Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՐՏԱՌՈՑ «ՁԻՈՎ ՔԱՅԼԸ»

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Նաեւ մեկ հրաժարական ու մեկ հրաժարականի պահանջ Գյումրիում

Վերջին մի քանի օրերին Գյումրիում տարօրինակ լուրեր էին պտտվում, թե քաղաքի համայնքային ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 17 անդամներից 10-ը մայիսի 17-ի նիստում անվստահություն են հայտնելու… քաղաքապետ Բալասանյանին: Նիստն այդ օրակարգով հրավիրվել էր նրանց եւ ավագանու երկու այլ խմբակցություններից մեկական անդամի պահանջով: Ոմանք չէին ուզում դրան հավատալ (ինչպե՞ս կարող է իր թիմն իր դեմ ելնել), շատերն էլ դրանում մի կազմակերպված քայլ, երկրում տիրող իշխանափոխության իրավիճակում հնարավոր իրական ընդդիմադիրներին կանխելու լոկ բեմադրություն էին տեսնումՙ միանգամայն կանխատեսելի ավարտով:

Նման կասկածները հաստատվեցին: Ավագանու նիստում երեկ կայացած քվեարկությամբ անվստահության որոշումը չընդունվեց, եւ քաղաքապետը մնաց իր պաշտոնին: Լրագրողների հարցերին ի պատասխան Սամվել Բալասանյանը խոստովանեց, որ իրենք են կազմակերպել այդ ՙքվեարկությունը՚ՙ իր հանդեպ եղած վստահության չափը եւ «իր» ավագանուն ստուգելու համար: Նրան անհանգստացրել էին նաեւ այլ անձանց քաղաքապետ առաջադրելու թեմայով այս ընթացքում որոշ շրջանակներում խմորվող խոսակցությունները: Ի դեպ, պրն Բալասանյանը ավագանու անդամներին մինչեւ այժմ շարունակում է դիմել «հարգելի ավագանիներ» բառերով: Սա նշում ենքՙ պարզապես նրան սխալն ուղղելու հարցում օգնելու բարի մղումով:

Գյումրիում օրերս հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի (մինչեւ վերջերսՙ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտոր Սահակ Մինասյանը : Այստեղ ռեկտորի գործունեության հետ կապված լարված մթնոլորտ էր առաջացել հանրապետության վերջին իրադարձություններից դեռ ամիսներ առաջ, իսկ բուհի ղեկավարի հրաժարականի ակտիվ պահանջը հատկապես այդ իրադարձություններից հետո եղավ: Ժամանակավոր հանգուցալուծումը տեղի ունեցավ երեք օր առաջ, ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումից հետո, մինչեւ կընտրվի բուհի կառավարման նոր խորհուրդ եւ կկազմակերպվի ռեկտորի նոր ընտրություն:

Նախարարն առաջիկա շաբաթվա ընթացքում նորից է այցելելու Գյումրիՙ այս ու նաեւ քաղաքի մեկ այլ բուհիՙ կոնսերվատորիայի տեղի մասնաճյուղի հարցերով: Ըստ տեղեկությունների, վերջինիս տնօրենին «ճամպրուկը հավաքելու» պահանջներ են այս շրջանում ներկայացվել սոցիալական ցանցերում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական