Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը հինգշաբթի բերման է ենթարկվել ոստիկանության Վեդիիի բաժին: Գյուղապետը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է – հինգշաբթի առավոտյան փակել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի մի հատվածը:
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Սանասարյանի, Շահեն Հարությունյանի, Դավիթ Պետրոսյանի գործունեությունը որակվում էՙ «սադրիչ»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք պետք է բացառենք ոստիկանության հետ բախումը»: