Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԱԴԱՐՁ «ՔՈ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ»

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Քո կյանքի ընթացքում ապրիր այնպես, որ գարշելի սպառնալիքներից հեռու մնաս: Փնտրիր լավությունը ամենուրեք, եւ երբ գտնես, դուրս բեր այն իր թաքստոցից: Քիչ արժեւորիր նյութականն ու մարմնականը, որովհետեւ դրանք մահ են պարունակում: Քաջալերիր առաքինությունը:… Ոչ ոքից մի թերագնահատիր կամ գերագնահատիր քեզ: Հիշիր, որ ամեն մարդ քո մի տարբերակն է:… Քո կյանքի ընթացքում ապրիր այնպես, որ չավելացնես թշվառությունն ու դառնությունը աշխարհի, այլ ժպտաս նրա հավիտենական բերկրանքի եւ խորհրդավորությանն ընդառաջ»: Այսպես է պատգամել բոլոր ժամանակի Բարի հսկանՙ Ուիլյամ Սարոյանն իր «Քո կյանքի ժամանակը» պիեսում:

Նրա ժամանակի ըմբռնողության եւ «նպատակային կյանքով» ապրելու հորդորների մանրամասն ուսումնասիրությամբ հանդես է եկել մարտի 6-ին Սարոյանի գրական ժառանգության սիրահար, Իրվինի Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտ, արվեստի բնագավառում մագիստրոսի գիտական աստիճան վաստակած Մեգան Ջենդյանը Ֆրեզնոյի Վուդուորդ Պարկ շրջանային գրադարանի դահլիճում: Ըստ երեկոն լուսաբանող լրագրող Մայքլ Ռետտիգի , Ջենդյանը «ժամանակ» հասկացությունը վերլուծել է Սարոյանի գրությունների եւ հայկական եկեղեցական ծեսերի համեմատական քննություն կատարելով: Ջենդյանը առանձնացրել է հայկական հավատի չորս բնորոշ գծերՙ խաչը եւ ճարտարապետությունը, այբուբենը (մասնավորապես 7-րդ «է» տառը), Տերունական տոները եւ շարականները: Ինչպես Սարոյանի, այնպես էլ եկեղեցական ծեսերում, նշել է նա, առկա է կապը հավիտենականության հետ, զարթնելու, մեր աչքերը բացելու եւ ուշադրությունը սեւեռելու կյանքի պարգեւած գրավչության, բարեհաճության վրա, ապրելու անբասիր կյանքով եւ չտարվելու անցողիկ նորաբանություններով, որոնք հոգեկան ամայություն են միայն պատճառում: Երեկոն խիստ ուսուցողական է եղել ներկաների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: ԱՌՅՈՒԾԸ ԽՈՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ

Հաջորդ գրառումը

ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական