Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տեսնես ո՞վ էր գրել հանրապետական ու դաշնակցական պատգամավորների ելույթների տեքստերը, երբ Ազգային ժողովը վարչապետ էր ընտրում եւ իշխող կոալիցիան ներկայացրել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հետաքրքրական կլիներ հանդիպել այդ տեքստերը գրողներին, զրուցել Հեմինգուեյի պատմվածքներից, օրինակ, ի դեպ, Հեմինգուեյը գրող է, ամերիկացի, Նոբելյան մրցանակի արժանացած: Կարելի է նաեւ հանդիպել նրանց, որպեսզի հիշենք մեր Վերջին զանգի հանդեսները, երբ բեմում կանգնածՙ գովերգում էինք դպրոցն ու դասղեկին, եւ հնչում էին ձոներ, ձոներ, ձոներ… Բայց նման հանդիպում հազիվ թե կայանա, մանավանդ որ շատ հնարավոր է այդ ելույթները գրել են հենց իրենքՙ պատգամավորները, որոնցից 77-ը, իսկ սա ճնշող մեծամասնությունն է, Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ, ավելի ուշ, բայց ոչ այնքան ուշ, որ անհանգստանանք, նախագահ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին նշանակեց ՀՀ վարչապետ: Վերջինս դրա կարիքը չուներ, անշուշտ, բայց դա պահանջում է նոր Սահմանադրությունը: Հիմա Սերժ Սարգսյանը գնալու է աշխատանքի կա՛մ Բաղրամյան 26 հասցեում գտնվողՙ նախկին նախագահի նախկին նստավայր, կա՛մ էլ Կառավարության շենք, որտեղ նստում էր Կարեն Կարապետյանը, ով հավանաբար էլի կշարունակի այնտեղ նստել, պարզապես ոչ վարչապետի առանձնասենյակում: Ու եթե մենք Հայաստանում ապրենք միայն դահլիճներում ու երբեք փողոց դուրս չգաք, ապա ամեն ինչ երկրում հրաշալի է, ճիշտ Սամվել Ալեքսանյանի տրամադրության պես, որին, երբ լրագրողները հարցրել են, թե ինչպե՞ս եք եկել ԱԺ, չէ՞, որ շենքը շրջափակված է, հանգիստ պատասխանել էՙ «մաշնով»: Իմիջիայլոց, Գագիկ Ծառուկյանը ներկա չէր ԱԺ-ում, երբ խորհրդարանը վարչապետ էր ընտրում, չնայած Ծառուկյան խմբակցության զգալի մասը կողմ է քվեարկել Սարգսյանի թեկնածությանը:

Արդեն վարչապետի կարգավիճակովՙ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ: Անկեղծ ասածՙ այդ ելույթի տեքստը գրողին էլ չեմ ճանաչում, բայց նա գրել էր հետեւյալը. «Հայաստանում ժողովրդի անունից իրավունք ունի հանդես գալ միմիայն քաղաքական մեծամասնությունը»: Հասկանալի է, չէ՞, ասենք Ամենայն Հայոց կաթողիկոսը նման իրավունք չունի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ու Հենրիխ Մխիթարյանը միասինՙ նման իրավունք չունեն, ունի միայն Հանրապետական կուսակցությունը, ընդ որում կապ չունիՙ ի դեմս վարչապետ Սարգսյանի՞, թե՞ թաղային հեղինակություն Վլեի: Եթե կուսակցական է, ուրեմն կարող է հանդես գալ ժողովրդի անունից, նրա անունից «մաշնա» քշել, նրա անունից «մաշնից» դուրս գալ ու երիտասարդ ցուցարար ծեծել…Մի խոսքով, եթե ուզում եք իրավունք ստանալ հանդես գալ ժողովրդի անունից, ապա կամ մտեք Հանրապետական կուսակցություն, կամ էլ այնպես արեք, որ ժողովուրդը հենց ձեզ ընտրի, հենց դուք լինեք քաղաքական մեծամասնություն: Բայց քանի որ դուք այդպես չեք կարող անել, որովհետեւ ՀՀԿ-ն անփոխարինելի է, ասեմ, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը գտնվում է Մելիք-Ադամյան փողոցում ու եթե չեմ սխալվում այդ կուսակցության կայքում կարելի է օնլայն անդամագրվել կուսակցությանը: Նժդեհին ճանաչելը, հայոց լեզու իմանալը, բարձրագույն կրթությունը կամ օտար լեզուների իմացությունը պարտադիր չեն, Նժդեհին ճանաչելը նույնիսկ ցանկալի չէ… ներկուսակցական ընդվզումներ չառաջացնելու համար:

Եթե լուրջՙ ապա խնդիր ունենք ու այդ խնդիրը ՀՀԿ-ն չէ ամենեւին, ոչ էլ Սերժ Սարգսյան վարչապետը: Խնդիրը անփոխարինելիությունն է: Իսկ ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը, ովքե՞ր, եթե ոչ Հանրապետականները, այս հարցերն են խնդիրը, որոնց պատասխանը մենք չենք ստանում ոչ Ազգային ժողովում, ոչ էլ փողոցում: ՀՀԿ-ի մեղքո՞վ. չէի ասի, որովհետեւ ՀՀԿ-ի փոխարեն կարող էր լինել որեւէ կուսակցություն, որը նորից կլիներ անփոխարինելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՙ NAASR-Ի ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ՉՈՒՆԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ՉՈՒՆԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025

Հոկտեմբերի 23-ին Բրիտանիայի միապետն աննախադեպ պաշտոնական այց է կատարել Վատիկան, որի ընթացում նրանք միասին աղոթել են Պատարագի ժամանակ: Միասնական աղոթքը`...

ԿարդալDetails

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական