Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԿԱՄ ԿՈՍՄՈՊՈԼԻՏՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Գիտե՞սՙ ինչպե՜ս է արթնանում խայթված հպարտությունը, ինչպե՜սՙ հանկարծորեն մոխիրի տակից բորբոքվում է կրակը:»

Հայկ Ասատրյան

Ընդհանրապես բոլոր պետություններն իրենց քաղաքների, հատկապես` մայրաքաղաքների փողոցներն անվանակոչում են այնպիսի մարդկանց անուններով, որոնք, անկախ ազգային պատկանելիությունից, որեւէ ծառայություն են մատուցել տվյալ պետությանն ու պետական միավորը կրող էթնոսին: Նայելով Երեւանի փողոցների անուններին, մի պահ հարց է առաջանում` ո՞վ է համարձակվել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի փողոցների անունները կնքել մեզ ոչ մի ծառայություն չմատուցած անձանց անուններով, այն էլ` համարյա բոլորը ռուսների` Կռիլով, Գլինկա, Լերմոնտով եւ այլն: Երեւանում ունենք Մոսկովյան, Ռոստովյան, Չեռնիշեւսկու, Լերմոնտովի, Պուշկինի, Գոգոլի, Կռիլովի եւ մի շարք այլ անունններով փողոցներ: Նշված անձինք բոլորն էլ ակնառու ռուսներ են, եւ տրամաբանական կլիներ նրանց անունները կրող փողոցներ տեսել Մոսկվայում, Ս. Պետերբուրգում եւ այլն, բայց այդ փողոցները Երեւանում են, զգալի մասն էլ գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, կամ` դրան հարող թաղամասերում: Եվ սա այն դեպքում, երբ Երեւանում չկան հայ ժողովրդի ու մշակույթի համար կյանք մաշած մի շարք հայորդիների անունները կրող փողոցներ: Խենթանալ կարելի է, խենթանալ ու հարց տալ պատասխանատուներինՙ տղերք, գի՞ժ եք, բայց չէ, դուք կոսմոպոլիտներ եք, որ մեզ հայտնի «Կոսմոպոլիտի»* պես Աստվածաշունչը համարելով գիրք գրոց, Թալմուդը պիտի դնեք Ավետարանի կողքին ու երկուսին էլ հավասար երկրպագեք:

Այն, որ ԽՍՀՄ տարներին «Ժողովուրդների հոր» անվան սարսափի ներքո փողոցների այսպիսի խայտառակ անվանացանկ ենք ստացել` պարզ է: Իսկ ինչպե՞ս է բացատրվում հետեւյալը` «Ժողովուրդների հոր» մահից ավելի քան կես դար անց, երբ «ժողովուրդները» վերածվել են ազգերի, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունն արդեն 30 տարեկան է, Հայաստանի մի շարք փողոցներ բառիս ամենաուղիղ իմաստով կոչվում են մի շարք տականքների անուններով, մասնավորապես` անցյալ դարի 20-30-ական թթ. թրքաբոլշեւիկների:

Լավ, փաստերով խոսենք. ամենաաղաղակող փաստերից մեկը Կասյան փողոցն է, որն անվանակոչվել է ի պատիվ հայ բոլշեւիկ Սարգիս Կասյանի, որը անմիջականորեն ղեկավարել է 1920-21 թթ. հայ սպաների ու մտավորականների աքսորն ու կոտորածը: Մինչեւ վերջ մի զարմացեք, որովհետեւ հիմա ավելի վատ (չնայած` նայած ում համար) բան եմ ասելու. Երեւանում ունենք նաեւ Բուդապեշտի փողոց, ինչպես գիտենք, Բուդապեշտը Հունգարիայի մայրաքաղաքն է, որտեղ ադրբեջանցի սպան կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ու նույն հունգարական իշխանության կողմից ազատ արձակվեց: Ի զարմանս փողոցիՙ երեւանյան գոյության, ասեմ, որ գրեթե յոթ տարի էՙ մենք Հունգարիայի հետ խզել ենք դիվանագիտական բոլոր կապերը:

Թեմատիկ առումով այս երկու փողոցների անիմաստ անվանակոչմանը կարելի է ավելացնել նաեւ Երեւանի 61 հիմնական դպրոցը` որը կրում է Գեւորգ Աթարբեկյանի անունը: Հասկանում եմՙ դպրոցըՙ դպրոց, փողոցըՙ փողոց, բայց ոչինչ հենց այնպես չի արվում. հիշյալ Գեւորգ Աթարբեկյանը Սարգիս Կասյանի ու Ռամիլ Սաֆարովի պես սիրում էր կացնել հայերին: Տիարք, թվո՞ւմ է, թե՞ կացնի մոտիվը շատ եք սիրում… Այդ դեպքում մի փողոց էլ անվանակոչեք Մուղդուսու անունով, նա էլ կացնի մեծ սիրահար էր: Իսկ «Կացին ախպերը» կարդացե՞լ եք, թե՞ միայն գլուխ կտրող «կացիններով» եք հետաքրքրված…

Բայց գիտե՞ք` ամենասարսափելին որն է, երբ մենք արդեն անկախ ենք, երբ մենք ենք մեր գլխի տերը, եւ թվում էՙ ըստ արժանվույն պիտի գնահատենք այն մարդկանց, որոնց շնորհիվ կանք ու այսօրն ունենք, բայց չէ` սկսել ենք «թայֆայական» մտածելակերպով առաջնորդվել ու թե՛ փողոցները, թե՛ դպրոցները կոչում ենք ըստ մեր «թայֆաների» շահերի: Մենք երբեք ազնիվ չեղանք նույնիսկ այս փոքր հարցում, ու, ցավոք սրտի, իրական դեմքերին թողածՙ մեծ փողոցներն ու դպրոցներն անվանակոչեցինք կամ ռուսների կամ էլ «մեր կռուգի ախպերների պապիների ու ատեցների» անուններով, որոնք, ինչ-որ ժամանակ ինչ-որ հայի վրա սուտ մեղադրանքներ բարդելով «առաջ են գնացել»ՙ հանուն «մի քանի մանեթ փողի» ու «պետության շահերի», բայց բոլոր դեպքերումՙ «մի քանի մանեթ փողի» եւ… մի լի կերաման կերի:

Եվս մի կարճ շրջան, եւ սերունդների համար այդպես էլ անհայտության մեջ են մնալու, առանց այն էլ արդեն հանրագիտարանների էջերի արանքում խեղդվող, պատմության փոշու մեջ կորած ցեղամարտիկ հայերըՙ 1915թ. ի բարօրություն հայրենիքի, Ստալբուլում կախաղան հանված 20 հնչակյան նվիրյալներն ու Երեւանի բանտում կացնահարված Ղորղանյանն ու մյուսները, Գարահիսարի ու Ամուրի լանջերին մեզ համար զոհված երկու Պետոներն ու հանուն մի բուռ հայրենիքիՙ մոր աչքերից լիճ արցունք թափող քաջերը, Արշակ Չոբանյանի, Վահան Թեքեյանի, Միհրան Տամատյանի, Արմենակ Եկարյանի, Մկրտիչ Ավետիսյանի, Ռուբեն Հերյանի, Ջիմ Չանգալյանի նման մեծությունները:

Եթե ձեր արածը ազգային անպատասխանատվություն չէ, ապա ասեքՙ ի՞նչ է:

*Խոսքը Շիրվանզադեի համանունՙ «Կոսմոպոլիտը» պատմվածքի հերոս Ալթունովի մասին է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԿՈՐԵԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական