Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՔ ՔԱՅԼԵԼ

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ, 01.05.18 թ.

Էդուարդ Շարմազանովի դուստրըՙ Նարե Շարմազանովան , նամակ է գրել Հայաստանի ապագա վարչապետին: Դատելով նամակի բովանդակությունիցՙ 16-ամյա Նարեն վստահ է, որ Հայաստանի ապագա վարչապետը հանրապետական չի լինելու, դատելով բուռն արձագանքներիցՙ մարդիկ համոզված են, որ նամակն ամենեւին էլ Նարեն չի գրել: Մի տեղ կարդացի, օրինակ, թեՙ ընտրություն կեղծում եքՙ լավ, բայց ձեր իսկ երեխաների նամակներն ինչո՞ւ եք կեղծում:

Ես ամենեւին չեմ ուզում պարզել, կամ հասկանալ, թե ով է գրել այդ նամակըՙ Շարմազանո՞վը, թե՞ Շարմազանովան, դա մի տեսակ կարեւոր չէ, ոչ էլ այդ նամակում հնչած բառերը: Կարեւորը երեխաներն են, որոնց մենք մանկապարտեզ ու դպրոց չէինք տանում, քանի որ ցույցի էինք տանում, ու որոնք գիտեն, թե Սերժն ով է, Նիկոլն ով, չնայած ընդամենը 4 տարեկան են եւ կամ դպրոցական ու չնայած դեռ լուրջ չեն սիրահարվել երբեք, բայց արդեն լուրջ հեղափոխություն արեցին:

Այս երեխաները կարեւոր են: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նրանք երբեք չեն մոռանալու այս պայքարը, ինչը նշանակում է, որ վաղը մենք ունենալու ենք սեփական իրավունքները պաշտպանող հասուն քաղաքացիներ: Գուցե ճիշտ է ասում, շատ հնարավոր է, որ փողոցների երթեւեկելի հատվածներում փոքրիկ աթոռներին նստած ու փողոցները փակած մանկապարտեզի տարիքի երեխաները մի քանի տարուց նույն այդ բողոքներում «Նիկոլ, հեռացիր» գոչեն, օրինակ Նիկոլ, կամ մեղմ ասածՙ հեռացիր: Շատ հնարավոր է, որ նրանք իսկապես հիշեն այս օրերը, երբ իրենք փոքր էին բայց մեծ գործ արեցին ու շատ հնարավոր է, որ այդ ժամանակ Նիկոլը (օրինակ նա), զղջա, որ խրախուսում էր մանկահասակ երեխաների մասնակցությունը հանրահավաքներին, որովետեւ դրանից հետո նրանք մեծացանՙ որպես հասուն քաղաքացիներ: Շատ բան է հնարավոր, եւ ո՛չ Հանրապետության հրապարակում հավաքված հարյուր հազարավորները, ոչ էլ ՀՀԿ ԳՄ նիստերը չեն կարող այսօր որոշել կամ հասկանալ, թե ինչ է լինելու:

Բայց ուրիշ երեխաներ էլ կան: Նրանք ցույցերի չեն մասնակցել, որովհետեւ դժվար է բոլորի հետ միասին պահանջել, որ սեփական հայրերը հեռանան, ընդմիշտ, ասես չեն էլ եղել: Նրանք բոլորի հետ դպրոց են գնացել, բոլորի հետ շփվել են, բոլորն ուրախ են եղել, որ ճանաչում են իրենց, թաքուն տեղերում նույնիսկ գոռոզացել են, որ Շարմազանովի դստրիկը (օրինակ նա), իրենց հետ է սովորում ու իրենց ընկերուհին է… Հիմա այդ երեխաները վախենում են, նեղացած չեն, բայց վախենում են, որովհետեւ նրանք սիրում են իրենց հայրերին, ու դա հայրենասիրության պես բնական է: Այո, նրանք չգիտեն ու երբեք էլ չեն իմացել, որ այն ժամանակ, երբ իրենց հայրերը կոստյումներով ու փոխկապներով գործից վերադառնում էին ու իրենց լավ-լավ բաներ էին բերում, ուրիշՙ հազարավոր երեխաների հայրեր չէին վերադառնում տուն, քանի որ Ռուսաստան էին գնացելՙ երկու կոպեկի հետեւից, քանի որ գլուխներն առել ու փողոցներն էին չափչփում, որ գոնե այդ օրը մի կտոր հաց բերեն տուն, որ ինչ հնարավոր է անում էին, որպեսզի իրենց երեխաները սոված ու անուս չմնան…Նրանք չգիտեն այդ երեխաների մասին, բայց պետք է իմանայի՞ն: Օրինակ դուք, որ տուն եք գնում, պատմո՞ւմ եք ձեր երեխաներին, որ գիտե՞ս, աղջիկս կամ տղաս, մեր քաղաքում ապրում են հազարավոր երեխաներ, որոնք կարոտ են հացի փշրանքին… Ու գիտե՞ս, դա այդպես է, քանի որ մենք ճիշտ չենք աշխատում:

Շարմազանովը չի պատմել, նրա կուսակից ընկերներն էլ չեն պատմել. դա նրանց սխալը չէ, դա բնական բան է, խիստ մարդկային: Ոչ մի հայր սեփական զավակին չի խոստովանում, որ իր պատճառով հազարավորները սոված են…Սխա՞լ է, գուցե, բայց այդ «սխալը» հանրապետականինը չէ, բոլորինս է: Այո, ՀՀԿ-ականներից շատերը պետք է մաշկի վրա զգան համաժողովրդական զզվանքը, բայց նրանց երեխաները ոչինչ չեն արել, որ մենք ատենք նրանց: Ու մենք պարտավոր ենք այնպես անել, որ ոչ մի երեխա սոված չմնա, հոր համար չամաչի, անզորությունից չարտասվի, մենակ չմնա: Ոչ մեկը:

Ես, օրինակ, դրա համար եմ քայլել, իսկ դո՞ւք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՈՉՆՉԱՑԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՈՉՆՉԱՑԵԼ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական