Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Իրանի հարցը կմիավորի՞ արդյոք Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը

Իրանի միջուկային համաձայնագրի առնչությամբ վերջերս ամբողջ աշխարհը եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքը լարվածության մեջ պահած ինտրիգը ի վերջո լուծում ստացավ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չեղարկում է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բազմակողմ համապարփակ համաձայնագրի տակ ԱՄՆ-ի դրած ստորագրությունը: Համաձայնագիրը 2015 թվականին նշանավորել էր Իրանի եւ միջազգային ընկերակցության փոխհարաբերությունների լիցքաթափումը: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը անչափ լուրջ տնտեսական պատժամիջոցներ կհաստատի Իրանի նկատմամբ եւ կպատժի նաեւ իրանցիների միջուկային ծրագրին օժանդակող երկրներին…

Տարօրինակն այն է, որ նախագահ Թրամփը պետք է որոշում ընդուներ մայիսի 12-ին, սակայն արդեն մայիսի 7-ին նա հայտարարեց, որ չի սպասի եւ իր դիրքորոշումը կհստակեցնի հաջորդ օրը: Ինչո՞ւ: Բանն այն է, որ օրերս իր գործունեությունն է ակտիվացրել Իրանի միջուկային համաձայնագրի մշակմանը մասնակցած ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին : Վերջերս նա հանդիպում էր ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետՙ փորձելով փրկել այդ համաձայնագիրը:

Դա հարուցել էր ԱՄՆ ներկայիս նախագահի բացասական արձագանքը: Զարիֆը ինչո՞ւ էր հադիպել նախկին պետքարտուղարի հետ, Թեհրանն ի՞նչ էր ակնկալում: Մեկ ուրիշ հանգամանք: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնիՙ Վաշինգտոն կատարած այցելությունից հետո լուրեր տարածվեցին, որ երկու ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունների նոր ձեւաչափը, որը կնախատեսեր Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը:

Մակրոնն առաջարկել է նոր գործարք: Այն նախատեսում էր Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքեր մինչեւ 2025 թվականը Իրանի միջուկային ծրագիրը շրջափակելու նպատակով: Այդ մասին հաղորդեց Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: Դրա հետ մեկտեղ քննարկվել են Մերձավոր Արեւելքի խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հարցեր: Ավելի ուշ, The New York Times թերթը տեղեկացրեց, որ Թրամփը Մակրոնին հայտնել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին: Մինչդեռ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ Թրամփը այդ թեմայով Մակրոնի հետ չի բանակցել:

Անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցելությունների ժամանակ ինչպես Մակրոնը , այնպես էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Թրամփին հորդորել են դուրս չգալ միջուկային համաձայնագրից: Նրանք հասկացրել են, որ պատրաստ են նոր քառակողմ համաձայնագիր կնքել Իրանի հետ:

Թրամփն ընտրեց հնարավոր ամենակոշտ դիրքորոշումը: Նրա փաստարկը մոտ է իր նախընտրական խոստումներին, ինչպես նաեւ համահունչՙ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնի հայտարարություններին: Թրամփի հայտարարության համաձայն, միջուկային համաձայնագիրը ոչ միայն սանձահարեց այաթոլլահների նկրտումները Պարսից ծոցում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում, այլեւ նպաստեց նրանց նախահարձակ քաղաքականությանը:

Ըստ Թրամփի, Իրանը զանգվածաբար օգնում է «Հզբոլլահին», «Համասին» եւ մերձավորարեւելյան մյուս «ահաբեկչական» կազմակերպություններին, ինչպես նաեւ մշակում է բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հանդերձավորվել միջուկային մարտագլխիկներով: Նա հիշատակեց Իրանում իսրայելական «Մոսսադի» հայթայթած փաստաթղթերը, որոնք հաստատում են Իրանում միջուկային ծրագրի գոյությունը ոչ միայն մինչեւ 2003 թվականը, այլեւ մեր օրերում: Կնքված համաձայնագիրը լոկ նպաստում է Իրանի երկարաժամկետ նկրտումների խորացմանը, որոնք Մերձավոր Արեւելքում կհանգեցնեն միջուկային սպառազինությունների մրցավազքի: Թրամփը համոզված է դրանում:

Իսրայելցի լրագրող Ավիգդոր Էսկինը «Ռեգնում» գործակալության կայքում այն տեսակետն է արտահայտում, թե Թրամփի որոշումը դրական է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ Իրանը ռուսների համար լոկ տարածաշրջանային մրցակից է: Հայտնի վերլուծաբան, ԿՀՎ-ի դպրոցն անցած Ջորջ Ֆրիդմանի կարծիքով, ռուս-իրանական ճգնաժամի սրման դեպքում Իրանն ամենայն հավանականությամբ կարող է դառնալ ԱՄՆ-ի գործընկերը: Ռուսաստանցի որոշ փորձագետներ նույնպես կարծիք են հայտնում, թե միջուկային զենք ունենալու դեպքում Իրանը տարածաշրջանում կարող է դառնալ Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգը: Չնայած անմիջական սահմանի բացակայությանը, Ռուսաստանն Իրանի հետ դեռ չի հստակեցրել ջրային սահմանները:

Ավելին, Սիրիայում ներկայումս իրադրությունն այնպիսին է, որ երկրում իրանցիների նեկայությունը ավելի մեծ բեռ է դարձել Մոսկվայի համար, քան նրանց մասնակցությունը հակաահաբեկչական պատերազմին: Իրանցիների ջոկատների եւ աշխարհազորայինների պայքարը նպաստեց նախագահ Բաշար Ասադի վարչակարգի պահպանմանը: Սակայն արդի փուլում նրանց ներկայությունը գրեթե զրոյական է: Հարկ է նշել նաեւ Իրանի «ուխտադրժությունը» Ռուսաստանի հանդեպ, երբ պատժամիջոցների վերացումից հետո նա լայնորեն ընդառաջեց արեւմտյան ընկերություններինՙ միանգամայն անտեսելով ռուսաստանցի հավանական գործընկերներին:

Դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնի կարծիքով, ԱՄՆ-ը պետք է Իրանի վրա ճնշումն ուժեղացնի, որպեսզի այդ երկիրը չկարողանա մշակել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ միջուկային համաձայնագրից դուրս գալը ողբերգական սխալ է: Նման քայլը ամերիկացիներին կբաժանի եվրոպացի դաշնակիցներից եւ Իրանին հնարավորություն կտա մեկ տարվա ընթացքում ատոմային ռումբ ստեղծել, մինչդեռ համաձայնագիրը 7-12 տարի նրան թույլ չէր տա դա անել:

Իր հերթին, Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ափսոսանք են հայտնում համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին բազմակողմ համաձայնագրի բոլոր մասնակիցներին կոչ է արել հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ պետությունները պետք է միասնաբար արձագանքեն Թրամփի որոշմանը: ԵՄ ղեկավարները մտադիր են տվյալ թեման քննարկել առաջիկա շաբաթվա ընթացքում:

Իրավիճակի հետաքրքրությունը հետեւյան է: Նախ եւ առաջ, ինչպես գտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունըՙ ՄԱԳԱՏԷ-ն, Իրանը, փաստորեն, չի խախտել համաձայնագրի պայմանները: Երկրորդ, գործարքը կարող է շարունակվել նաեւ առանց ԱՄՆ-ի, որը Թեհրանի հետ առեւտրական հարաբերություններ չունի: Բայց առաջիկայում իրենց ինչպե՞ս կպահեն Եվրոպան, Ռուսաստանը եւ Չինաստանը: Մասնավորապես կարեւոր է Եվրոպայի կեցվածքը: Գործարքի մասնակից երկրները կմիավորվե՞ն արդյոք ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու համար:

Պայմանավորվածությունների եվրոպացի մասնակցիները առայժմ դրանք համարում են դիվանագիտական խոշոր հաջողություն, որը հնարավորություն տվեց սահմանափակել մերձավորարեւելյան երկիր Իրանի միջուկային ծրագիրըՙ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց: Այդուհանդերձ, եվրոպացիները չկարողացան կանխել ամերիկացիների դուրս գալը համաձայնագրից: Խափանվեց նաեւ այսպես կոչված E3 խմբի սցենարը, խումբ, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Սցենարը ենթադրում է փաստաթղթի պայմանների փոփոխություն:

Ինչ վերաբերում է Թեհրանին, նրա հայտարարությունները կանխատեսելի են: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ կտրուկ արտահայտություններով: Նրա խոսքերովՙ ԱՄՆ-ը իր արարքի համար կզղջա ավելի շատ, քան երբեւիցե սեփական պատմության մեջ: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ եվրոպական երկրների հավատարմությունը Իրանի համար անհամեմատ կարեւոր է ԱՄՆ-ի որոշումից: Ինչպես հաղորդում է ԹԹհ-ն, Թեհրանը կարգադրել է իր դիվանագետներին Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի, Մոսկվայի եւ Պեկինի հետ բանակցություններ սկսել, որպեսզի գնահատվեն միջուկային համաձայնագրի պահպանման հնարավորությունները ի հեճուկս Թրամփի որոշման:

Արեւմուտքցի փորձագետների կարծիքով, Իրանն այժմ կարող է փորձել Մերձավոր Արեւելքում փոփոխել ուժերի հարաբերակցությունը: Իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ողջունել է Թրամփի որոշումըՙ այն անվանելով ճիշտ քայլ:

Թեեւ Իրանի հետ կքված միջուկային համաձայնագիրն իդեալական չէ, բայց ԱՄՆ-ից հետո այդ փաստաթղթից կարող է դուրս գալ նաեւ Իրանը: Որոշ փորձագետներ երկյուղ են արտահայտում, որ Թեհրանը կարող է դուրս գալ նաեւ 1968 թվականին կնքված Միջուկային զենքի չտարածման համաձայնագրից, ըստ որի 191 երկրներ ջանքեր են գործադրում միջուկային զենքի եւ դրա հետ կապված տեխնոլոգիաների տարածումը թույլ չտալու համար: Իրադարձությունների նմանօրինակ զարգացումը կարող է լրջորեն խարխլել Մերձավոր Արեւելքի կայունոթյունը եւ սպառազինությունների մրցավազք առաջացնել տարածաշրջանում: Դա վատթարագույն սցենարն է Միացյալ Նահանգների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱԼԲԵՐՏ ՂՈՒԼՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ. ՄԱՅԻՍԻ 14-ԻՆՙ ՍՈՉԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ. ՄԱՅԻՍԻ 14-ԻՆՙ ՍՈՉԻՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար 2» է ուզում. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Այդ ամեն ինչը կարելի էր անել ծանուցելով, և ես կարծում եմ՝ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, փախչեր, չգնար այդ...

ԿարդալDetails

Նաթան Սրբազանը հարցաքննվել է

22/10/2025

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական