Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

27/04/2018
- 27 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայաստանում տեղի ունեցող թավշյա, շատերի բնորոշմամբՙ հայկական հեղափոխությունը, աշխարհում ժողովրդավարության հաղթանակի մի փայլուն օրինակ է, այսօր այնքան երանելի շատ երկրների համար: Այս պայքարով հայ ժողովուրդն աշխարհին կրկին ներկայացավ որպես ազգ-անհատականություն, ազգ-որակ, ով ի վիճակի է մերժելու իրեն պարտադրված սուտն ու բռնատիրությունը: «Վարդագույն», «Նարնջագույն», «Արաբական գարուն», «Մայդան»… Այն չկրկնեց իր ետեւում արյան բաղնիքներ թողած ոչ մի գունավոր հեղափոխության տարբերակը: Կար մարտի մեկի դառն ու անամոք հիշողությունը, որի կրկնումից խուսափելու համար երկուստեք ցուցաբերվում է խոհեմություն: Անշուշտ նման մասշտաբի երեւույթը զերծ չէր լինելու տարաբնույթ սադրանքներից, այնպիսի նսեմ արարքներից, ինչպիսինՙ քաղաքացիական հագուստով ոստիկանների բռնություններն էին երիտասարդների հանդեպ, կամ ոստիկանության կոպիտ վերաբերմունքը կանանց ու տարեցների նկատմամբ, կամ որոշ ցուցարարների առանց համարանիշով մեքենաներ վարելը մարդաշատ փողոցներումՙ վթարի ենթարկելով մարդկանց: Համացանցը գերբեռնված է այսօր հայաստանյան իրադարձությունների մասին հրապարակումներով: Աշխարհասփյուռ հայությունը քուն ու դադար կորցրած գամված է էկրաններին, «գութ» հայցելով «նորին մեծություն» ինտերնետի արագությունից: Միջազգային հանրությունն առաջատար լրատուների միջոցով իրազեկվում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդական շարժման յուրաքանչյուր քայլի մասին, բարձրանում է մեր երկրի ժողովրդավարության վարկանիշը:«Հետխորհրդային այս հեղափոխությունը Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի մասին չէ: Երբեմն հայկական ցույցերը պարզապեսՙ հայկական ցույցեր են: 1999 թվականից ի վեր Հայաստանում իշխում է մեկ կուսակցությունՙ ՀՀԿ: Ապրիլին Ս. Սարգսյանի երկրորդ եւ վերջնական ժամկետի ավարտից հետո ՀՀԿ մտահոգ էր իր իշխանության անվերջ վերարտադրման խնդրով»,- գրում է Թոմաս դե Վաալը «Foreign Policy» պարբերականում:«Ես սխալ եմ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է»: Միջազգային լրատվամիջոցների համար նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի այս արտահայտությունն այդպես էլ առեղծված մնացՙ դիրքորոշման շատ կտրուկ եւ հանկարծակի փոփոխություն էր սա Նիկոլ Փաշինյանին «Մարիոթ» հյուրանոցում բոյկոտելուց հետո: Թերեւս վերեւներից կտրուկ պարտադրանքը միայն կարող էր ստիպել օգտագործել այս ինքնախարազանող խոսքը, ենթադրում են որոշ վերլուծաբաններ, եթե ոչ, ապաՙ ինչպե՞ս կարող էր տաս տարիների քաղաքական փորձ ունեցող երկրի ղեկավարը այս աստիճանի «զինաթափվել» հակառակորդի առջեւ: Այդուհանդերձ, պետք է գնահատել արյունահեղությունը կանխող Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը ապրիլի 24-ից առաջ, որպես մեծ կամքի դրսեւորում:Փաշինյանը ճիշտ է, քանզի նա մտավ ժողովրդի մեջ, ընկավ դռնե-դուռ դեռ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հուսալքված մարդկանց ավետելով իր «Ելքը»: Իր իշխանության 10 տարիների ընթացքում ե՞րբ է երկրի նախկին ղեկավարը խոսել ժողովրդի հետՙ «Էլեկտրական Երեւանի» ցույցերի՞ ժամանակ, քառօրյա պատերազմի՞ց հետո, «Սասնա ծռերի» խռովությա՞ն ընթացքում:Փորձության ժամանակ է ի հայտ գալիս իսկությունը: Մենք վկաներն ենք այսօր ՀՅԴ հարյուրամյա կուսակցության խայտառակ հեղինակազրկմանը, ի դեմս նրա բյուրոյի եւ ԱԺ երեսփոխանների: Թե ինչպես տասը տարիների ընթացքում այն կորցրեց ընդդիմադիր կուսակցություն լինելու իր իմունիտետը, դառնալով ՀՀԿ հաճկատարն, ու այսօր էլ, ըստ քաղաքական պատեհության շտապեց երանգափոխվել, դուրս գալով ՀՀԿ-ի հետ խորհրդարանական կոալիցիայից: Մենք տեսանք ժողովրդին ոչինչ ասել չցանկացող հայերի հոգեւոր առաջնորդՙ Ամենայն Հայոց կաթողիկոսի տարօրինակ պահվածքը: Հիշենք Ն.Ս.Օ Տ.Տ. Վազգեն Առաջինի օրհնությունն ու աջակցությունն իր ժողովրդին մեր ազգի համար բախտորոշ պահին:Ինչեւէ, քաղաքակիրթ ժողովրդի մեր դարավոր իմաստությունը մեզ թույլ չպետք է տա վերածվելու Եգիպտոսի կամ Ուկրաինայի: ՀՀԿ-ի դեմ պայքարն էլ չպետք է ուղեկցվի սեւ ու սպիտակի մերժողությամբ, ատելությամբ, վհուկների որսով: Կարեւոր է, որ չկրկնվեն ՀՀՇ-ական քաոսն ու ապաշնորհ մարդկանց պորտֆելավորման ժամանակները: Այսօր եզակի պատմական պահի ենք ականատես բոլորս, եւ ամենքի պարտքն է Հայաստանում եւ Սփյուռքում մասնակցել մեր հզոր, ուժեղ Հայոց պետության կերտմանը:Իսկ Թրամփն այս անգամ էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Աստված իր հետ, մեր կառուցվելիք ամուր Հայաստանով մի օր կստիպենք այդ անել ոչ միայն Թրամփին…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԿՌԻՎԸ ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՆԻԿՈԼԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԿՌԻՎԸ ԻՆՔՆ ԻՐ ԴԵՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կյանքից հեռացել է Արմեն Հովհաննիսյանը

12/05/2025

Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ Նա «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավարն էր։

ԿարդալDetails

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 12.05.2025

12/05/2025

Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը. Տիգրան Աբրահամյան

12/05/2025

«Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական