Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՍ ՄՈՄ ԿՎԱՌԵՄ ՔՈ ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եղբայրդՙ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ

Հիշում եմ. 1964 թվական, Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում բանասիրական ֆակուլտետը կազմակերպել էր ցերեկույթ: Բեմ բարձրացավ սփյուռքահայ մի ուսանող, առինքնող կեցվածքով կանգնեց բեմի կենտրոնում ու երգեց «Թոմբը լա նեժը» Ադամոյի սիրված երգը: Դահլիճը լուռ ունկնդրում էրՙ հմայված թե երգով, թե կատարող երիտասարդով…

Ես, ժուռնալիստիկայի բաժնի ուսանողս, որ արդեն այդ տարիներին թղթակցում էի «Ավանգարդ» թերթին, ցերեկույթի ավարտից հետո մոտեցա նրան եւ ցանկություն հայտնեցի գրել նրա մասին… Հոդվածը տպագրվեց (ցավում եմ, որ իմ արխիվում չի պահպանվել), եւ սկսվեց մեր մտերմությունը:

Այնպես ստացվեց, որ մենք մեր ուսանողական հետագա տարիներին ապրեցինք համալսարանի նույն հանրակացարանում սփյուռքահայ ուսանողների հետ: Նրանք էինՙ բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Հրայր Տեր- Ղազարյանը, Պարույր Աղբաշյանը, Հակոբ Ավետիքյանը, Օհան Բոդրումյանը եւ այլք: Մեր շփումները, հաճախակի հավաքները գնալով խորացնում էին մեր մտերմությունը, որն աստիճանաբար սերտաճեց եղբայրության:

Ինչպիսին էր Հրայր Տեր-Ղազարյանը մեր շրջապատում. Միշտ զվարթ, միշտ մեր հավաքների նախաձեռնողն ու ոգին: Նա ուներ ստեղծագործելու շնորհք, գրում էր եւ երբեք չկտրվեց հայ գիր ու գրականությունից: Համալսարանն ավարտելուց հետո, ընտանիքներ կազմելուց հետո էլ շարունակվեցին մեր հանդիպումներըՙ արդեն մեր ընտանիքներով եւ այդ հանդիպումները վաղուց արդեն դարձել էին բարեկամական, հարազատների հարաբերություններ: Վիեննայում ապրած տարիներին նա հիմնադրեց տպարան. տպագրեց հայկական գրքեր, բառարաններ: Իսկ երբ վերադարձավ Բեյրութ, 2008 թ.ին սկսեց խմբագրել հանրաճանանչ «Զարթօնք» օրաթերթը, շարունակելով խմբագրատան լավագույն ավանդույթները:

Ընտանեկան հարաբերությունների բերումով նա նորից վերադարձավ Վիեննաՙ շարունակելով իր գրահրատարակչական գործունեությունը: Եվ ահա այդ տեղից մեզ հասավ գույժը. մեր սիրելի Հրայրը այլեւս մեզ հետ չէ:

Հայի տիպիկ ճակատագիր…

Ծնվել էր օտար հողումՙ իր հայրենիքից հեռու, Հալեպում, իսկ մահկանացուն կնքեց մեկ այլ օտար հողումՙ Ավստրիայի աննման մայրաքաղաքում…

Հրայր, սիրելիս, դու հեռացար այս կյանքիցՙ թողնելով բարի համբավ քո սերըՙ առ հայրենիք, առ հայ ժողովուրդ… Դու հոգատար, զգայուն ամուսին էիր, դուՙ սիրված ու պաշտելի հայր անչափ բարի ու կարոտակեզ սրտի ու ջերմ ոգու տեր որդու, լուսապայծառ դուստրերի…

Վիեննայի հողում իրենց վերջին հանգրվանը գտել են բազմաթիվ հայեր, մեր ազգի արժանի զավակներ… Դու էլ գնացիր նրանց կողքին ննջելու. ննջիր խաղաղությամբ: Ես կգնամ Վանաձոր, կայցելեմ քո ծնողներին եւ քո հոգու խաղաղության համար մոմ կվառեմ…

«Ազգ»ի խմբագրությունը միանում է ցավակցություններին: Արժե Հրայր Տեր-Ղազարյանի (Կարապետյան) հոդվածներն ու գրությունները, ներառյալՙ «բուրջ-համուդերեն» նրա երգիծական նյութերը ամփոփել ու հրատարակել մեկ հատորում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՊԷԼԵԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՅԱՋՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: ԱՌՅՈՒԾԸ ԽՈՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: ԱՌՅՈՒԾԸ ԽՈՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՄԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական