Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ, պատմաբան, վերլուծաբան

Մի զարմանալի օրինաչափությամբ 1918թ. հերոսամարտերի խորհուրդը ամբողջական եւ ճիշտ չի ներկայացվում: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ: Իսկ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին, որը շատ նեղ դիտանկյուն է: Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել:

Ախալքալաքում 1917թ. վերջին ձեւավորվում է Ախալքալաքի Ազգային խորհուրդը եւ գավառի պաշտպանության ժամանակավոր կոմիտե, քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ: Ախալքալաքի գավառում կատաղի մարտերը տեղի են ունեցել 1918թ. հունվար-մայիս ամիսներինՙ ցավոք ավարտվելով ջավախքահայերի կործանարար գաղթով: Ասենք, որ այդ նահանջի ժամանակ եւ գաղթակայաններում զոհվել է մոտ 40 հազար հայ (80 հազար բնակչության կեսը): Այստեղ մեղավոր են վատ կազմակերպվածությունը, ռազմավարության բացակայությունը եւ հրամանատարական կազմի անձեռնհասությունը:

Հավելենք նաեւ, որ Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը (մասոնական ժողովարան) սատանայական ու ճիվաղային մտադրությամբ ցանկանում էր վերացնել ջավախքահայությանըՙ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառները հանձնելով թուրքերին: Նրանք մտադիր էին հայերին Բակուրիանի, Ծալկայի եւ Մանգլիսի գաղթակայաններում մեկուսացնել արտաքին աշխարհից ու սովի մատնել: Սա քաղաքական մեր ղեկավարության անճարակության եւ ապաշնորհության հետեւանքն էր: Չկար գործողությունների համակարգում եւ խելամիտ կառավարում: Քաղաքական մեր գործիչները չէին տիրապետում քաղաքականության նրբություններին ու խուսանավման կարողություններին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները գործնական առումով չհետաքրքրվեցին Ջավախքի, Թռեղքի եւ Սամցխեի հայության ճակատագրով:

Այս դիմագրավման լայնատարած ճամբարում ուշագրավ էջ է նաեւ Սաթխայի (Ախալքալաքի գավառ) հերոսամարտը, երբ տեղի հայերը ծառս եղան թուրք ջարդարարների դեմՙ ցույց տալով անձնուրաց խիզախության աննախադեպ օրինակներ: Խոսքը մայիսի 8-21-ը հայերի տված ուժեղ ճակատամարտի մասին է, որը, ցավոք, ավարտվեց գաղթով: Այստեղ սաթխացիները եւ հարեւան գյուղերի բնակիչները ցույց են տալիս խիզախության զարմանալի օրինակներ: Բայց դարձյալ չկային հստակ ու կանոնավոր համակարգում եւ օգնություն: Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդհանրապես չէր կողմնորոշվում քաղաքական բարդ իրավիճակում եւ ոչ մի հակաքայլ չէր անում հուդայական հակահայկական արարքների դեմ: Նույնը նաեւ Ախալքալաքի Ազգային խորհուրդը եւ ռազմական մարմինները: Փաստորեն, հայ զինվորը եւ սպան կռվում էին հանուն հայրենիքի, բայց քաղաքական գործիչը հեշտությամբ ամեն ինչ զիջում էր: Ցավոք, այժմ պատկերը զարմանալիորեն կրկնվում է:

Հայերը հզոր հակահարված են հասցնում թուրքերին նաեւ Տամալայում, որը լեռնային եւ անմատույց գյուղ է եւ իր դիրքով հիշեցնում է Կիլիկիայի մեր արծվաբույնըՙ Զեյթունը (Ուլնիա): Բնակավայրը գտնվում է Ախալքալաքի եւ Ախալցխայի միջեւ եւ անտառներով կապված էր առաջինի հետ, որտեղից ռազմական օգնություն էր ստանում: Այն ռազմավարական կարեւոր հանգույց էր: Այս դիմադրությունը եւս թշնամու համար անսպասելի էր: 1918թ. հունվար-ապրիլ ամիսներին արյունահեղ կռիվներ են տեղի ունենում: Տամալայի ինքնապաշտպանության ղեկավարը Մարտիրոս (Մատո) Սահակյանն էր: Այս հերոսամարտը զգալիորեն թուլացնում է թուրքերի հարձակումը եւ նպաստում Ախալցխայի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Այնպես որ, դիմակայության այս օջախները սերտորեն կապված էին մեկը մյուսի հետ, բայց չկար հստակ համակարգում: Ուշագրավ է, որ երբ, տարիներ անց, հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը հյուրախաղերով լինում է Ախալցխայում, հատուկ այցելում է այս գյուղը եւ ներկայացումներով հանդես գալիս հերոս գյուղացիների համարՙ թողնելով որպես հիշատակ իր գլխարկը եւ բարձր գնահատելով նրանց սխրանքը:

Սակայն հայության այս հատվածի ամենակազմակերպված դիմադրությունը Ախալցխայի հաղթամարտն էր (1917-1921թթ.): Այն ղեկավարել է 1917թ. քաղաքագլուխ ընտրված Զորի Զորյանը (1886-1942թթ.): Հետաքրքրական է, որ Ախալցխայում նա հիմնադրել եւ տպագրել է Շարժում թերթը: Դրությունը շատ բարդ էր, երբ թուրքերն ամբողջությամբ պաշարել են քաղաքը (29.12.1917թ.-26.02.1918թ.): Այս հերոսամարտը, անհասկանալի պատճառներով, դուրս է մնացել մեր պատմաբանների ուշադրությունից: Բայց չէ՞ որ այն Սարդարապատ-Բաշ-Ապարան եւ Ղարաքիլիսա միասնական շղթայի կարեւոր օղակներից մեկն է: Իրավիճակի յուրահատկությունն այն էր, որ թուրքերը գործում էին տեղի մահմեդականների հետ սերտ համագործակցությամբ եւ մշակված ծրագրով: Զ.Զորյանը հմուտ դիվանագիտությամբ եւ քաղաքական ճկունությամբ կարողանում է կանխել հայ-մահմեդական հնարավոր ընդհարումները եւ լուրջ հակահարված տալ թուրքերին: Նա կազմակերպված, բանիմաց եւ հեռատես գործիչ էր, որը փրկեց հազարավոր հայերի կյանքը: Զ. Զորյանը նաեւ Վրաստանի խորհրդարանի անդամ էր:

Դիմադրական համակարգի մեկ այլ օղակ էր Շիրակի սարահարթում գտնվող Սառնաղբյուրի (Սոգյութլու) հերոսամարտը, որը տեղի ունեցավ մայիսի 16-22-ը, մինչեւ Սարդարապատի ճակատամարտը: Սա նույնպես թուրքերի համար անակնկալ հակահարված էր, երբ թշնամու դեմ դուրս եկավ ամբողջ գյուղը: Այս ճակատամարտը եւս անտեսված է եւ լուրջ հետազոտված չէ: Բայց պարզապես ամեն ինչ տարերային էր եւ հընթացս, որն անթույլատրելի է ռազմավարական առումով; Դա հնարավորություն էր տալիս մեր թշնամուն կատարել մտածված եւ համակարգային քայլեր, որոնք նախօրոք մշակված էին: Զարմանալի է, բայց փաստ, որ մեր պատմաբանները հետամուտ չեն լինում այս իրադարձությունների համալիր ու հանգամանալից հետազոտությանը եւ անտեսում են պատմական շատ հանգամանքներ:

Մեկ կարեւոր հանգամանքի մասին: Խորհրդային պատմագիտությունը ելնում էր այն կեղծ տեսադրույթից, թե իբր Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում թուրքերի կանոնավոր բանակի դեմ կռվում էր միայն աշխարհազորը, այսինքնՙ ժողովուրդը: Սա անհեթեթ պնդում էր: Իրականում մարտադաշտ էին դուրս եկել հայկական կորպուսի կանոնավոր զորամասերը, որոնք ունեին մարտական փորձ եւ կռվելու հմտություններ: Ճշմարտությունն այն է, որ մարտական գործողություններին մասնակցում էր նաեւ ժողովուրդը: Իրավիճակը բարդանում էր քաղաքական թիմի անձեռնհասության, միամտության եւ ոչ գործնական լինելու պատճառով: Դրանով էլ հենց բացատրվում է գործողությունների չհամակարգվածությունը եւ տարերայնությունը:

Մեկ հարց եւս: Մեր պատմաբանները համոզված պնդում են, որ Ղարաքիլիսայի ճակատամարտում մենք պարտվել ենք: Մինչդեռ այդպես չէ: Բանն այն է, որ մայիսի 25-26-ին եւ 27-ի գիշերը մեր անձնազոհ զինվորները փայլուն հաղթանակներ են տարել թշնամու դեմ: Այս հարցում մեծ դեր է խաղացել Գարեգին Նժդեհը: Իսկ մայիսի 28-ին մեր զորքն ստիպված է եղել մարտավարական նկատառումներով նահանջել, որը դժվար է պարտություն որակելը եւ ավելի շուտ ռազմական ղեկավարության սխալ համակարգման տրամաբանական հետեւանքն էր: Արձանագրենք, որ իրականում այդ ճակատամարտը փրկեց Թիֆլիսի եւ Երեւանի հայությանը ֆիզիկական ոչնչացումից եւ նպաստեց մեր պետության ստեղծմանը: Տեղին ենք համարում արձանագրել, որ թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան այս ճակատամարտից հետո բարձր է գնահատել հայ զինվորի կարողությունները եւ ասել. Հայերն աշխարհին ապացուցեցին, որ իրենք ամենալավ կռվողներն են :

Իսկ հայերը հաղթում են, քանի որ նրանց մեջ առկա է քաղաքակրթական աստվածային կոդը եւ անկոտրում կամքը: Մայիսյան փառահեղ հաղթանակները վիթխարի նշանակություն ունեցան մեզ համար, քանի որ դրանք արժանապատվության եւ ինքնասիրության դրսեւորումներ էին: Այդ քայլերով մենք կարողացանք ապացուցել ապրելու մեր կամքը եւ արարելու անդադրում տենչը: Բացի այդ, Հայաստանի առաջին հանրապետությունը հենց ծնվեց ռազմական այս ոգորումների ու խիզախումների հետեւանքով: Մեր զինվորը եւ սպան այս էլ որերորդ անգամ հարկադրեցին մեր թշնամիներին հաշվի նստել մեզ հետ եւ ընդունել հայ պետականության ստեղծումը:

Դեռեւս համապարփակ ձեւով չի հետազոտվել նաեւ մեր նորագույն պատմության այս հատվածը, որը բախտորոշ նշանակություն ունեցավ Հայաստանի երկրորդ եւ երրորդ հանրապետությունների կերտման գործում: Մենք գործում էինք քաղաքական եւ աշխարհաքաղաքական շատ բարդ իրավիճակում, երբ կշեռքի վրա էր դրված հայության գոյության խնդիրը: Եզրակացությունն այն է, որ հայ պետական եւ ռազմական միտքը, վայրիվերումներով հանդերձ, հրաշքներ էր գործում եւ դիմադարձում լրջագույն արհավիրքներին: Եթե չլիներ քաղաքական միամիտ վարվելակերպը եւ իրականության սխալ ընկալումները, ապա մենք կունենայինք այլ պատկեր եւ հաղթանակների փայլուն շարք: Օտարները միշտ էլ նշել են այն պարագան, որ հայերին պարզապես անհնար է հաղթել, միայն խորամանկելու, սադրելու միջոցով կարելի է հասնել հաջողության: Պատմության դասերը մեզ համար շատ կարեւոր են, քանի որ կանխում են մեր հետագա ձախողումները եւ կորուստները: Մեր մերձակա հաղթանակների գրավականը քաղաքական եւ ռազմավարական մտածողությանը, ինչպես նաեւ ազգային-հոգեւոր եւ ռազմագիտական տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունն է, որը պարտադիր պայման է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՆԱՑԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՇԽՈՒՅԺ Է

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՇԽՈՒՅԺ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական