Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՎԱԶՔԸ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երեկ, երբ կրպակ գնացի նույն օրը լույս տեսած «Դի ցայթ» շաբաթաթերթը գնելու, հաճելի մի զգացում ունեիՙ մեր երկրի օրը դեռ նյութ է տալիս: Ով կարդացել, ճանաչում է այս բարձրորակ թերթը, կհամաձայնի ասածիս հետՙ քաղաքականության, տնտեսության, գիտության կամՙ իմացության եւ մշակույթի մասին 80 էջանոց այս պարբերականը Գերմանիայի մտավոր հարստություններից է, լրագրության ու հրապարակախոսության սով ու երաշտ չի տեսել, իսկ հիմաՙ մայիսի 16-ին առցանց տարբերակում մեր մասին ներկայացրած հոդվածը նախապատվություն է տվել հրատարակել նաեւ թերթի տպագիր օրինակումՙ 6-րդ էջում: «Եվրոպայում ավտոկրատ քաղաքական գործիչներն են առաջ մղվում, Հայաստանում նրանց հաղթում են: Ռոքի հնչյունների տակ տատիկները պարում են, թոռները տոնում են նոր հանրապետության ծնունդը»: Ալիս Բոթայի եւ Զիլվիա Շթյոբերի հեղինակած «Սցենար ապստամբության համար» հոդվածը, որի նախաբանն էինք ներկայացրել վերեւում, իհարկե միակը չէ այս լրատվատամայրցամաքում, առցանց «Ցայթը», գերմանական մյուս ԶԼՄ-ների հետ մեր հեղափոխական քայլերն արձանագրել է մեծ եռանդով, շքեղ բառապաշարով, զարմացած:

Եթե մեր շաբաթաթերթն էլ «Դի ցայթ»-ի էջերի գոնե կեսն ունենար, դրանց մի մասը կնվիրեր մեր երկրի փոփոխություններն արձանագրող գերմանական լրատվադաշտի հմուտ, ուսանելի, ոգեշնչող հայացքներին: Կգա ժամանակ, եւ լրագրության պատմությամբ զբաղվող հետազոտողը տողերիս իրավացիությունը կփաստիՙ Հայաստանն այսքան հետեւողական լուսաբանման, այսքան դրական հերոս չի եղել գերմանալեզու մեդիադաշտում: «Հզոր ապստամբության հաջողության մասին» գրող գերմանացի մեր գործընկերները, նշում են, թե «դրա ժամանակ մի ապակի էլ չի կոտվել», արձանագրում ենՙ «ավտորիտար վարչապետի դեմ իրենց խաղաղ, բայց նաեւ ազդու բողոքի գործողություններով Հայաստանում քաղաքական նոր ազգ ծնվեց, եւ երկրորդՙ այն, ինչ այստեղ եղավ, կարող է աշխարհի համար մոդել լինել. հեղափոխություն առանց բռնության, «սիրո եւ համերաշխության» բողոքի գործողությունՙ առանց մահերի ու վիրավորների»:

Հայկական հեղափոխության խաղաղ բաղադրատոմսը ներկայացնելիս «Դի Ցայթ»-ը հիշատակում է, թե 2008-ին նախագահական ընտրությունների ժամանակ ցույցի ընթացքում բռնություն կիրառվել է, հանգեցրել 10 հոգու մահվան:

Միայն գերմանական այս աղբյուրը չէ, մյուսներն էլ հեղափոխության առաջնորդի մասին գրում են, թե նա 2008-ից ի վեր աճ է ապրել, լուսանցքային գործչից վերածվել խարիզմատիկ լիդերի, խելացի է, նրա խոսքին ժողովուրդն ականջալուր է լինում: Հեղինակավոր «Շպիգել» շաբաթահանդեսն էլ նույն կերպ է բնութագրում Նիկոլ Փաշինյանինՙ վերջինՙ մայիսի 12-ին հրատարակված իր համարում նրա մասին հոդվածը վերնագրելովՙ «Խելացի ապստամբը»: Նիկոլից ակնկալիքները մեծ են, գրում է Քրիստիան Էշը , եւ հիշատակում Միքայել Զոլյանիՙ Եվրոպայի ձախ պոպուլիստների հետ Փաշինյանի համեմատությունը: Վարչապետի ընտրությանը ԱԺ-ում նպաստել է օլիգարխ Ծառուկյանի կուսակցությունը, որն ինքնին լավ չէ օլիգարխիայի դեմ պայքարի առումով: Բայց այս կարգի դժվար հարցերին դեռ պատասխան չի պահանջում երեւանցին: Փաշինյանն ասես խոր, երկարատեւ դեպրեսիայից հանել է երկիրը, գրում է «Շպիգելը» եւ անդրադառնում վարչապետի նստավայրիցՙ Փաշինյանի ուղիղ եթերին: Ենթատեքստըՙ Սարգսյանի ուժային կենտրոնը հասարակությանն ի տես դարձնելով ուժազրկելն է, իշխանությունը աստծո տված պարգեւ չէ, հասարակությունն է իրենցից մեկին օժտում այդ իշխանությամբ: 1 միլիոն դիտում է արձանագրել տեսանյութը, 3 միլիոն բնակիչ ունեցող երկրում վատ թիվ չէ, գրում է «Շպիգելը»: Իշխանափոխությունը հաջողվեց, հետո ի՞նչ է լինելու: Միգուցե հայկական հեղափոխությունն էլ ավարտվի, ինչպես սովորաբար լինում էՙ օլիգարխների, կոռուպտ համակարգի հաղթանակով, հարց է տալիս «Դի ցայթ» -ը ու շարունակումՙ բայց այս դեպքում միգուցե օլիգարխներն էլ ըմբռնեն, որ ինչ-որ բան փոխվել է: Թերթը մեջբերում Է մեր գործընկեր հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի խոսքըՙ «Մենք չգիտենք ինչ կլինի, բայց այս պահին մենք ապրում ենք մեր ուզած վիճակը. մեր դժգոհությանն անմիջապես արձագանքում են»:

ԵՄ երկրների մասին խոսելիս գերմանացի քաղաքական գործիչները մի արտահայտություն են անումՙ տարբեր արագությունների Եվրոպա: Հայաստանի քայլն իրականում վազք է, նա այլեւս ուրիշ լիգայում էՙ ըստ գերմանացիների, Ռուսաստանից էլ, Վրաստանից էլ, Ուկրաինայից էլ առաջ է անցել: Մեր վազքի սահմաններն անսահման են… Առողջ թոքերով, ճիշտ շնչառությամբ է պայմանավորված լինելու երիտասարդ մեր պետության վազքը: Հայրենի բնությունն իր օրհնանքն արդեն առաքում էՙ անձրեւն ու ծիածանը համբուրում են ճամփա ելածներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ

Հաջորդ գրառումը

ԲԶԲԶԱՑԵ՛Ք. ԿՈՉ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԶԲԶԱՑԵ՛Ք. ԿՈՉ ՄԵՂՈՒՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական