Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԿՐԿՆԵ՞Ն ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՍԽԱԼԸ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

«Ազգում» նորերս մտահոգություն էր արտահայտվել այն կապակցությամբ, որ տեղի օլիգարխների նկատմամբ հարկադրական միջոցներ ձեռնարկելու դեպքում կարող է կապիտալի արտահոսք նկատվել, եւ որ պետք է պայմաններ ստեղծել ու առիթ տալ գործարարներին կամովին պետբյուջե վերադարձնելու ազգային հարստությունից իրենց գողացած կամ վերեւիններին տված միջոցները:

Եթե առաջին մտքի հետ կարելի է համաձայնել, ապա երկրորդի հետ կապված տարակուսանքները մեծ են: Դժվար է հավատալ, որ օլիգարխ կոչվածը կարող է «կամովին» վերադարձնել իր ապօրինի գործունեության արդյունքները: Նա միշտ կարդարանա, որ գործել է «վերեւինների» ու ամենավերեւինի թելադրած պայմաններով ու թող նրանք էլ պատասխան տան: Կամ, ի վերջո հնարավո՞ր է պատկերացնել, որ, ասենք, ամենավերեւինը պետբյուջեն համալրի օլիգարխներից գրպանած միջոցներով: Ու՞մ համար է գաղտնիք, որ, ինչպես ժողովուրդն է ասում, օլիգարխները սոսկ «կթի կով» են եղել հենց վերեւինների համար:

Եվ հետո, կա՞ վստահություն, որ նախկին ամենավերեւինը իր թիմակից օլիգարխների հետ դյուրությամբ կհաշտվի ներկա իրավիճակի հետ եւ միասնաբար չեն փորձի ձեռնարկել որոշակի ընդվզումներ իրենց «գերեզմանափորի» դեմ: Գուցե գների թանկացումը դրա առաջին փո՞րձն էր:

Ներհայաստանյան ներկա իրադրությունը ինչ-որ տեղ հիշեցնում է ռուսաց երկրի հետելցինյան շրջանը, երբ Վլադիմիր Պուտինը նոր-նոր ստանձնել էր պետության ղեկավարի պաշտոնը: Երբ նա առաջին հերթին բախվեց եւ կենաց ու մահու գոտեմարտի մեջ մտավ նույն օլիգարխիական համակարգի ու նրա առավել ագրեսիվ խմբավորմանՙ այսպես կոչված սեմիբանկիրշչինայի կամ սեմիբոյարշչինայի հետ: Նոր իշխանության ու օլիգարխների դաժան հակամարտության մեջ բացարձակ խնդիր էր դրվածՙ ո՞վ-ո՞ւմ: Զավեշտ կլիներ խոսել ինչ-որ բան «կամովին» վերադարձնելու մասին: Գուցե մեր օլիգարխներն ու նրանց պարագլուխները ավելի ազնիվ, հայրենասեր ու ազգասե՞ր են: Կասկածելի է: Գուցե ավելի թո՞ւյլ ենՙ հնարավոր է:

Ճիշտ է, չմոռանանք նշել երկու օլիգարխիական համակարգների որոշակի տարբերությունները: Ռուսաստանցի մեծահարուստները Ելցինի ժամանակ իրապես տնօրինում էին հենց իշխանությունը, իրենք էին մարմնավորում այն, հարբեցող Ելցինը ընդամենը խորհրդանշական դեմք էր, ոչ ավել: Սեմիբանկիրշչինան իր ձեռքն էր հավաքել նաեւ Ռուսաստանի անբավ բնական հարստությունները: Հայաստանում թող մեկը հակառակվեր Սերժ Սարգսյանին:

Ահա եւ, ռուսաստանցի օլիգարխները իսկական պատերազմ հայտարարեցին նոր ղեկավարիՙ Պուտինի դեմ: Սոցցանցերում այսօր էլ կարելի է տեսնել Բերեզովսկունՙ ցուցատախտակով, ինչի վրա մահավճիռ կարգախոս էր դրոշմվածՙ «Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կոչնչացնեմ»: Անշուշտ հայաստանցի օլիգարխները շատ ավելի «զուսպ» են ու հաշվենկատ:

Կրեմլյան ճակատամարտն այնուամենայնիվ տեղի ունեցավ եւ Վլադիմիր Պուտինը փայլուն հաղթանակ տարավՙ բառի բուն իմաստով ջախջախելով հակառակորդներինՙ ոմանց զրկեց հարստությունից եւ արտաքսեց երկրից, ոմանք էլ հայտնվեցին հայտնի վայրերում: Մնացյալները «հաշտվեցին» իրողության հետ եւ սրտի ցավով ընդունեցին նոր իշխանության պահանջներն ու ենթարկվեցին նրան: Ցանկալի կլիներ, որ հայ օլիգարխները ընտրեին այս երկրորդ տարբերակըՙ ներքին խմորումներից խուսափելու դրդմամբ:

Եվս մի էականՙ եզակի տարբերություն ռուսաստանցի եւ հայաստանցի օլիգարխների միջեւ, ինչը բոլորովին բնորոշ չէ վերջիններիս: Հակաելցինական 7 գլխավոր օլիգարխներից 6-ը հրեա էին, ասել է թե Պուտինի դեմ էր ուղղված մարդկային նշյալ ցեղին բնորոշ էթնիկական համերաշխության ոգին: Հայ օլիգարխներին միավորող միակ «ոգին» թերեւս շահախնդրությունն է: Գուցեեւ փոքր-ինչ հեռանում ենք հիմնական թեմայից, սակայն անգամ հետաքրքրության նկատառումով վերհիշենք հետեւյալը: Հայտնի օլիգարխՙ նույնպես հրեա Պյոտր Ավենը իր մի գրքում վերհիշելով այն տարիները, պատմում է հետեւյալը. «Ես եկա «ԼոգոՎԱԶ» (Բերեզովսկու այն ժամանակվա որջը. Ռ.Հ.): Ինձ ուղեկցեցին ճաշարան: Նստում եմ, եւ ներս է մտնում «մեծն քառյակը»ՙ Բորյան (Բերեզովսկին), Բադրին (Պատարկացաշվիլին), Գուսինսկին եւ Նեւզլինը: Գուսինսկին սեղանի վրայով ձգեց պիջակիս կոճակը եւ ֆշշացող ձայնով ասացՙ քո մեջ կա հրեական արյուն, դու դա հասկանու՞մ ես: Դու կա՛մ մեզ հետ ես, կա՛մ էլ մենք քեզ կխժռենք»:

Անկախ ամեն ինչից այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ազատագրեց Սերժ Սարգսյանից ու նրա կլանիցՙ պետք է համարել պատմական մեծ ծառայություն: Այսօր արդեն հրապարակավ, փաստերով հավաստվում է, որ սարգսյանական կառավարման ամենակոռումպացված բնագավառներից մեկը եղել է… կրթական համակարգը: Սա հրեշավոր փաստ է: Ասել է թե ձեւավորվում էր նոր սերունդ այլասերվածության մթնոլորտում:

Ընդունենք որպես կոնստրուկտիվ քննադատություն,երբ «Ազգը» Փաշինյանին զգուշացնում է չհրապուրվել «անձնիշխանությամբ»: Նման սթափեցնումներից պետության նոր ղեկավարը կարող է միայն շահել: Թե ինչ օրի էր հասել Հայաստանը նախորդ «անձնիշխանի» ժամանակ, այն բուռն օրերին զգուշացնում էր նույնիսկ ռուսական «Զավտրա» թերթը. «Սարգսյանին հսկայական քանակությամբ արդարացի պահանջներ են ներկայացվում… Հասարակ հայերին խիստ վրդովեցնում է Սաշիկ Սարգսյանիՙ Սերժ Ազատովիչի հարազատ եղբոր գործունեությունը, որն ավտոբուսի կիսագրագետ վարորդից վերաորակավորվել էր խորշելի օլիգարխիՙ անսանձ քրեականի եւ ստվերային էկոնոմիկայի զգալի հատվածի տիրակալի համբավով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱՒԻՇՆ ՈՒ ԹԱՂԻՔԸ

Հաջորդ գրառումը

ԹՇՆԱՄԻՆ ԵՐԲԵՄՆ ՔՆՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՇՆԱՄԻՆ ԵՐԲԵՄՆ ՔՆՈՒՄ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական