Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԸՆԴՈՒՆԵԼ»

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ասում է Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը

«Հայաստանը հենվում է երիտասարդների ուժի վրա» վերնագրով հարցազրույց է հրատարակել «Լայպցիգեր ֆոլքսցայթունգը»ՙ մայիսի 29-ին ներկայացնելով Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի տեսակետները մեր երկրում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության վերաբերյալ: Թերթը հիշատակում է, թե դեսպանն անցնող շաբաթ Լայպցիգի համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել, եւ օգտվելով այդ առիթից նրա միջոցով է ուզում տեղեկացնել Հայաստանում կատարվածՙ այսպես կոչված «թավշյա հեղափոխությանը» հաջորդած փոփոխությունների մասին: Հարցուպատասխանն ուրվագծում է նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ դեսպանի պարզաբանումը: «1994-ի հրադադարից ի վեր երկու երկրներում էլ սերունդ է աճել, որ փխրուն խաղաղության պայմաններում ապրել է սովորել: Մեր պարտականությունն է այդ սերնդին պատրաստել հակամարտության երկարաժամկետ, խաղաղ եւ կառուցողական հանգուցալուծմանը: Խոսքն այստեղ ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին է: Մարդիկ պիտի հնարավորություն ստանան հանրաքվեի միջոցով որոշելուՙ ինչպես են պատկերացնում իրենց ապագան», ծանուցում է դեսպան Սմբատյանը :

Թերթը զրույցին կից ներկայացրել է Աշոտ Սմբատյանի կենսագրականըՙ «1969-ին Երեւանում ծնված, 2015- ից Բեռլինում պաշտոնավարող ՀՀ դեսպանը լավագույնս է ճանաչում Գերմանիան, առանձնահատուկՙ Սաքսոնիա երկրամասը, քանի որ Հայաստանում մաթեմատիկա սովորելուց հետո, 1990-ին գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կրթաթոշակով նախ տեղափոխվել է Դրեզդենի տեխնիկական, այնուհետՙ Լայպցիգի համալսարան: Տնտեսագիտական կրթություն է ստացել նաեւՙ ուսումնառելով Բեռլինի Հումբոլտ համալսարանում: 1999-ից 2008-ին որպես ռեֆերենտ աշխատել է ՀՀ դեսպանությունում, այնուհետ նշանակվել է դեսպանության գրասենյակի ղեկավար: Հայաստանի արտգործնախարարությունում աշխատելուց հետո 2014-ին վերադարձել է Բեռլին» :

«Լայպցիգեր ֆոլքսցայթունգի» հարցազրույցն անշուշտ ավելի ուշ է լույս տեսել, քան սոցցանցերում, ապա մայիսի 25-ին հայաստանյան 2ՙ «Առավոտ» թերթում դեսպան Սմբատյանի մասին քննադատություն պարունակող ծավալուն հարցազրույցն ու «Հայկական ժամանակում» տեղադրված բաց նամակը: Առանց անդրադառնալու այդՙ «չխմբագրված» տեքստերի բովանդակությանը, չենք կարող չսրբագրել դրանցից հատկապես մեկը: «Առավոտը» գրում էՙ «Հարցազրույց Գերմանիայում քաղապաստան գտած միակ հայիՙ Ավետիս Սադոյանի հետ»: Ծանոթ չլինելով Սադոյանի կենսագրությանը, չենք կարող պնդել, թե հատկապես որտե՛ղ պիտի փնտրել նրա բացառիկությունը, սակայն համոզված ենք, որ շատ հայեր թե՛ Սադոյանից առաջ, թե՛ հետո, քաղաքական ապաստան ստացել են ԳԴՀ-ում, եւ սա անշուշտ մենաշնորհ չէ: «Ազգ»- ում մեր լրագրությունը պաշտոնյաներին հենակ չի եղել, ոչ էլ ընդդիմության բարձրախոսն է լինելուՙ առանց փաստերը ստուգելու: Դեսպանին, ինչպես յուրաքանչյուրիս, առարկայական քննադատելն ոչ միայն արտոնված է, այլեւՙ օգտակար, բայցՙ այս պարագայում նախ լսենք նրան.

– Պարոն Սմբատյան, «Ազգում» մեկ անգամ առիթ ունեցել ենք Ձեզ ներկայացնելու: Թեեւ Ձեր կենսագրականն էլ կցել էինք մեր զրույցին, այնուհանդերձ որոշ հարցեր հստակեցնենքՙ ելնելով վերջին օրերին ֆեյսբուք սոցցանցում շրջանառվող որոշ օգտատերերի բողոքներից, որ հրապարակվել են նաեւ հայաստանյան լրատվամիջոցներում: Ավետիս Սադոյանը նշում է, թե «չունենալով համապատասխան կրթություն, չտիրապետելով նույնիսկ անգլերենին, դեսպան եք նշանակվել»:

– Չէի ցանկանա այս հարթակն օգտագործելՙ առանձին անձանց պնդումներին հակադրվելու եւ դրանք մեկնաբանելու համար: Իմ կրթության, ինչպես նաեւ մասնագիտական գործունեության մասին յուրաքանչյուր անձ կարող է անարգելք տեղեկանալ ԳԴՀ- ում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջում. Որեւէ գաղտնիք չկաՙ ուսանել եմ Երեւանի պետական, ինչպես նաեւ Բեռլինի Հումբոլտ, Դրեզդենի եւ Լայպցիգի համալսարաններում: Իսկ 2012-ին դիվանագիտական հմտություններս հարստացրել եմ նաեւ ԳԴՀ արտաքին գերատեսչության դիվանագիտական ակադեմիայում:

– Հիշում եմՙ 2016- ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումից անմիջապես հետո Ավետիս Սադոյանը Ձեզ շնորհավորելով ասացՙ եթե Բեռլինում մի հատ էլ հայկական եկեղեցի սարքեք, էլ Ձեզ հասնող չի լինի, պարոն Սմբատյան ջա՛ն: Ես էլ անմիջապես հակադրվեցիՙ «ո՞վ ասաց, թե ՀՀ դեսպանից մեր պահանջը նման նվազ սահման պիտի ունենա»: Եթե, ինչպես ներկայացվում է «Առավոտ»-ում, ՀՀ իշխանություններից հալածված ու ԳԴՀ – ում քաղաքական ապաստան գտած մարդը, գերագնահատում, գովաբանում կամ մեղմ ասածՙ հաճոյանում է իրեն հալածող երկրի իշխանության ներկայացուցչին ի դեմս Ձեզ, հետո կտրուկ փոխում վերաբերմունքը, դրա տակ սովորաբար անձնական շահախնդրություն պիտի փնտրել: Ճի՞շտ եմ կռահում, թե՞ սխալվում եմ:

– Ինչպես արդեն նշեցի, բնավ չէի ցանկանա նման որակի բանավեճերի մեջ մտնել: Ձեր նշած փաստերն արդեն իսկ խոսում են իրավիճակի մասին: Լրացուցիչ մեկնաբանության կարիք այստեղ չկա:

– Պարոն Սմբատյան, նույն սոցցանցի մեկ ուրիշ օգտատերՙ Հայկ Ավետիքյանը բաց նամակ է հղել ՀՀ արտգործնախարարինՙ քննադատելով մայիսի 22-ին Լայպցիգի համալսարանում Արցախի մասին իր բնութագրմամբ Ձեր խայտառակ դասախոսությունը: «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր բաց նամակը: Նախՙ Ձեր խոսքի, ներկայացրած քարտեզների մասին. ի՞նչն է այդպիսի սուր արձագանքի առիթ տվել:

– Քննադատությունը, եթե այն հիմնավորված եւ անձնավորված չէ, միշտ պատրաստ եմ ընդունել: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ առաջարկների, գաղափարների կամ քննադատության առջեւ բաց եմ: Հիշյալ նամակին ծանոթացել եմ մամուլից եւ ափսոսում եմ, որ հեղինակը ակնհայտորեն կանխատրամադրված է մոտեցել իմ դասախոսությանըՙ թիրախ դարձնելով կոնտեքստից կտրված որոշ մտքեր: Ի դեպ հայկական լրատվամիջոցներից tert.am- ը մայիսի 30-ին արդեն հրապարակել է հիշյալ միջոցառման վերաբերյալ կազմակերպչի կարծիքը: Անկախ սրանիցՙ մենք շարունակելու ենք Լայպցիգի համալսարանի հետ համագործակցությունը, եւ այդ ոլորտում ունենք հավակնոտ նպատակներ:

– Հայկ Ավետիքյանն անհրաժեշտ է համարում նշել, որ ցանկություն է ունեցել դասախոսության վերաբերյալ իր մտահոգությունները Ձեզ ուղարկել, սակայն պարզել է, որ Դուք ֆբ-ի օգտատեր չեք: «Միգուցե նրան բացատրեք ֆեյսբուքի կարեւորությունը եւ դրանից օգտվելու հմտություններ փոխանցեք մարդուն», դիմել է նա արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին: Անձնական տվյալների պաշտպանության թույլ մեխանիզմնե՞րն են Ձեզ վանում ֆբ-ից, թե՞ նախընտրում եք սոց. այլ հարթակ: Նույն մտահոգությունները Ձեզ ուղարկե՞լ են ասենք էլեկտրոնային նամակով կամ փոստով, ինչը Գերմանիայի պարագայում հաղորդակցության դեռեւս կիրառելի, ընդունված ուղիներ են:

– Ձեր նախորդ հարցում խոսելով նամակագրի մասինՙ ասացիք, որ «սոցցանցի օգտատերերից մեկը» նամակ է հղել… Կներեք, «սոցցանցի օգտատեր» չեմ, ես պաշտոնապես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը Գերմանիայի Դաշնությունում: Սոցցանցի առավելությունները գիտեմ. դեսպանությունը եւս ֆեյսբուքում պաշտոնական էջ ունի, ինչպես նաեւ ապահովված է հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցներով: Հայտարարում եմ, որ որեւէ աղբյուրով ինձ որեւէ նամակ չի հասել: Կարծում եմՙ հարգարժան նամակագիրը տեղյակ է հաղորդակցության հնարավոր բոլոր միջոցների մասին:

– Պարոն դեսպան, սոցցանցերում դժգոհության մյուս առիթը ապրիլի 30-ին Բեռլինում կայացած ցույցն է, որն ի տարբերություն ապրիլի 21-ին առավել բազմամարդ բողոքի ակցիայի, չի արտոնվել անցկացնել դեսպանության առջեւ: Երկրորդի ժամանակ ոստիկանությունը ոչ միայն նկատելի մեծ թվակազմ է ունեցել, այլեւ ճանապարհը պատնեշել է փշալարով:

– Գերմանիայում հանրահավաքների դեպքում ոստիկանության ուժերի քանակի, ինչպես նաեւ նրանց գործողությունների վրա որեւէ դեսպանություն որեւէ ազդեցություն չունի: Այս ամենը կարգավորվում է Գերմանիայում գործող համապատասխան օրենսդրությամբ: Ոստիկանության գործողությունները հիմնվում են մասնակիցների նախապես հայտարարված թվի, վայրի եւ այլ հանգամանքների վրա: Դեսպանության շենքի դիմաց գործում է մանկապարտեզ, եւ ոստիկանությունն այդ օրը, որն աշխատանքային էր, նաեւ ապահովել է ծնողների կողմից երեխաներին անվտանգ դիմավորելու պրոցեսը: Ինձ պարզապես զարմացրեց որոշ անձանց հայտարարություններն այն մասին, թե դեսպանությունը փշալարեր է տեղադրել եւ ոստիկանություն հրավիրել: Ես երկխոսության եւ բանավեճի մեծ ջատագով եմ, իսկ նման անհիմն պնդումները կարճաժամկետ էմոցիաներ առաջացնելու միտում ունեն: Իմ հայրենակիցներին պարզապես կխնդրեիՙ տեղի չտալ նման էմոցիաներին:

– Պարոն Սմբատյան, Ձեր կարծիքով, ինչու՞ են Ձեր դեմ նման արշավ նախաձեռնել:

– Թույլ տվեք չհամաձայել Ձեզ հետ. որեւէ արշավ չկա: Ինչպես լուրաքանչյուր հանրային գործիչ, ես եւս ապահովագրված չեմ վերոհիշյալ դեպքերից. հաճելի չէ, իհարկե, բայց մեր բնականոն աշխատանքը որեւէ կերպ չի խաթարվում: Շարունակում ենք մեր ծառայությունը հայրենիքինՙ անելիքներ շատ կան:

– Ժողովրդավարությունը հարգող Գերմանիայում քննադատությունը սկսվում է ինքնաքննադատությունից: Ձեզ ուշադիր լսում ենք:

– Ժողովրդավարությունը քաղաքական կատեգորիա է, ինքնաքննադատությունըՙ անձնային որակ: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ աշխատանքը նախ եւ առաջ աշխատանք է ինքդ քեզ վրաՙ քննադատող, խիստ եւ պահանջկոտ: Եթե չունենայի այդ հատկանիշը, թերեւս չլինեի այնտեղ, որտեղ այսօր եմ: Պարզապես խնդրում եմՙ ինքնաքննադատությունը չշփոթել անվստահության հետ, քանզի վստահ գործելն իմ մասնագիտական կյանքում կարեւոր դեր է խաղում: Իբրեւ ինքնաքննադատություն թերեւս առանձնացնեմ մի օրինակ. Շատ եմ կարեւորում, որ սկսած նախաձեռնությունը պարտադիր հաջողությամբ պսակվի, սակայն ցավոք, դիվանագիտության մեջ գործադրված ջանքերը երբեմն, կախված փոփոխական պարամետրերից, բացարձակ արդյունք չեն տալիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ

Հաջորդ գրառումը

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՎԱԾ ՆԱԽԱԳԱՀ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական