Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՔԱՅԼ

27/04/2018
- 27 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Երեւան -Բերձոր-Ստեփանակերտ-Երեւան

Ժամանակները փոխվում են, փոխվում է նաեւ Արցախի Քաշաթաղի շրջանիՙ Վահան Թեքեյանի անունը կրող Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսումնական միջավայրը: Ասում են լավ սկիզբը գործի կեսն է, իսկ մեր գործում լավ ու ազգանվեր սկիզբը դրվել է տարիներ առաջ: Բերձորի դպրոցում այժմ սովորում է շուրջ 200 աշակերտ, որոնք արդեն հնարավորություն ունեն ուսանել վերանորոգված չորրոդ դասարանում, որը կրում է Սարգիս Հացպանյանի անունը: Դասարանի վերանորոգումը հովանավորել է Արշակ Չոպանյան ինստիտուտը (Փարիզ):

Նորոգված դասասենյակի բացման եւ անվանակոչության արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 21-ին: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Փարիզում գործող Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը, Հայաստանում ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, Քաշաթաղի շրջանային վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ եւ աշակերտներ:

Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը բացման իր խոսքում նշեցՙ դպրոցի աշակերտները միշտ աչքի են ընկել իրենց բարձր առաջադիմությամբ, մասնակցելով տարբեր մրցույթների եւ օլիմպիադաներիՙ արժանացել են պարգեւների եւ նվերների: Աշակերտների առաջադիմությունը եւ ոգեւորությունը է՛լ ավելի բարձրացավ հատկապես վերջին 1,5 տարում, երբ դպրոցում վերանորոգվեցին մի քանի դասասենյակներ, իսկ դասերը սկսեցին անցկացվել նորոգված, լուսավոր, մաքուր ու ջերմՙ հայոց լեզվի եւ գրականության (Կանադա), Հրանտ Դինքի անվան պատմության (Կանադա), զինվորական պատրաստության (Ֆրանսիա), Սարգիս Հացպանյանի (Ֆրանսիա) անվան դասարաններում:

Անահիտ Քոսակյանը ընդգծեց, որ դպրոցի տնօրենությունը եւ ուսուցչական ողջ կոլեկտիվը որոշել են միաձայն այդ դասարանը կոչել Սարգիս Հացպանյանի անունովՙ հաշվի առնելով նրա ծառայությունը հայրենիքին, մասնակցությունը Արցախյան գոյամարտին:

Այնուհետեւ դպրոցի տնօրենը շնորհակալագիր հանձնեց Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանին: Վերջինս շնորհակալություն հայտնելով շնորհակալագրի համարՙ նկատեց, որ իրենց միության համար կարեւոր է հայ մանուկների եւ երիտասարդների կրթությունը, Չոպանյան ինստիտուտը աջակցել եւ շարունակելու է աջակցել հայրենանվեր այսպիսի ձեռնարկների իրականացմանը:

9-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտները բովանդակալից ներկայացրին Սարգիս Հացպանյանի կենսագրությունը, ակնածանքով փաստեցին, որ նա 1990 թվականին եկել է Հայաստան եւ ընդգրկվել Լեոնիդ Ազգալդյանի ազատագրական բանակի կազմում: Աշակերտները հանգամանորեն ներկայացրին Արցախյան գոյամարտում նրա անցած պայքարըՙ մանրամասնեցին, թե ինչպես է պաշտպանել Քարվաճառի տարածաշրջանում գերության մեջ մնացած ադրբեջանցի կանանց ու երեխաներին:

Աշակերտների ելույթից հետո խոսեց Արցախի հանրապետության կրթության գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը : «Այս փոքրիկ միջոցառումը մեծ խորհուրդ ունի: Մեր երկրի իշխանությունները պատերազմից հետո առաջին հերթին դպրոցաշինության ծրագիր են իրականացրելՙ կարեւորելով կրթության բնագավառը երկրի կայացման գործում: Այս տարիների ընթացքում մի քանի տասնայակ դպրոցներ, այդ թվում նաեւՙ Քաշաթաղի շրջանում, կառուցվել են, հիմնանորոգվել, եւ գործընթացը շարունակվում է: Այս կարեւոր գործում մեծ է Սփյուռքի մեր հայրենակիցների դերը: Սա խոսում է հայության միասնության մասին»,- ասաց Նարինե Աղաբալյանը: Նախարարը շնորհակալություն հայտնելով բարերարներին եւ միջոցառումը կազմակերպիչներինՙ ակնածանքով նկատեց, որ այսօրվա երիտասարդությունը բանիմաց ու գիտակ է: Նախարարը հավելեց նաեւ, որ նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի հնարավորինս շուտ լուծվեն առկա խնդիրները եւ ապահովվի լավագույն կրթություն, քանզի այսօրվա աշակերտներն են մեր ապագան եւ երկրի վաղվա տերը:

Այնուհետեւ ներկաները բարերաների հետ քննարկեցին հետագա անելիքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՓՍՈՍԱ՞ՆՔ, ԹԷ՞ ՉԱՓՍՈՍԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՄՏՆԵԼ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԴԱՇՏ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՄՏՆԵԼ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԴԱՇՏ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը,բայց նա այդպես էլ Աժ...

ԿարդալDetails

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական