Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ԳՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԼԻՆԵՆ, ՏԱԽՏԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վերջին օրերին, բացի «ապօրինի հարստացածների գործով» ԱԱԾ-ի որոշ բացահայտումներից, «Երեւան-Սիթի» խանութներում տիրող հարկային գաղջ տրամադրություններից եւ մետաղական հանքերում բացահայտված ֆինանսականՙ մեղմ ասած անճշտություններից, ինչպես նաեւ վարչապետ Փաշինյանի եւ նոր կառավարությանՙ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարից, պարզ դարձավ նաեւ մի մանրուք, իսկապես մանրուք. սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը , որն, ինչպես Շարմազանովը կասերՙ ավելի երիտասարդ է, քան սփյուռքի ամենաերիտասարդ համայնքը, Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը չի կարդացել: «Հրապարակ» թերթիՙ նախարար Հայրապետյանին տարեկից լրագրողը հետաքրքրվել է նրանից, թե ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված, որ հեղափոխությունից հետո կարծես ակտուալ է դարձել Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը նորից կարդալը, սփյուռքի նախարարն էլ, ինչպես լրագրողն է նկատելՙ շփոթված պատասխանել է. «Մի քիչ ավելի կոնկրետ, էլի, խնդրում եմ»: Հետո, երիտասարդ նախարարի շփոթմունքից հավանաբար արյան հոտ առնելով, լրագրողը կոնկրետացնում է հարցը. «Կարդացե՞լ եք «Անասնաֆերման»»: Նախարարն էլ, թեՙ «Ոչ, դրա համար եմ ասում»: Այս պատասխանից հետո լրագրողն էլ վերադարձել է խմբագրություն, միացրել համակարգիչը, ու առանց որեւէ շփոթմունքի մի փոքրիկ հոդված է գրել, որտեղ ներկայացրել է այս հույժ կարեւոր հարցուպատասխանն ու վերնագրելՙ ««Անասնաֆերման» ի՞նչ է»: Դե իբր սփյուռքի նախարարն է լրագրողի հարցին պատասխանել այսպես, այսինքն նախարարը ոչ միայն չի կարդացել «Անասնաֆերման», այլեւ չգիտի, թե այն ի՞նչ է, օրինակՙ գի՞րք է, թե՞ տանձի տեսակ:

Այս հոդվածից հետո տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, անհամամետ ավելի ուշագրավ էին, քան նախարարի խոսքերի փաստորեն խեղաթյուրումը: Ֆեյսբուքում սկսվեց ֆլեշմոբՙ «Ես էլ չեմ կարդացել «Անասնաֆերման», հետո ի՞նչ» ընդհանուր վերնագրով: Ավելին, բազմաթիվ երիտասարդ, գեղեցիկ, խելացի օգտատերեր տեղեկացրեցին, որ իրենք, օրինակ Դոստոեւսկի էլ չեն կարդացել, բայց Դովլաթով կարդացել են, Մարկես չեն կարդացել, բայց Բորխեսի համար գժժժվում են…Նպատակն այս ամենի ոչ միայն նախարար Հայրապետյանին պաշտպանելն էր չար լրագրողից եւ արդարացնելը, այլեւ ինտելեկտուալիզմը ընթերցանության հետ չկապելը. մարդիկ հենց այդպես էլ նշում էին. եթե ես այս կամ այն գիրքը չեմ կարդացել, դա չի նշանակում, որ ինտելեկտուալ չեմ:

Անշուշտ այդպես է, ինտելեկտուալ դառնալ կարելի է նաեւ լավ երաժշտություն լսելով, լավ կտավներ նայելով, լավ քաղաքներ գնալով եւ լավ մարդկանց հետ գինի խմելով, գիրքը ոչ թե ինտելեկտուալ է դարձնում, այլ այդպիսին դառնալու միջոցներից մեկն է ընդամենը, գուցե ամենակարեւորներից, բայց ոչ եզակին: Հետեւաբար, եթե կոնկրետ մարդը կոնկրետ գիրքը չի կարդացել, չի նշանակում, որ նա ինտելեկտուալ չէ: Այս առումով նախարար Հայրապետյանը հանգիստ կարող է շարունակել նախարարության իր աշխատասենյակում հատկապես երեկոյան ժամերին ինտելեկտուալ զրույցներ ունենալ իր մտերիմ ընկերների հետՙ գարեջրով եւ չիփսերով:

Խնդիրը «Ես գիրք չեմ կարդացել, հետո ի՞նչ» խոստովանություն-մուննաթն է: Բանն այն է, որ գիրք չկարդալը լավ բան չէ, կապ չունի նախարար ես, թե սովորական օգտատեր, կամ սովորական օգտատերիցՙ նախարար դարձած: Ես, օրինակ, ամաչում եմ ասել, որ այս կամ այն գիրքը չեմ կարդացել, փոխարենը հպարտորեն նշում են կարդացածներս, ճիշտ է, ոչ էլ հեգնում եմ մարդկանց, որոնք չեն կարդացել այն գրքերը, որոնք ես հենց նոր եմ ավարտել: Եւ ուրեմն եթե դուք այս կամ այն գիրքը չեք կարդացել, դա ամոթ չէ, բայց երբ դուք այդ մասին հայտարարում եք ու հարցնումՙ հետո ի՞նչ, կնշանակի չգիտեք, որ գիրք չկարդալն ամոթ է: Իսկ կարդալն անհրաժեշտություն: Օրինակ նույն սփյուռքի նախարարը օրերս Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ հայրենադարձած իր օգնականին միացավ նաեւ հայրենադարձած խորհրդականըՙ Վահե Քեուշգերյանը: Նոր խորհրդականի մասին նախարարը հայտնել է . «Վահեն ծնվել է Սիրիայի Հոմս քաղաքում: Մեծացել է Բեյրութում եւ Լիբանանում…»: Գիտե՞ք, օրինակ աշխարհագրության դասագրքերում գրված է, որ Բեյրութը Լիբանանի մայրաքաղաքն է, այսինքն «Բեյրութ եւ Լիբանան» չի լինում: Իսկ աշխարհագրության դասագիրքը «Անասնաֆերմա» չէ, որը կարող ես կարդալ, կամ չկարդալ. այն պարտադիր ընթերցանության շարքից է, մանավանդ եթե սփյուռքի նախարար ես ու գործ ունես աշխարհասփյուռ հայության հետ:

Ես իհարկե հասկանում եմ, որ օրինակ գեներալներ Մանվելն ու Սարոյանը, Սամվել Ալեքսանյանն ու Առաքել Մովսիսյանը, նույնիսկ Դոնալդ Թրամփը, այլք, կարող են եւ չիմանալ, որ Բեյրութն ու Լիբանանը նույն բաներն են, բայց ես չեմ կարողանում հասկանալՙ մենք հիմա հեղափոխություն արե՞լ ենք, թե՞, ինչպես Օրուելն է ասումՙ «Տգիտությունն ուժ է»…

Հ.Գ.- Ի դեպ, հենց այս օրերին լույս տեսավ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ «Երկրի հակառակ կողմում» գիրքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆՈՐ ՖԻԼՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿ ՏԱՆ «ՍԵՎ ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍՊԻՏԱԿ ՏԱՆ «ՍԵՎ ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական