Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 6-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Ռամկավար Ազատական կուսակցութան Եղեգնաձորի տարածքային գրասենյակը եւ արհեստագործական կենտրոնը:

Գրասենյակի եւ կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, Եղեգնաձորի ՌԱԿ ակումբի ատենապետ Արտաշ Այվազյանը, վարչության մի շարք անդամներ, ինչպես նաեւ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի ճարտարապետ Արմեն Աղաջանյանը, քաղաքի նկարչական դպրոցի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, կուսակցության համակիրները, քաղաքի բնակիչները եւ մեծ թվով երիտասարդներ ու պատանիներ:

Ներկաներին ողջունեց ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, որ հաջողություն մաղթեց գրասենյակի գործունեությանը եւ արհեստագործական կենտրոնի երիտասարդ սաներին: Ավետիքյանը նաեւ շեշտեց արհեստագործական կենտրոնի բացման կարեւորությունը Եղեգնաձոր քաղաքում, որի շուրջ կհամախմբվեն քաղաքի շնորհալի եւ տաղանդավոր երիտասարդները, որոնք անվճար հիմունքներով սովորելու են բրուտագործություն, ծղոտագործություն, իսկ հետագայում նաեւ փայտագործություն:

ՌԱԿ ատենապետը ժողովրդական արհեստագործության այս կենտրոնի հիմնադրումը համարեց ոչ պատահական: Վայոց ձորի ողջ մարզը հանդիսանում է զբոսաշրջության տեսակետից Հայաստանի ամենաարագ զարգացող շրջաններից մեկը, որտեղ զուտ հայկական ժողարվեստը կարող է դառնալ եկամտաբեր: Հետեւաբար, ասաց նա, անհրաժեշտ է մեր նոր սերնդին սովորեցնել այդ արհեստները ոչ միայն դրանք պահպանելու, այլեւ կենսագործունեության տեսակետից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ փոխմարզպետ Մ. Հարությունյանը, ով եւս կարեւորեց կենտրոնի բացման նշանակությունը տեղի երիտասարդության համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակել կառույցին:

Արհեստագործական կենտրոնում կանցկացվեն բրուտագործության դասընթացներ, իսկ որոշ ժամանակ անց կենտրոնի սաները հնարավորություն կունենան մասնագիտանալու նաեւ փայտամշակման եւ ծղոտագործության մեջ:

Հենց առաջին դասընթացի ժամանակ վարպետ բրուտ Վարդանի գլխավորությամբ կենտրոնի սաները բրուտագործության մասին նախնական գիտելիքներ ստացան եւ փորձեցին վարպետի օգնությամբ փոքրիկ իրեր պատրաստել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱԶԳ»Ի ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ ԲԱՑՎԱԾ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԲՈՂՈՔՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԹՎԱՑՅԱԼ ԱՊԱՏԻԱ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՎԱՑՅԱԼ ԱՊԱՏԻԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական