Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

3 ԿԳ, 700 ԳՐԱՄ, 52 ՍՄ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանում ամեն օր տեղի է ունենում հեղափոխություն: Ամերիկայում էլ, Ռուսաստանում ու Գերմանիայում էլ, Պորտուգալիայում ու Չադում էլ… Ամեն տեղ ամեն օր տեղի է ունենում հեղափոխություն, ընդ որումՙ ժամում մի քանի հատ: Յուրաքանչյուր ծնունդ հեղափոխություն է: Օրինակ երբ գյումրեցի Խաչիկյանները 10-րդ երեխան են ունեցել ու կանգ առնել չեն պատրաստվում, չնայած տնակում են ապրում, կամ քանի որ տնակում են ապրում, ուրեմն նրանք 10 անգամ հեղափոխություն են արել: Հեղափոխությունը նորի ծնունդն է, եւ 3 կիլոգրամ, 700 գրամ քաշով ու 52 սանտիմետր հասակով Սեդրակ Խաչիկյանը հեղափոխություն է, իսկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցածըՙ ոչ: Ամեն դեպքում առայժմ, քանի դեռ ուղիղ եթերներով ոչ միայն խոսում են, այլեւ աշխատում, քանի դեռ Սփյուռքի ջահել նախարարը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է հուշում ուսապարկով քայլել, այլ սփյուռքահայերին է քայլեցնում դեպի տուն, թեկուզ ոչ ոտքով, թեկուզ առանց ուսապարկի: Այ, երբ դա անի, կլինի հեղափոխություն, երբ ԿԳ նախարարը ոչ թե մետրոյով աշխատանքի գնա, կամ Վերջին զանգի համար հավաքված փողերը վերադարձնի ծնողներին, այլ մարդուն Աստված չանվանող ու չհամարող սերունդ դաստիարակի, կլինի հեղափոխություն, երբ առողջապահության նախարարն ու կաթողիկոսը հավատան Աստծուն, կլինի հեղափոխություն, երբ բնապահպանության նախարարը բնապահպան լինի, կլինի հեղափոխություն, երբ պաշտպանության նախարարը բոլոր չծառայած նախարարներին… գոնե պատմի, թե նրանք ինչ են կորցրել, կլինի հեղափոխություն: Հիմա, առայժմ, սերժերին փոխարինել են նիկոլները, իսկ դա հեղափոխություն չէ, թեկուզ եթե առաջիններին ատում էինք, երկրորդների համար խենթանում, ընդ որումՙ նույն չափով, նույն թվով, նույն կրքով, նույն ապրուստով կամ դրա նույն բացակայությամբ:

Տարբերություն կա՞, թե ով է Պուտինի հետ հանդիպում, եթե բոլորիս կարծիքով առանց Ռուսաստան մեզ կսեղմեն արեւելքից ու արեւմուտքից, ու մենք կսառենք ձմռանն առանց գազ: Տարբերություն կա՞, թե ով է խոսելու Ալիեւի հետ, եթե բոլորիս կարծիքով ինքը բորենի է, իսկ մենքՙ արծիվ, տարբերություն կա՞, թե Թրամփը ում չի ընդունելու Սպիտակ տանը, եւ ում հետ է շարունակելու խորը եւ համապարփակ հարաբերությունները Եվրոպան:

Ժողովուրդը հիմա միասնակա՞ն է. է՛, բա ի՞նչ էր ժողովուրդը, երբ գործող խորհրդարանն էր ընտրում եւ կամ չէր բողոքումՙ իր ձայնը գողացված տեսնելիս: Առաջ կոռուպցիա կար, էլ չի՞ լինելու, իսկ դուք գիտե՞ք, թե ինչի համար են պաշտոնից հեռացվում «կոռուպցիայից մաքուր» Արեւմուտքումՙ կամ գողանալու, կամ բռնաբարելու: Պաշտոնյան այս երկուսից մեկը կամ երկուսն էլ պետք է անիՙ Ալյասկայից մինչեւ Նոր Զելանդիա, Տոկիոյիցՙ մինչեւ Բուենոս Այրես: Աշխարհում հեռացնում են մեզ մոտՙ ո՞չ, բայց մեզ մոտ էլ են հեռացնում, ոչ բոլորին, անշուշտ, ինչպես աշխարհում, ի դեպ:

Ուրեմն հույս չկա՞: Իհարկե կա, անունը Սեդրակ Խաչիկյան է, նոր է ծնվել: Մեզ համար գուցե ոչինչ չփոխվի, բայց խաչիկյանները հավանաբար տուն կստանան: Դուխով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈԲԵԼՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ՈՒՆԻ ԿԱՅՔԵՐ

Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՎԵՆԴԵՆՏԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՎԵՆԴԵՆՏԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կյանքից հեռացել է Արմեն Հովհաննիսյանը

12/05/2025

Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Նա «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավարն էր։

ԿարդալDetails

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական