահակյանն էր հայտնել, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության:

Իսկ հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների ու քաղաքացիների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, հենց որից հետո էլ Ստեփանակերտում հանրահավաքներ էին սկսվել, որտեղ պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները: Հետո Բակո Սահակյանն ընդունեց բողոքի ակցիայի մասնակիցներին, հետո Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ պաշտոնական Երեւանն անհապաղ պետք է արձագանքի Ստեփանակերտում իրադարձություններին, ու չնայած «Ազգային անվտանգություն» կոչվող կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ասաց, որ այն, ինչը տեղի է ունենում Արցախում, Արցախի գործն է ու Երեւանը իրավունք չունի միջամտել, բայց նախ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «այն, ինչը տեղի է ունեցել Հայաստանում, չի կարող տեղի ունենալ Ղարաբաղում», ապա ՀՀ վարչապետ Փաշինյանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանն ուշի ուշով հետեւում է` Արցախում իրադարձություններին: Անձամբ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց արցախցիներին դադարեցնել բողոքի ակցիաները… Եւ հենց հաջորդ օրը Ստեփանակերտում հանրահավաքները դադարեցնելու որոշում կայացրեցին, ինչպես ցուցարարներն ասացին` «հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն» ու որպեսզի ոչ ոք չնեղանա` նաեւ «Արցախի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Ու մինչ դուք մտածում եք, թե ի՞նչ կապ ունի ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը ՀՀ-Արցախ հարաբերությունների հետ, եւ եթե ունի, ապա ինչո՞ւ են արցախցիները փաստորեն ենթարկվում (կամ հարգում) օտար երկրի ղեկավարի կոչը, ասեմ այն, ինչն ինձ գոնե ամենաշատը հետաքրքրեց այս պատմության մեջ: Պարզվում է` մեզ խաբում էին, ընդ որում` տարիներ շարունակ: Մեզ ասում էին` ոչինչ, որ քաղցած եք, ոչինչ, որ արդարություն չկա, ոչինչ, որ հիվանդանում եք, ընդ որումՙ հիվանդանոցներում ավելի շատ, քան մինչ այնտեղ հայտնվելը, ոչինչ, որ ձեր բարեկամներն ու հարեւանները արտագաղթում են, իսկ ձեր երջանկահիշատակ հանգուցյալ ծանոթները քվեարկում ու կենսաթոշակ ստանում, ոչինչ, որ մի բանկից վարկ եք վերցնում, որպեսզի մարեք նախորդից վերցրածը, ոչինչ…. դիմացեք, որ հանկարծ մտքներովդ չանցի ընդդիմանաք, քանի որ թշնամին նենգ է ու մշտարթուն, հենց նկատի, որ երկրի ներսում անհնազանդ ենք, իրար դեմ պայքարում են, իրար ծեծում են, անմիջապես կհարձակվի: Այնպես որ մոռացեք ժողովրդավարության, ձեր ցանկությունների, նպատակների ու երազանքների մասին, կախեք ձեր հպարտ գլուխները, քանի դեռ չեք հասկացել, որ դրանք հպարտ են, խոնարհ վճարեք հարկերը, խոնարհ, որ չտեսնեք, թե քանիսը չեն վճարում, անվրդով վերցրեք տասը հազարանոցներն ու մասնակցեք ընտրություններին` վաճառելով ձեր ձայնը, հետո ավտոմեքենան, հետո տունը, ապա հայրենիքը ու գնացեք այստեղից, որպեսզի աղքատները քիչ լինեն Հայաստանում, եւ հարստացեք դրսում, որպեսզի հայրենիքը հարուստ բարերարներ կամ ներդրողներ շատ ունենա: Միայն թե երբեք ու երբեք չբողոքեք, քանի որ թշնամին թուրքն է, իսկ թուրքը նենգ է եւ մշտարթուն:

Ես անկեղծ ասած չգիտեմ, թե այդ ո՞ւմ թշնամին է, որ նենգ ու մշտարթուն չէ, բայց դա չէ կարեւորը, այլ այն, որ պարզվեց` հնարավոր է բողոքել, պահանջել, փոխել կամ փոփոխությունների հույս ունենալ` Ադրբեջանի հարեւանությամբ: Չէ, նա էլի, զինտեխնիկայի ու ԶՈՒ կենդանի ուժի կուտակումներ ու վերադասավորումներ կանի սահմանագծին, բայց ոչինչ ավելին: Ինչպես տեսանք` կոնկրետ մեր թշնամին էլի բոլորի պես նենգ է, բայց երբեմն քնում է: Սա չի նշանակում, որ օրինակ Արցախում կարելի է վտանգել պետական` առանց այդ էլ երերուն ամրությունը, սա չի նշանակում, որ պետք է փողոց փակել միայն այն պատճառով, որ երեխան դուրս է մնացել կոռումպացված ԵՊՀ-ից, կամ բանկը պահանջում է մարել վարկը, իսկ փող չունենք…. Սա նշանակում է, որ երբ Հայաստանում` ներառյալ Արցախում քաղաքացուն ասում են կախիր գլուխդ, որ ենթարկվես, որ ոչինչ չտեսնես, որ թշնամու դիպուկահարն էլ քեզ չտեսնի, նա պետք է գլուխը բարձր հաղթի թշնամուն, որը սահմանի այն կողմում է, միայն այնտեղ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՍՈՂ ԳՅՈՒՄՐԻ

Հաջորդ գրառումը

666

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

666

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական