Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՆԱՑԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աղվան Վարդանյանին հաջորդեց Աբո Պողիկյանը: Երկուսն էլ հեռացեցին ՀՅԴաշնակցության շարքերից: Երկուսն էլ Դաշնակցության կանոնադրությանը դեմ գնալու համար, կուսակցության գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու համար: Ճիշտ է, Վարդանյանը դա չի արել, այլ պարզապես դեմ է գնացել կուսակցության որոշմանը, բայց Պողիկյանը վերջին շրջանում բազմիցս է քննադատել ՀՅԴՙ հատկապես հայաստանյան կառույցինՙ իր խմբագրած «Ասպարեզ» թերթում: Ի դեպՙ թերթի մասին: Եթե հիշում եք ժամանակին մի թերթ կար, նկատի ունեմՙ տպագիր, կոչվում էր «Երկիր»: Հետո այդ թերթը դադարեց տպվել ու դարձավ կայք, որը, փառք Աստծո, մինչեւ հիմա շարունակում է ակտիվ գործունեությունը: Տարօրինակ պատահականությամբՙ «Երկիր» տպագիր թերթում եւս Վարդանյանն ու Պողիկյանը հաջորդել են միմյանց. Պողիկյանը եղել է «Երկիրի» առաջին խմբագիրը, Վարդանյանըՙ երկրորդ… Այդ ժամանակ նրանք չեն քննադատել Դաշնակցությանը, չնայած դրա լրջագույն լծակն ունեին, դեմ չեն գնացել կուսակցության դիրքորոշմանը, չեն խախտել ներքին կանոնադրությունը, ուրեմն ինչո՞ւ են հիմա դա արել:

Երբ մայիսի 1-ին Ազգային ժողովն ընտրում էր ՀՀ վարչապետին (Նիկոլ Փաշինյանի առաջին ընտրության օրը, երբ նա չընտրվեց), Աղվան Վարդանյանը հայտատարարեց, որ չնայած խմբակցության դիրքորոշմանըՙ կողմ քվեարկել Փաշինյանին, ինքը չի կարող դա անել եւ եթե կուսակցությունը հարկ է համարում, ինքը պատրաստ է վայր դնել պատգամավորի մանդատը: Ավելին ոչինչ Վարդանյանը չասաց: Պողիկյանը, սակայն, ազատ լինելով պաշտոնական կամ պաշտոնական դիրքի կապանքներիցՙ ասում էր մոտավորապես հետեւյալը. Եղբայր, ավելի ճիշտՙ ընկեր, եթե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ իշխանություն է կազմել (ինչին ի դեպ, Պողիկյանը եւս դեմ է եղել), ուրեմն ՀՅԴ-ն ՀՀԿ-ի պես ունի պատասխանատվություն, շատ կամ քիչ էական չէ, ունի՛: Այսինքն, եթե մարդիկ փողոցներում պայքարում են գործող իշխանության դեմ, ՀՅԴ-ն պետք է դա ընկալի նաեւ գործողություն իր դեմ, քանի որ ինքը եւս իշխանություն է եղել: Այս համատեքստում էլ Պողիկյանը ճիշտ չի գնահատում ՀՅԴ խմբակցության որոշումըՙ կողմ քվեարկել Փաշինյանին, այն համարելով ՀՅԴ հայաստանյան կառույցի անհատական շահամոլություն: Արդարության համար ընդգծեմ, որ ՀՅԴ հայաստանյան կառույցն իր հերթին պարբերաբար ուղիղ կամ անուղղակի կերպով քննադատել է Սփյուռքի դաշնակցական կառույցներին, նկատելով, որ հեռվից մայր հայրենիքը լավ չի երեւում եւ այստեղի կառույցն է, որ կարող է լիարժեք գնահատել ու դուրս գալ իրավիճակիցՙ առանց դրսից ուղղորդումների: Մի խոսքովՙ Դաշնակցությունն այս օրերին ամենեւին էլ դաշնակցություն չէ, չնայած կուսակցությունը հավատարիմ է իր կանոնադարությանը, ներքին կարգուկանոնին, բայց ոչ… ընկերներին: Ճիշտ է, ՀՅԴ-ի համար գաղափարախոսությունը, կանոնադրությունը, սկզբունքը մշտապես ավելի կարեւոր են եղել, քան մարդիկ, բայց պետք է չէ՞ լինեն մարդիկ, որպեսզի պահպանվի այդ գաղափարախոսությունը, որը պատկերացնո՞ւմ եք, թե որքան անիմաստ բան է, եթե մարդիկ չկան: Ի դեպ, մի գաղտնիք բացահայտեմ. երբ սահմանադրությունը, կանոնադրությունը, օրենսդրությունը, կառավարությունը, իշխանությունը, այլ …ությունը խանգարում են մարդկանց, ապա պետք է փոխել անշուշտ, բայց ոչ թե մարդկանց:

Ու չնայած Հովհաննես Քաջազնունին դեռ նախորդ դարում հայտարարեց, թե Դաշնակցությունն անելիք չունի այլեւս, բայց հիմա այս կուսակցությունն ունի անելիք: Օրինակՙ վերանայել մոտեցումները, սկզբունքները, գաղափարախոսությունը, կանոնադրությունըՙ համապատասխանեցնելով այդ ամենը Հայաստանի, ի դեպ ազատ եւ անկախ Հանրապետության Սահմանադրությանը, որի այս տարբերակի ամենաերդվյալ կողմնակիցներից էր հենց ՀՅԴ-ն: Իհարկե կարող են եւ այդպես չանել, բայց այդ պարագայում միշտ կգտվեն մարդիկ, ովքեր կդիմեն Դաշնակցությանն ու կասենՙ Ձեր կանոնադրությունը Հայաստանի Սահմանադրությունից վեր եք դասում, եւ այդ մարդիկ, փաստորեն, ճիշտ կասեն:

Եւ երկրորդը, ՀՅԴ-ն պետք է լրջորեն աշխատի հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների միջեւ տարիների ընթացքում առաջացած անջրպետը վերացնելու ուղղությամբ, եթե իհարկե շարունակում է երազել ոչ միայն ազատ ու անկախ, այլեւ միացյալ Հայաստանի մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական