Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Երեւան, 10 մարտի, 2018

ԱԼԻՍ ՏԵՓՈՅԱՆ

Խոր ցավով ստացանք մահվան բոթը վաստակաշատ մտավորական, խմբագիր, կուսակցական-հասարակական գործիչ, Ռամկավար Ազատական կուսակցության հնագույն անդամ, ավանդապաշտ տիպար հայ ընտանիքի մայր Ալիս Տեփոյանի , որի կյանքն ու գործը օրինակելի են մնալու ոչ միայն եգիպտահայ մեր սիրելի գաղթօջախի, այլեւ ողջ սփյուռքի ու նաեւ Մայր հայրենիքի մեր ժողովրդի եւ առանձնապես հայ կանանց համար:

Դեռեւս նորափթիթ երիտասարդուհիՙ Ալիս Տեփոյանը ընտրեց ազգային ծառայության ուղին, այն ճանապարհըՙ որը ուղենշվել էր Վահան Թեքեյանի, Միհրան Տամատյանի, Ալեքսանդր Սարուխանի եւ մեր մյուս երախտավորների կողմից, որոնց շառավղի մեջՙ նաեւ իր ամուսինըՙ ՌԱԿ անմոռանալի ղեկավար Վահագն Տեփոյանը:

Այսուհանդերձ, որպես լայն զարգացման տեր եւ ազգային-հասարակական հարցերի նկատմամբ զգայուն անձ եւ հայրենասեր, բնականաբար ընկերուհի Ալիս Տեփոյանի համար ամենակարեւորը եղավ ու մնաց հայ մամուլի պարծանք «Արեւ» օրաթերթը, որին ծառայեց անընդմեջ, գուրգուրանքով, թե՛ որպես թղթակից, թե՛ որպես սյունակագիր եւ թե որպես խմբագիր: Սկզբունքային ու հետեւողականՙ «Արեւի» միջոցով նա հայրենասիրություն, ազգասիրություն, բարձր ճաշակ ջամբեց բոլորին, առանձնապես ցայտեցնելով հայ կնոջ դերը մեր պատմության ու գրականության մեջ, սիրահոժար, առանց նյութական որեւէ գնահատանքի: Իսկ բարոյական թերեւս միակ գնահատականը եղավ շուրջ երեք տարի առաջ Հայաստանի ժուռնալիստների միության կողմից նրան շնորհվածՙ «Մասնագիտությանը հավատարիմ» շքանշանը, որը լավագույնս էր բնորոշում Ալիս Տեփոյանի վաստակը այդ ոլորտում:

Ընկերուհի Ալիս Տեփոյանի մահով ՌԱԿ-ը կորցնում է հայ մամուլի եւ հասարակական գործի իր ամենանվիրյալ անդամներից մեկին, որի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում:

Այս տխուր առիթով ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հանուն հայաստանյան եւ սփյուռքյան իր բոլոր կառույցների, խորին ցավակցություն է հայտնում հանգուցյալի որդիներինՙ Ժիրայր եւ Արա Տեփոյաններին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ ՌԱԿ Եգիպտոսի Շրջանային վարչությանը եւ եգիպտահայ ազգային բոլոր մյուս կառույցներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԱՏՈՒՌՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական