Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇՏԱՐԱԿԻ ՋՐԱՂԱՑԸ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Ջրաղացների կարողությունը սահմանվում էր աղացների քանակով, որն էլ իր հերթին կախված էր բնակավայրերի մեծությունից եւ աղացները շարժող ջրի քանակից:

Այս չափանիշներով շատ կարեւոր ջրաղաց է Աշտարակի կամուրջի մոտ գտնվող ջրաղացը, որը գոյություն ունի արդեն 400 տարի: Կամուրջը, որի մոտ կառուցվել է ջրաղացը, Աշտարակի պատմական 5 կամուրջներից մեկն է, որը կապում էր Աշտարակի չորս պատմական թաղամասերը` Բերդի, Ծիրանավորի, Կարմրավորի եւ Մարինեի թաղերը:

Աշտարակի ջրաղացը խոշոր ջրաղացներից է, որովհետեւ ունի վեց աչք: Աչքերի քանակը նրա տիրոջ հարստության չափանիշն էր:

Աշտարակի ջրաղացի հատակագծա-ճարտարապետական հորինվածքը բավական բարդ է: Այն հատակագծում ունի 23,6×8,4×30,0x9,3 մ չափեր: Բաղկացած է մեկ ալրաղաց բաժանմունքից, որն ունի 6 ալրաղաց աչքեր եւ ջրաղացպանի սենյակից : Շենքն ամբողջությամբ ծածկված է հարթ գերանածածկով: Ծածկը կրել են փայտից սյուները, որոնք բարձրացել են քարից խարիսխների վրա: Շենքը կառուցված է տուֆ քարով: Ունի բնակելի եւ տնտեսական կառույցների բարձրությանը մոտեցող բարձրություն: Պատի առաջին շարքերը շարված են համեմատաբար խոշոր քարերով: Բացվածքները փոքր են, որոնք ապահովում են ինչպես լուսավորությունը, այնպես էլ օդափոխությունը: Շենքն ունի մեկ մուտք : Ջրաղացի շենքի տանիքը հետագայում կառուցվել է երկլանջ: Տանիքի ծածկը իրականացվել է կղմինդրով:

Թեփահանիչ շենքը կառուցված է տեղական տուֆ քարով` կանոնավոր կոպտատաշ եղանակով: Քարի շարի չափերը շենքի ողջ բարձրությամբ գրեթե չեն փոփոխվում: Ծածկը իրականացվել է փայտով, որի հիմքը նստում է տուֆե արտաքին պատերի վրա: Ջուրը բնական աղբյուրից դեպի շենք հասցվել է փայտե խողովակներով, որը հոսելով շենքի ստորին մասով պտտում է մետաղական անիվը: Անիվը մետաղական ձողով կապված է թեփահանող քարի հետ, որը պտտվում է ջրի հոսքի ազդեցությամբ :

Տեղադրված է գեղատեսիլ վայրում` Քասախ գետի ափին, միջնադարյան կամրջի հարեւանությամբ, վերեւում` լազուր կամարում նշմարվում են միջնադարյան տաճարների ուրվագծերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇՆԵՐԸ ԾԱԾԱՆՎՈՒՄ ԵՆ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական