Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸՙ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Մ. Նահանգներում ՀՀ դեսպանատան կայքը մարտի 14-ին տեղադրեց ԱՄՆ նախագահ Թրամփի շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ: Իսրայելում ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխվելու օրվան համընկած այս ուղերձն, իր ջերմ եւ քաջալերող ոճով, Իրան -ԱՄՆ հակամարտությամբ պայմանավորված մեր մտահոգությունը մեղմող քայլ էր նաեւ: Սեղմՙ չորս նախադասություն պարունակող ուղերձում, ամփոփված է աշխարհի թիվ մեկ գերտերության պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, որոնց թվումՙ առեւտրական կապերն են, ժողովրդավարական հիմնարկների ձեւավորումը, տարածաշրջանային անվտանգությունը:

Ապրիլին, Ադրբեջանի նախագահի վերընտրման առիթով Ալիեւին ուղղված Թրամփի երեք տողանոց, ուշացած, անդեմ ուղերձը զուրկ էր «շնորհավորանք» եւ «ընտրություն» բառերից: Սպիտակ տան ղեկավարից այսպիսի արձագանքն, անշուշտ, չէր կարող հիասթափեցնող չլինել, այն դեպքում, երբ Ադրբեջանը ահռելի ջանքեր է գործադրում ԱՄՆ ազդեցիկ հրեական լոբբիինգի եւ իսրայելա-ամերիկյան զանազան կազմակերպությունների միջոցով թափանցել վաշինգտոնյան շրջանակներ եւ շահել նախագահ Թրամփի ուշադրությունը: Ապրիլի 18-ին, ԱՄՆ Կապիտոլիումում նշված Իսրայել պետության հիմնադրման 70 ամյակի հանդիսությանը մեծարվել են նաեւ Իսրայել-Ադրբեջան բարեկամական եւ դաշնակցային կապերը: «Մ. Նահանգներում Իսրայելի շահերը ներկայացնող հրեաները Ադրբեջանի գաղտնի զենքն են Վաշինգտոնում», գրում է Ամիր Տիբոնը, Haarez պարբերականում այս թեմայով արված իր ծավալուն վերլուծականում, նշելով, որ WikiLeaks-ը տասը տարի առաջ հրապարակել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան էլեկտրոնային նամակները, ուր Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկու երկրների հարաբերությունները բնութագրել էր որպես սառցաբեկոր, որի 9/10 մասը գտնվում է մակերեսից ցած»:

Հիշենք նաեւ 2017-ին Ադրբեջանի դեսպանատան ջանքերով Հանուկա հրեական տոնի կազմակերպումը Վաշինգտոնի «Թրամփ միջազգային հյուրանոց»-ի շենքում, ինչը միմիայն միտված էր սիրաշահելու այն ժամանակ դեռ նորընտիր նախագահ Թրամփի ուշադրությունը: Չնայած ներդրվող ադրբեջանական միլիոններին եւ հրեական գործոնի հետ սերտաճած դավերին, Վաշինգտոնում հայկական լոբբիստական կառույցները գործում են շատ ավելի դիպուկ եւ արդյունավետ: Մեր եւ հարեւան պետության ղեկավարներին ուղղված ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձների միջեւ առկա բառապաշարի եւ տոնային նկատելի տարբերությունը դրա վկայություններից մեկն է:

ՀՀ վարչապետը շարունակում է ընդունել աշխարհի երկրների առաջնորդների շնորհավորանքներն իր հաղթանակի կապակցությամբ: Նման քայլ բացառվում է թշնամականՙ Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի առաջնորդներից: Չշնորհավորողների ցանկում, ցավոք, ՀՀ երեք նախկին նախագահներն են նաեւ, որոնցիցՙ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն վարքը դրսեւորեցին ՀՀ նախագահՙ Արմեն Սարգսյանի նկատմամբ: Օրինակ, Ամերիկայի պետականության 240 տարիների պատմության մեջ այսպիսի փաստ երբեւէ չի գրանցվել: Նախընտրական արշավում, նույնիսկ, անձնական վիրավորանքների, լուտանքների, սպառնալիքների միջով անցած Թրամփ -Քլինթոն, Օբամա հակամարտությունը չհանգեցրեց նման դեմարշի: Քանզիՙ ընտրվելուց հետո, ազգի առաջնորդը պետական խորհրդանիշ է այլեւս, որին տածվող հարգանքը պետք է լինի վերանձնական, հարիրՙ պետական հասուն պահվածքի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԶԲԶԱՑԵ՛Ք. ԿՈՉ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական