Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՌՆԻԿ ՉԷ»…

27/04/2018
- 27 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հեղափոխությունն ու իշխանությունը մի շարք ընդհանրություններ ունեն. երկուսի դեպքում էլ օգտվում են նրանք, ովքեր արժանի չեն, երկուսի երկար ձգվելուց էլ համը դուրս է գալիս, երկուսից էլ` մինչեւ հանցագործություն մեկ քայլ է, եւ վերջապես երկուսում էլ խուժանությունը շատ է, այնքան շատ, որ եթե իշխանություն է, դրա դեմ ելնում են, եթե հեղափոխություն է, դրանից հիասթափվում են:

Ճիշտն ասած, հեղափոխություն ասելիս` նկատի չունեմ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցածը, որը, չնայած ոչ պակաս հետաքրքրական է, քան յուրաքանչյուր հեղափոխություն:

Թերեւս կարիք չկա հիշեցնելու, թե որ օրը եւ ժամը քանիսին Գագիկ Ծառուկյանը որոշեց միանալ «հեղափոխականներին»: Միայն հիշեցնեմ, որ այս պատմական միացումից մի քանի րոպե հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Երեւի պետք չէ նաեւ հիշեցնել, թե ի՞նչ էր խոսում Նիկոլ Փաշինյանը` Գագիկ Ծառուկյանի մասին մինչեւ հեղափոխությունը: Նաեւ այն պետք չէ հիշեցնել, որ պարոն Ծառուկյանը ամենադասական օլիգարխն է, ըստ որոշ տվյալների` դրանց բոլորի «պապան», իսկ օլիգարխիայի դեմ այս «հեղափոխությունը» պայքարում է, ամեն դեպքում մարդիկ ասում են, որ նոր Հայաստանում, որ արդեն եկել է, պարզապես դեռ չի երեւում, օլիգարխներ չեն լինելու: Հիմա նրանց «պապան» հեղափոխականների կողքին է: Նրանց հետ է նաեւ Արթուր Բաղդասարյանը, նրանց հետ է արդեն նաեւ ՀՅԴ-ն, շուտով նրանց կողքին կլինեն թաղային հեղինակությունները, մի խոսքովՙ այն ամենն ու բոլորը, որոնք ՀՀԿ-ի հետ էին, այսօր հեղափոխականների կողքին են: Ստացվում է, որ սա իրոք «ազգային հեղափոխություն» էր, բայց որեւէ մեկին չի հետաքրքրում, լավ, բայց ո՞ւմ դեմ, ի՞նչը փոխելու համար, եթե օլիգարխներն էլ են մնում, թաղային հեղինակություններն էլ, պարոն Ծառուկյանի միլիոններն ու առյուծներն էլ, նույնիսկ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխարկն է մնում, եւ Արթուր Բաղդասարյանի մուրաբաներն ու երազանքները: Լավ, ի՞նչը փոխեցիք: Վարչապետի՞ն, շատ լավ, է՞լ… Մինչ կմտաբերեք, ասեմ, որ հեղափոխությունից հետո Հայաստանում երթուղայիններում էլի ճխլված են գնում, տատիկներն էլի կանգնած նայում են, թե ինչպե՞ս են հանգիստ նստած հաղթանակած երիտասարդները, որոնց ցավն այս օրերին այնքան շատ ու շատերը տարան, որ ինձ թվում է Հայաստանում մի քանի սերունդ այլեւս ցավ չի ունենալու:

Չէ, ես հասկանում եմ, որ օրինակ տրանսպորտի հարցը լուծելու համար «հեղափոխականներին» ժամանակ է պետք, որպեսզի նրանք սափրվեն, հանեն զինվորական համազգեստը, ուսապարկը, վարդի բույրով օճառով լոգանք ընդունեն, հագնեն իրենց կոստյումները, գան ԱԺ, ընտրվեն վարչապետ, ձեւավորեն կառավարություն ու օրինագծեր ուղարկեն ԱԺ, որոնցով մեր կյանքը կբարգավաճի, սառնարանները կլցվեն, բոլորս կսկսենք ընտիր մեքենաներ քշել` ընդ որում արագաչափեր չեն լինի, քանի որ դրանք հեղափոխության օրերին կացիններով ջարդել ենք ու պետհամարանիշեր չեն լինի, որովհետեւ առանց դրանց էլ հեղափոխության օրերին լավ քշել ենք:

Չէ, լուրջ. ի՞նչ կարիք կա կարգուկանոնի, չէ՞ որ դրա բացակայությունը երկրում անվանում են «ժողովրդի հաղթանակ»: Բայց խուժաններին հաստատ կպատժեն, սրանում չկասկածեք: Կպատժեն, քանի որ ամեն հեղափոխություն բերում է իր խուժաններին ու որպեսզի նոր խուժանները կարողանան խուժանություն անել, հները պետք է պատժվեն: Չէ, «հեղափոխականները» մեղավոր չեն, որ իրենց հետ Բաղրամյան փողոցի շենքեր են լցվելու խուժանները, մեղավոր չեն, քանի որ այդ շենքերը առանց նրանց չեն լինում: Պարզապես ոչ մի հեղափոխություն խուժանությունից չի ազատում, լինի այն կարմիր, նարնջագույն, թե թավշյա:

Կոնկրետՙ Նիկոլի «հեղափոխությունը» մեզ նաեւ օլիգարխներից չի ազատում: Նրանցից ոմանց գործերն, իհարկե, կվատանան, ոմանց հնարավոր է ոտքով հարվածեն, որպեսզի նրանք զգան, թե ինչ են զգում, երբ ոտքով հարված են ստանում, ուրիշներին հնարավոր է արգելեն զբաղվել, օրինակ ֆուտբոլով, որ հասկանան, թե ինչ է նշանակում մեծ ֆուտբոլին կողքից նայելը, բայց սա չի նշանակում, որ օլիգարխիան երկրում անհետանալու է: Կան օլիգարխներ, որոնք բարի հոգի ունեն ու միշտ ուրախ են ու հպարտ, որ ժողովրդի կողքին են: Մի խոսքով, Չե Գեւարան, որը մեր Նիկոլից տարբերվում է, օրինակ նրանով, որ հեղափոխություն է արել, մի անգամ ասել է` «Հեղափոխությունը պոռնիկ չէ, որ ով երբ ուզի` անի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻԿՈԼԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԿՌԻՎԸ ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական