Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կարծեմ 1993-ին էր: Տերյան փողոցի վրա բացվել էր Երեւանի առաջին նպարեղենի մինի-մարկետը, որը այդ օրերին հատուկ սեղանիկային առեւտրի տխուր ֆոնինՙ քաղաքակիրթ կյանքի հիշողություններ էր արթնացնում: Ոգեւորվածՙ մի օր մոտեցա տնօրենին եւ առաջարկեցի մեր թերթի համար նյութ պատրաստել այդ նոր երեւույթը ներկայացնող, անվճար: Մարդը թթվեցրեց դեմքը եւ ասացՙ «Ախպեր, հերիք չի՞ էստեղի թաղայինը, հիմի ուզում ես մյուս թաղերի՞ց էլ գան, փող պոկեն»…

Հիմա արդեն վաղուց չկա այդ խանութը. թաղայինները, ոստիկանները, հարկավաքներն ու պետական մյուս մակաբույծները հավանաբար խժռեցին այդ խանութը, ինչպես այն մյուս խանութները, որոնք «տանիք» չունեին իրենց գլխին: Թաղային խանութներՙ որոնք ծլել էին սեղանիկների ու «բուտկաների» փոխարեն, գրեթե բոլոր թաղերում ու փողոցներում:

Հետո եկան նոր ժամանակներ, նորՙ արտաքին տեսքով, բայց հինՙ «կապիկային բիզնեսի» (monkey business) բոլոր հատկանիշներով: Շուտով դրանք, ավելի ճիշտՙ դրանց տերերը երեւացին ոչ միայն շուկաներում, այլեւ… խորհրդարանում, 1995-ի ընտրությունների արդյունքում: Եթե Առաջին գումարման խորհրդարանը (Գերագույն խորհուրդ) առավելաբար բաղկացած էր մտավորականներից եւ Կոմկուսի նախկին ֆունկցիոներներից, ապա երկրորդը լիքն էր այսպես կոչված «օֆիս ունեցող» գործարարներով եւ խանութ ունեցող առեւտրականներով:

Հետագա ընտրություններում ուռճացավ վերջինների թիվն ու կշիռը խորհրդարանում, ուժեղացավ նրանց ազդեցությունը պետական բոլոր ինստիտուտների վրա, նույնիսկ բանակում: Փող շինելը վարակիչ էր բոլորի համար, վարակիչ եւ հարմարՙ անգամ բարձրագույն իշխանավորների համար: Հարմարՙ թե՛ սեփական գրպանները լցնելու, թե՛ կառավարելիության տեսակետից: Քանզի մեր առեւտրականները որքան խոշոր, այդքան եւ ավելի խոցելի են սովորաբար, նրանց հեշտ է ձեռնածության ենթարկելը, բայց նաեւ նրանց միջոցով ուրիշներին ենթարկեցնելը:

Մեր առեւտրական օրենսդիրները խորհրդարանն օգտագործել են ոչ միայն որպես տանիք, այլեւ որպես վերահսկման միջոց առեւտրի եւ ընդհանրապես գործարարության ասպարեզում օրենքների արդիականացման, ժողովրդավարացման դեմ, բնականաբար միշտ ի շահ իրենց եւ իրենց վերին պաշտպանների:

Վերցնենք, օրինակ, սուպերմարկետների պարագան: 1930-ական թթ.ից ի վեր ողջ աշխարհում զարգացող եւ հետզհետե կատարելագործվող առեւտրի այդ ձեւը տարբեր երկրներում ու քաղաքներում օրենսդրական բազմաթիվ կանոնակարգումների է ենթարկվել, միշտ նկատի ունենալով լայն հասարակության շահերը, տրանսպորտի, բնապահպանական եւ, ամենակարեւորը, գնային քաղաքականության, նաեւՙ հակամրցակցային եւ մենաշնորհային ոտնձգությունների խնդիրները: Մինչդեռ մեր երկրում, որտեղ ազգաբնակչության մեծագույն մասի օրախնդիրը լայն սպառման ապրանքների, գլխավորաբար սննդի ապահովման խնդիրն է, սուպերմարկետները դարձել են անհամաչափ տիրապետող ոչ միայն ապրանքի գների, այլեւ դրանց որակի, տեսակի ու մատուցման հարցերում թելադրող: Էլ չենք խոսում դրանց վճարած հարկերի եւ տուրքերի ճղճիմության մասին: (Օրինակՙ «Ազգ» թերթը գործում է ավելացված հարկի 20 տոկոսանոց դաշտում, մինչդեռ «Երեւան Սիթին»ՙ շրջանառության հարկի 2 տոկոսանոց ձորում):

Մեր մայրաքաղաքում գործող սուպերմարկետների մեծ մասը, ի տարբերություն արտասահմանյան քաղաքների, որտեղ դրանք տեղակայված են քաղաքամերձ լայն տարածքներում, խցկված են քաղաքային ամենախճողված հատվածներում, մեծամասամբ զուրկ ավտոմեքենաների կայանատեղիներից, պահեստային ներքին տարածքներից, ապրանքաբեռների տեղափոխման ճանապարհներից եւ ներքին հարմարավետ անցուղիներից: Այլ խոսքով, սուպերմարկետ ստեղծելը մեր քաղաքներում դարձել է համեմատաբար էժան եւ խիստ մատչելի նրանց տերերի համար:

Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ սուպերմարկետների տերերին հաջողվեց եւ շարունակում է հաջողվել թաղային բազմաթիվ խանութպանների վերջը տալ, ճնշել-սնանկացնել նրանց- սկսած վերեւում նշված մինի-մարկետից-, ովքեր կարող էին իրենց փոքր կամ միջին շրջանառությամբ առեւտուրը շարունակել, ընտանիք պահել եւ չարտագաղթել:

Հենց երեկ, հանրապետության նոր վարչապետը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պնդում էր, որ հոռի բազմաթիվ երեւույթների շարքին Հայաստանում վերացել է (այդ ե՞րբ, ո՞նց) արտոնյալությունը: Այդ պնդումը ես ընդունում եմ որպես խոստում, եւ ո՛չ թե իրողություն: Արտոնյալ լինելը վաղուց ամրագրված է մեր օրենքում, ավելի ճիշտՙ օրենքի չգոյության մեջ:

Պետք է օրե՛նքը փոխել, կամ նոր օրենքներ ընդունել: Բայց ո՞ւմ միջոցով. առեւտրականացած օրենսդիրների՞, թե՞ օրենսդիր առեւտրականների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱԺԱՐԱԾ, ԱԹՈՌԷՆ ՀԵՌԱՑԱԾ, ԳԱՀԸՆԿԵՑ ԵՂԱԾ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՄՈՒՀԱՐՐԵՄ ԻՆՉԵՆՙ ԷՐԴՈՂԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՒՀԱՐՐԵՄ ԻՆՉԵՆՙ ԷՐԴՈՂԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական