Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՈՐՍ ՆԱԽԱԳԱՀ, ՄԵԿ ԱՎԱՆԴՈՒՅԹ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահ Սարգսյան, բայց Արմեն: Ճիշտ է, օրինակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր աշխատասենյակի պատի վերին անկյունից չի հանելու Սերժ Սարգսանի նկարը, քանի որ ինքըՙ «Սերժ Սարգսանի հավերժ զինվորն է», բայց այսուհետ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահը չէ: Ի դեպ, «Նարվա» շախմատային դպրոցի ղեկավարն էլ իր աշխատասենյակից չի հանելու Սերժ Սարգսյանի նկարը, քանի որ վերջինս, ճիշտ է, այլեւս ՀՀ նախագահ չէ, բայց փոխարենը շարունակում է մնալ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ: Մի խոսքով, չնայած ասում են, որ ապրիլի 9-ից հետո երկրում բան է փոխվել, բայց իրականում ոչինչ էլ չի փոխվելՙ գոնե պատերին կախ նկարների առումով:

Չեն փոխվել նաեւ ավանդույթները, որոնք, ինչպես ամեն ինչ, կամ գրեթե ամեն ինչ, հիմնադրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հենց նա իր առաջին արտասահման այցըՙ նախագահի պաշտոնում, կատարեց Ռուսաստան, որից հետո Ռոբերտ Քոչարյանը եւս իր առաջին օտարերկրյա այցն իրականացրեց դեպի Ռուսաստան, որից հետո էլ Սերժ Սարգսյանը արտասահմանյան երկրներից առաջինը եղավ Ռուսաստանում եւ հիմա, ինչպես ասել է նախպագահ Արմեն Սարգսյանը , ինքը եւս չի խախտելու ավանդույթը եւ առաջին օտարերկյա այցը կատարելու է Ռուսաստան: Ընդ որում, այս մասին Արմեն Սարգսյանը հայտարարել էՙ նախագահի կարգավիճակում իր առաջին հարցազրույցի ժամանակ, երբ հանդիպել էր մի խումբ… ռուսաստանցի լրագրողների: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, որն, ի դեպ, ի տարբերություն Բաղրամյան 26-ի ու նախագահական ինքնաթիռի, Սերժ Սարգսյանն իր հետ կառավարություն չի տարել եւ չի տանելու, «նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 10-ին հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով»: Թե ինչո՞ւ է նախագահ Սարգսյանը որոշել հյուրընկալել միայն ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այլ ոչՙ ասենք միջազգային, ինչո՞ւ ՀՀ նորընտիր նախագահն իր առաջին հարցազրույցը ՀՀ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին չտվեց, կարծում եմ կրկին ավանդույթի հարց է: Բանն այն է, որ հայաստանյան լրատվամիջոցներին հարցազրույց տալու մեծ ցանկություն ՀՀ նախագահներից ոչ մեկը չի ունեցել եւ չունի: Այս առումով որոշակիորեն տարբերվում էր Ռոբերտ Քոչարյանը, բայց նա էլ հիմա հարցազրույցներ տալիս է միայն այն լրատվամիջոցներին, որոնց մասին ասում են, թե «Քոչարյանինն են»: Այնպես որ, կարող ենք արձանագրել. Հայաստանի բոլոր նախագահներըՙ սկսած հիմնադրից, վերջացրածՙ չորրորդով, կա՛մ չեն վստահում հայաստանյանՙ թեկուզ առաջատար լրատվամիջոցներին, կա՛մ էլ վախենում են նրանցից: Ավանդաբար:

Իմիջիայլոց, Ռոբերտ Քոչարյանը խախտել է մեկ այլ ավանդույթ եւ շնորհավորել է Արմեն Սարգսյանինՙ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Միանգամից ասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի շնորհավորել (հավատարիմՙ ավանդույթին). ինչպես Իսրայելին է թվում, որ ցեղասպանությունը միայն իր հետ է եղել, այնպես էլ Տեր-Պետրոսյանին է մինչեւ հիմա թվում, որ ինքը ՀՀ միակ լեգիտիմ նախագահն է: Ինչեւէ, նախագահ Սարգսյանին ուղղված նախագահ Քոչարյանի շնորհավորանք-նամակում կարդում ենք մի շատ կարեւոր նախադասությունՙ «Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն…»: Հենց Քոչարյանից, հենց Արմեն Սարգսյանին ուղղված այս մաղթանքը կարեւոր է, քանի որ ինչպես բազմիցս է խոստովանել Արմեն Սարգսյանըՙ ինքը ՀՀ վարչապետի պաշտոնից ու Հայաստանից հեռացավ, քանի որ ուներ առողջական խնդիրներ: Դե երկրորդ նախագահն էլ մաղթում է, որ… Արմեն Սարգսյանն էլ չհեռանա պաշտոնից ու երկրից ոչ մի եւ հատկապես առողջության պատճառով:

Բայց դառնանք կարեւորին: Իսկ կարեւորն այն չէ, որ նախագահ Սարգսյանն իր առաջին հարցազրույցը տվել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին կամ այն, որ առաջին արտասահմանյան այցը կատարելու է Ռուսաստան: Կարեւորը նույնիսկ այն չէ, թե ինչ նկարներ են կախված Շարմազանովի աշխատասենյակում (եթե, իհարկե դրանք Պիկասսոյի կամ Դալիի,…ՙ թանկարժեք բնօրինակները չեն): Կարեւորն այն է, որ նույնիսկ նոր Սահմանադրությունը, նոր նախագահն ու նրա հայտարարագրած 5 միլիոն եվրո կարողությունը ի զորու չեն Հայաստանում փոխել պետական կառավարման ոչ ճիշտ ավանդույթները:

Չնայած հույս կա: Օրինակ առաջ, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, նախագահի պաշտոնական կայքէջում ՀՀ նախագահը գրված էր մեծատառովՙ «Նախագահ», հիմա, երբ նախագահը Արմեն Սարգսյանն է, «նախագահ» բառն այդ կայքում գրվում է փոքրատառ: Ի դեպ, այսպես ավելի ճիշտ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԻ ՄԵՋ ԿԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2040 Թ.Ը

Հաջորդ գրառումը

Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱՐՄԱԹ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱՐՄԱԹ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական