Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՏԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸՙ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ՈՒՍԵՐԻՆ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Որքան ճշգրիտ հաշվարկված էին հեղափոխությունից մինչեւ իշխանափոխություն հաջորդական քայլերը, այդքան փնթի եղավ նոր կառավարության կազմությունը: Բացառությամբ ուժայինների եւ ֆինանսական ոլորտի, նախարարական մնացյալ պորտֆելները բաժանվեցին հախուռն, ընդամենը 2-3 օրում, ինչպես ասում ենՙ ոտի վրա, ուղեկցության եւ անձնական վստահելիության սկզբունքով: Դա եւս մեկ անգամ ընդգծեց Հայաստանում կուսակցությունների, առավել եւս դաշինքների չկայացածությունը: Կրկին ստորագծվեց, որ մեր երկրում քաղաքական կազմակերպությունները չունեն իրենց «ստվերային կաբինետը» եւ գործում են ըստ պահի եւ իրավիճակի թելադրանքի, առանց գործող իշխանություններին այլընտրանք լինելու: Նոր կառավարության կազմության մթնոլորտը ինձ հիշեցրեց Վազգեն Մանուկյան վարչապետի կառավարությունը 1991-ին, երբ նախարարական պորտֆելներ ստացան բոլորովին պատահական մարդիկ, ինչպեսՙ ՀՀՇ-ական տղերքին ծանոթ մի բարմեն, կամ տխրահռչակ մի սպեկուլյանտ, կամ էլ հայտնի մի ցեխավիկ: Այն ինչ-որ չափով հիշեցրեց նաեւ Հրանտ Բագրատյանի գլխավորած կաբինետը, որի առաջին նիստում վարչապետը մամուլի ներկայացուցիչներին մեծ գոհունակությամբ հայտնեց, որ իր նախարարները գիտեն «ֆաքսից օգտվել»…

Հիմա, 25 տարի հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները հավանաբար ֆաքսից օգտվել չգիտեն, սակայն վստահաբար քաջահմուտ են համացանցի բոլոր հնարավորություններին ու հավելվածներին, զինված են ժամանակակից մասնագիտական գիտելիքներով, գիտեն օտար լեզուներՙ գոնե վարչապետի չափով, եւ ամենակարեւորըՙ երիտասարդ են, կարեւորագույն մի առավելությունՙ որը այլ պայմաններում կարող էր նրանց աշխատանքի անարդյունավետության դեպքում չքմեղանքի եւ արդարացման հիմք հանդիսանալՙ հետագայում կատարելագործվելու խոստումով: Սակայն ներկա պահը, 2-3 տասնամյակների կոշտուկ կապած իր խնդիրներովՙ սոցիալական, տնտեսական ու քաղաքական, միակուսակցականության եւ միահեծանության ճնշման տակ, կաշառակերության եւ զոռբայականության պարտադրանքներով, պահանջում է արմատական լուծումներ, համակարգային խորքային փոփոխություններ, որոնք վարչապետ Փաշինյանի ու նրա կառավարության նեղ ուսերին տեղավորելի չեն:

Ճիշտ է, նոր կառավարությունը, ըստ հայտարարվածի, կոչված է մինչեւ արտահերթ ընտրություններՙ անցումային կառավարման դերն ստանձնելու, այսինքն, ինչպես ես եմ հասկանում, մի տեսակ «հոգատար կառավարություն» (caretaking governement), սակայն այդ անցումն այնքան ծանր, փորձանավոր եւ ականապատ է լինելու, որ իմ տպավորությամբՙ մեր հասարակությունն ի՛նքն է ստիպված իր հոգատարության տակ վերցնելու նրան, առաջին հերթինՙ ԶԼՄ-ների աջակցությամբ:

Հեղափոխության շունչը այժմ վարակել է բոլորին, բոլոր մակարդակներում, բոլոր անիրավվածներին, զրկվածներին, կամայականությունների զոհերին: Նաեւՙ անիշխանականությունից օգտվել ցանկացողներին, հավիտենական դժգոհներին եւ հին ու նոր դավադիրներին, որոնց ականջները երեւում են տարբեր հավաքներում, ցուցարարների շարքերում: Սակայն ամենավտանգավորը նախկին իշխանականների որոշակի շերտերն են, որոնք ոչ միայն Ազգային ժողովում, ինչի մասին գրել եմ նախապես, այլեւ փողոցներում, հրապարակներում ու հիմնարկներում փորձում եւ փորձելու են դժոխքի վերածել փոքրամասնական կառավարության կյանքը, բողոքի բջիջներ ստեղծել ժողովրդի շարքերում եւ անկարելի դարձնել համակարգային փոփոխություններըՙ անդամալուծելով պետական կառույցները: Ռեւանշիզմի այդ ձգտումներից զերծ չմնաց նույնիսկ մեր երկրի 3-րդ նախագահը, երբ փակեց, թեեւ անցումային 1 տարվա հետաձգումով, իր կատարած լավ նախաձեռնություններից մեկըՙ «Լույս» հիմնադրամը, այդ ձեւով վրեժխնդիր լինելով ուսանող երիտասարդությունից, որը հանդիսացել էր հեղափոխության նիզակի սլաքը:

Հասկանալիորեն, մեր խնդիրը նոր կառավարությանը փրկելը չէ, այլՙ նրա աշխատանքի շարունակականությունը ապահովելը, որպեսզի չփլուզվեն պետական կառույցները, չփլուզվի պետությունը:

Կառավարության ձախողությունը մեր բոլորի՛ ձախողությունն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական