Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵԽԻԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ՔՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ, ՀԵՐԹԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆՆ Է

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Պրահայից «ալ-Մոնիտոր» թերթում Ամբերին Զամանը գրում է, որ Չեխիայի իշխանությունները ազատ են արձակել սիրիացի քուրդ առաջնորդ Սալիհ Մուսլիմին, որին փետրվարի 24-ին Թուրքիայի խնդրանքով կալանավորել էին Պրահայում:

Թուրքիան զայրույթ է արտահայտել այդ առթիվ: Արտգործնախարարության հաղորդագրությունը նշել է, որ դրանով եվրոպական երկրները ցույց են տալիս իրենց «անլուրջ վերաբերմունքը» ահաբեկչության դեմ պայքարի գործում: Փոխարտգործնախարար Բեքիր Բոզդաղն ավելի առաջ գնալով ասել է, որ դա նշանակում է «աջակցել ահաբեկչությանը»: «Մեզ համար Սալիհ Մուսլիմը ահաբեկիչ է: Նրա ազատ արձակումը սկանդալային երեւույթ է: Մենք կշարունակենք հետապնդել նրան», ասված է հաղորդագրության մեջ:

Սալիհը Սիրիայի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) նախկին համանախագահն է: Թուրքիան այդ եւ նրա ռազմական թեւը հանդիսացող «ժողովրդի պաշտպանության միավորումներին» (YPG), որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ Սիրիայում, համարում է ահաբեկչական խմբավորումներ: Մուսլիմին հատկապես մեղադրում են 2016-ի մարտին Անկարայում ավտոմոբիլային պայթյունի հետեւանքով առնվազն 37 մարդու սպանությանը մասնակից լինելու մեջ: Պայթյունի պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Քուրդիստանի ազատության բազեները» խմբավորումը, որը PKK-ի արմատական թեւն է:

Մուսլիմը «ալ-Մոնիտորին» տեղեկացրել է, որ ինքը Թուրքիայում չի եղել 2015-ի փետրվարից ի վեր: Դիտորդներն էլ հավատացած են, որ նրա դեմ մեղադրանքները Թուրքիայի ծրագրված ջանքերի մաս են կազմում, որպեսզի Մ. Նահանգներն ու եվրոպական երկրները դադարեն աջակցել YPG-ին:

Ազատ արձակվելուց հետո Մուսլիմը նշել է, որ Եվրոպայում շրջագայում էր մարդկանց իրազեկելու համար, թե ինչ է կատարվում Աֆրինում: Իսկ Պրահա էր ժամանել մասնակցելու Կալիֆոռնիա համալսարանի «Մերձավոր Արեւելքի զարգացման կենտրոնի» եւ Չեխիայի Հանրապետության ու Նիդեռլանդների կազմակերպությամբ անցկացվող միջազգային կոնֆերանսին: Ըստ «Նյու Յորք Թայմսի» նրան ձերբակալել են «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ իջեւանել էր: Նրան ազատ արձակելը նշանակում է, որ Չեխիան հրաժարվում է կատարել Թուրքիայի խնդրանքը, որն էր արտահանձնել Մուսլիմին Անկարային:

Ըստ «Ռոյթեր» գործակալության լրագրողներ Ա. Շալալի եւ Լ. Ռինքի Չեխիայից հետո Մուսլիմը անցել է Գերմանիա, որտեղ մասնակցել է եւ ելույթ ունեցել Չաուշօղլուի այցելության առթիվ կազմակերպված ցույցին: Թուրքիան Գերմանիային էլ է դիմել Մուսլիմին արտահանձնելու համար: Գերմանիան խնդրանքն ուղարկել է արդարադատության նախարարություն հարցը սահմանադրականորեն քննարկելու եւ պատասխան տալու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ս. ԲԵՆՈՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ Է ԲԱՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏԱՍԸ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՙ ԱՄԱՍԻԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՍԸ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՙ ԱՄԱՍԻԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական