Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱ-ԱՆԿԱՐԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԶՀԵՏԵ ԴԱՌՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ռուսաստանը օժանդակում է Թուրքիայիՙ որպես տարածաշրջանային ազդեցիկ տերության կարգավիճակին

Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան , մարտի 14-ին տեղի կունենա Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը Մոսկվայումՙ ռազմավարական պլանավորման խմբի վեցերորդ նիստի ժամանակ: Նախատեսվում է հանդիպման ընթացքում համաձայեցնել կողմերի դիքորոշումները օրակարգի կարեւոր հարցերի վերաբերյալ, վերլուծել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների կատարումը, քննարկել երկու պետությունների ղեկավարների նախագահությամբ համագործակցության Ռուս-թուրքական խորհրդի հերթական նիստի նախապատրաստումը:

Կողմերը կքննարկեն «Աքույու» ատոմակայանի եւ «Թուրքական հոսք» գազամուղի նախագծերի իրականացման ընթացքը, ինչպես նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորությունները: Նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների քննարկման շրջանակներում նախատեսվում է նշանակալի տեղ հատկացնել միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին, Սիրիայում իրադրության կայունացման եւ Սոչիում կայացած Սիրիացիների ազգային երկխոսության կոնգրեսի լույսի ներքո այդ երկրում քաղաքական կարգավորման արագացման հարցերին:

Տնտեսական գործոնը միշտ եղել է ռուս-թուրքական մերձեցման անկյունաքարը, եւ այս առումով երկու երկրների ռազմավարական եւ աշխարհագրական դիրքերի մերձավորությունը կարեւոր դեր են խաղացել եւ շարունակում են խաղալ: Թուրքիան Ռուսաստանի յոթերորդ կարեւոր առեւտրական գործընկերն է եւ առաջինն է ռուսաստանցիների արտագնա տուրիզմի գծով: Բացի դրանից, Թուրքիան Գերմանիայից հետո երկրորդ խոշոր շուկան է «Գազպրոմի» համար: Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշոր առեւտրական գործընկերն է: Ընդ որում, Մոսկվան, Անկարայի հետ տնտեսական հարաբերությունները կառուցելիս երբեւիցե նախապայմաններ չի առաջադրել նրան, օրինակՙ Արեւմուտքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների փոփոխման առնչությամբ:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Պուտինի եւ Էրդողանի գլխավորությամբ երկու երկրների մերձեցումը սկսվեց թուրքերի առաջարկած «Տնտեսությունը առանձին, քաղաքականությունը առանձին» սկզբունքից: 2000-ականների Թուրքիան զգալիորեն տարբերվում է 2018-ի Թուրքիայից: Մոսկվան տեսնում էր, որ Անկարան փորձում է դառնալ տարածաշրջանի առաջնորդՙ քեմալականությունից հրաժարվելով դիմում է մեղմ իսլամացման եւ արտաքին քաղաքականության մեջ նեոօսմանիզմի իրականացմանը: Եգիպտական Al Ahram թերթի գնահատմամբՙ վերջինս ալեկոծեց արաբների ազգայնականությունը: Թուրքիան միջամտեց «արաբական գարնան» դեպքերին, Սիրիայի պատերազմին, «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին:

Վերլուծաբաններից քչերը նկատեցին Մերձավոր Արեւելքում նոր ընթացքի սկզբնավորումը, որտեղ որոշակի դեր էր հատկացվում Թուրքիային: Անկարան բախվեց տարածաշրջանային ճգնաժամի մեխանիզմների վերահսկման թուլացմանը, Օսմանյան կայսրության վերականգնման անհնարինությանը, արդեն սեփական տարածքի ամբողջականության պահպանման դժվարություններին: Փոխվեց նաեւ ինքըՙ Էրդողանը, նրա միջազգային նկարագիրը: Բրիտանական The Spectator հրատարակությունը գրում է, որ դեռ վերջերս ամբողջ Արեւմուտքը հիանում էր Էրդողանով, նրա Թուրքիան ներկայացվում էր որպես տարածաշրջանային ժողովրդավարության տիպար: Այժմ ամեն ինչ հիմնովին փոխվել է: Վելուծաբաններն անվերջ վիճաբանում են, թե այդ ամենը երբ փլուզվեց, սակայն գրեթե ամենքը տեսնում են, որ ժողովրդավար Էրդողան այլեւս գոյություն չունի:

Այդ ամբողջ ժամանակամիջոցում Ռուսաստանը բավական զուսպ դիրք էր բռնել, որը չփոխեցին նույնիսկ այնպիսի ողբերգական դեպքեր, ինչպիսիք են Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական հց-24 ռմբակոծիչի ոչնչացումը եւ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Իսկ երբ 2016-ի ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ ձեռնարկվեց, Մոսկվան պաշտպանեց երկրի սահմանադրական իշխանությանը: Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այս ամենն ունի մի գլխավոր պատճառ. Ռուսաստանի համար ոչ թե արաբական երկրները, այլ հենց Թուրքիան դարձավ առաջին օղակը, որի միջոցով Մոսկվան ամրապնդում է իր ներկայությունն ու ազդեցությունը Մերձավոր Արեւելքում:

Մյուս կողմից, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունեցավ քրդերի առնչությամբ, Ռուսաստանը շարունակեց եւ շարունակում է օժանդակել Անկարայիՙ որպես տարածաշրջանային տերության կարգավիճակին: Բացի դրանից, Վաշինգտոնի քաղաքականությունից հիասթափվելը Անկարային է՛լ ավելի մերձեցրեց Ռուսաստանին: Սիրիայի հակամարտության հարցում երկու երկրները ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան Թուրքիան եւ ԱՄՆ-ը: Ինչպես գրում է Երկկողմ հարաբերությունների քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Նիկոլաս Դանֆորտը , ամերիկացիները կարող են 2019 թ. նոյեմբերին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ խստացնել դիրքորոշումը եւ դիմել պատժամիջոցների:

«Թուրքիան եւ Ռուսաստանը տարաձայնություններ չունեն նաեւ Սիրիայի հյուսիսումՙ Աֆրինի շրջանում քրդերի դեմ թուրքերի ձեռնարկած Ձիթենու ճյուղ գործողության հարցում», հայտարարեց նախագահ Էրդողանը աֆրիկյան եկրներում կատարած շրջագայությունից հետո: Նրա խոսքերովՙ իր երկիրը Ռուսաստանի հետ Իդլիբի շրջանում արդեն ստեղծել է ութ դիտակետ: Առաջիկայում Ստամբուլում կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Վաշինգտոնում կարծում են, որ վերջին նախագահական ընտրություններում Էրդողանը հաջողության հասավՙ հենվելով երկրի տնտեսական բարվոք վիճակի վրա: Տնտեսական անկումը կարող է ժողովրդին լարել նրա դեմ: Ահա թե ինչու Անկարայի եւ Մոսկվայի առեւտրատնտեսական հարաբերությունները արդեն ակնհայտ քաղաքական բնույթ են ստանում: Անշուշտ դա դեռ չի նշանակում, թե Թուրքիան պատրաստ է աշխարհաքաղաքական ցատկ կատարել Արեւմուտքից դեպի Արեւելք: Պատահական չէ, որ ներկայումս բազմաթիվ թուրք փորձագետներ բանավիճում են տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխության տեղաշարժերի շուրջ եւ ծագած հարցերի պատասխանները փնտրելիս վերաիմաստավորում են թուրք-ռուսական քաղաքականությունը, փոխգործողության նոր հիմքեր են փնտրում երկարատեւ ժամանակաշրջանի համար:

Նրանք դատողություններ են անում արդեն ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունների հեռանկարների եւ ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու, էներգետիկ նախագծերի, ներառյալ «Աքույու» ատոմակայանի, փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու մասին եւ այլն: Այսօր արդեն խոսվում է ռազմատեխնիկական համագործակցության մասին: Այս ուղղությամբ վերջին ամիսների գլխավոր իրադարձություններից մեկը հ-400 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ձեռք բերված համաձայնությունն է: Թուրք փորձագետները պնդում են, որ տվյալ պայմանագրից կախված կլինի այն, թե ապագայում ինչպես կզարգանան Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ:

Ի դեպ, ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է ռուսական հ-400 զենիթահրթիռային համալիրների գնման դեպքում պատժամիջոցներ ձեռնարկել այդ երկրի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է թուրքական Haberturk հրատարակությունըՙ վկայակոչելով վաշինգտոնյան աղբյուր: Թերթի տվյալներով, Վաշինգտոնը մտահոգ է, որ հ-400 համալիրների տեղաբաշխումը կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության վրա: Չի բացառվում, որ Անկարայի նկատմամբ կիրառվեն սահմանափակիչ միջոցառումներ: Ըստ որում, թերթին հարցազրույց տված ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է Թուրքիայի համար լավագույն այլընտրանք գտնել հակաօդային պաշտպանության հարցում:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկրին հասցեագրված սպառնալիքներն անընդունելի են: Նա նշել էր, որ Անկարան նախապես ծրագրել էր նման զենք գնել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներից, սակայն վերջիններս մշտապես խնդիրներ ունեն: Ուստի Թուրքիան սկսել է փնտրել ուրիշ մատակարարներ եւ 2017-ի դեկտեմբերին Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագիր կնքեց:

C-400-ների գնման շուրջ ՆԱՏՕ-ում ծավալված վեճերի կապակցությամբ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ձեռք բերեց ռուսական հ-300 համակարգեր, բայց պատժամիջոցների չենթարկվեց: «Մենք ուրիշներին չենք հարցնի, թե ինչպես պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը», ընդգծել է նա: հ-400-ը նախատեսված է մինչեւ 400 կմ հեռավորության եւ 30 կմ բարձրության վրա թեւավոր ու բալիստիկ հրթիռների եւ օդուժի ոչնչացման համար:

Առայժմ հայտնի է միայն, որ Մոսկվան եւ Անկարան կշարունակեն իրենց ազգային շահերի պաշտպանության քաղաքականությունըՙ հասնելով ընդհանուր խնդիրների բարձր մակարդակի լուծումների: Դժվար է ասել, թե երկկողմ համագոծակցությունը կվերաճի՞ արդյոք ռազմավարական դաշինքի: Շատ բան կախված կլինի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված նախագահներ Էրդողանի եւ Պուտինի հանդիպումից: Նախատեսվում է հանդիպման ընթացքում որոշումներ ընդունել քաղաքական եւ տնտեսական կարեւոր հարցերի վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ «ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ» ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՐՍԱՎԱՆՔ ՔՆԵՍԵԹԻ ՀԱՍՑԵԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐՍԱՎԱՆՔ ՔՆԵՍԵԹԻ ՀԱՍՑԵԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Կոչուբաևին ուղղակի առևանգել են՝ չհայտնելով, թե...

ԿարդալDetails

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական