Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

(Զրույց թիվ 4)

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո լավատես եւ ավելի ինքնավստահ դարձած Հայ Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ցանկություն հայտնեց մաս կազմել ստեղծվելիք նոր կոալիցիոն կառավարությանը («Ժողովրդի ձայն», 6 դեկտեմբերի 1918 թ.) եւ ստացավ նախարարական չորս պորտֆել: ՀՅԴ-ի հետ բանակցությունների արդյունքում (ձախ ուժերը հրաժարվեցին մտնել կառավարություն) ստեղծված կառավարության ինն անդամներից չորսը ՀԺԿ անդամներ էին` Արտաշես Էնֆիաջյան` ֆինանսների, Սամսոն Հարությունյան` արդարադատության, Միքայել Աթաբեկյան` ժողովրդական լուսավորության, Լեւոն Ղուլյան` պարենավորման նախարար : Նախարարներ Ա. Էնֆիաջյանի, Մ. Աթաբեկյանի եւ Լ. Ղուլյանի (պաշտոնավարությունից մեկ ամիս չանցած Մ. Աթաբեկյանը հրաժարական տվեց: Նրան փոխարինեց Գ. Մելիք-Ղարագյոզյանը, իսկ Լ. Ղուլյանին փոխարինեց Ք. Վերմիշյանը) բացակայության պատճառով վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարի պարտականությունը դրվեց Խ. Կարճիկյանի (նշանակումից հետո` նոյեմբերի 13-ին, Խաչատուր Կարճիկյանը սպանվում է իր աշխատասենյակում: Նրա փոխարեն խնամատարության նախարար է նշանակվում Ալ. Խատիսյանը: 1919 թ. հունվարին (Արամ Մանուկյանի մահից հետո) վերջինիս վրա դրվեց նաեւ ներքին գործերի նախարարի պարտականությունները, լուսավորությանը` Ս. Հարությունյանի եւ պարենավորմանը` Ա. Մանուկյանի վրա: Դրանով ՀԺԿ-ն «լծվեց հայկական պետական նավին» («Ժողովրդի ձայն», Թիֆլիս, 10 նոյեմբերի 1918 թ.) եւ ՀՀ ղեկավար կենտրոնը մի փոքր թեքվեց դեպի աջ: Ընդդիմություն մնացին էսեռներն ու սոց. դեմոկրատները, որոնց ընդդիմությունը «ուժեղանում էր մահմեդական առաջնորդների աջակցությամբ» (Hovhannissian R., Republic of Armenia, h. 1, էջ 153):

Հայ իրականության մեջ տվյալ պահին ՀԺԿ-ն անգերազանցելի էր մի շարք առումներով: Նախ կուսակցության շարքերում ֆինանսա-տնտեսական, վարչա-իրավական բնագավառների բարձրակարգ մասնագետներ ավելի շատ կային, քան մյուս բոլոր քաղաքական ուժերը միասին: Տեսական գիտելիքներին զուգընթաց ժողովրդականների մի զգալի մասն ուներ նաեւ գործնական աշխատանքի փորձառություն: Ժողովրդականները, մտնելով կառավարություն, նպատակ ունեին կարգուկանոն հաստատել երկրում: Սակայն մի քանի ամիսների համատեղ աշխատանքը ցույց տվեց, որ երկրի իշխանությունը չդարձավ համախմբված, միասնական, կուռ ու համերաշխ մարմին: Նախարարությունները, ըստ կուսակցական պատկանելության, գործում էին իրարից անջատ, չէին կիսում ընդհանուր պատասխանատվությունը: Նրանց միջեւ մշտապես առկա էր ներքին պայքար, որն իր գագաթնակետին հասավ 1919 թ. Մայիսի 28-ի «Միացյալ եւ Անկախ Հայաստանի» մասին եւ դրանից բխող «Հայաստանի խորհրդի համալրման մասին» կառավարության հայտնի հայտարարության առիթով, որով պետք է ՀՀ խորհրդարանը համալրվեր արեւմտահայ ներկայացուցիչներով:

1919 թ. փետրվարի 6-13-ին տեղի ունեցած Արեւմտահայերի երկրորդ համագումարի որոշմամբ խորհրդարանը համալրող 12 պատգամավորները ՀՅԴ անդամներ էին կամ դրան հարողներ: Մինչդեռ հայտնի էր, որ գաղթականության մեջ զգալի կշիռ ու ազդեցություն ունեին ռամկավարները եւ անաչառ մոտեցման դեպքում այդ 12 անդամների թվում անկասկած կլինեին նաեւ ռամկավարներ: Մյուս բոլոր կուսակցություններն էլ դեմ էին այդ քայլին, իսկ ՀԺԿ-ական պատգամավոր Գ. Տեր-Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը անօրինական քայլ է կատարել, փաստորեն պետական հեղաշրջում, ուստի իրենք հրաժարվում են խորհրդի աշխատանքներին մասնակցելուց (ՀԱԱ ֆ. 393, ց. 2, գ. 118, թ. 1, «Ժողովուրդ», 6 հունիսի 1919 թ.): Բայց քանի որ նրանք հեռացել էին համագումարից եւ Արեւմտահայ նորընտիր գործադիր մարմինը բաղկացած էր միայն ՀՅԴ անդամներից, ուստի եւ նրա ընտրած ներկայացուցիչներն էլ դաշնակցականներ էին:

Հունիսի կեսերին ժողովրդական նախարարները պաշտոնապես դուրս եկան նաեւ կառավարության կազմից եւ ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիան վերջ գտավ : Ավելին, ուժեղ քաղաքական պայքար սկսվեց Հայաստանի երկու ազդեցիկ ուժերի` ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ: ՀԺԿ պաշտոնաթերթեր «Ժողովրդի ձայնը» եւ «ժողովուրդը» սխալ, ապօրինի եւ արեւմտահայության իրավունքների բռնաբարում էին համարում այն, որ «կառավարությունը, որ կազմված է միայն ռուսահայերից, առանց թուրքահայերի մասնակցության, իրեն համարում է Միացյալ ՀՀ կառավարություն» («Ժողովրդի ձայն», 3 հունիսի 1919 թ.: Տես նաեւ «Ժողովուրդ», 11 հունիսի 1919 թ.): Նկատենք, որ ստեղծման պահից արեւելահայերի հիմնախնդիրներով մտահոգ ՀԺԿ-ի այս շրջադարձը, որպես հակակշիռ ՀՅԴ-ի, կատարվեց ի նպաստ սկսված Հայ ռամկավարների հետ մերձենալու գործընթացին:

Ստեղծված իրավիճակից որպես ելք ՀԺԿ-ն առաջարկում էր, որ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմի Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակությանը, որը արեւմտահայության շահերի գլխավոր արտահայտիչն էր, եւ առաջարկի հայության երկու հատվածներից կազմել ժամանակավոր կառավարություն եւ հրավիրել Միացյալ Հայաստանի Սահմանադիր ժողով (ՀԱԱ, ֆ. 200, ց 11, գ. 35, թ. 116): Ժողովրդականները գտնում էին, որ խորհրդարան հրավիրված արեւմտահայ 12 ներկայացուցիչներն ընտրված են միայն Հայաստանի սահմաններում ապաստանած մոտ 200 հազար արեւմտահայերի կողմից եւ այն էլ ոչ լրիվ օրինական: Նրանց կարծիքով գաղութահայության շահերի գլխավոր արտահայտիչը Փարիզի Արեւմտահայ գործադիր մարմինն է, առանց որի այդ 12-ին խորհրդարան ուղարկելն անօրինական էր: ՀՅԴ եւ ՀԺԿ միջեւ դիմակայությունն ավելի ուժեղացավ այն բանից հետո, երբ Միքայել Պապաջանյանի ստորագրությամբ Փարիզից ստացվեցին հրահանգներ, որոնցում պահանջվում էր իր կուսակիցներից «շարժվել համաձայն Պ. Նուբարի ցուցմունքների» (Վրացեան Ս., Բանակցութիւններ ազգային պատվիրակութեան եւ ՀՀ միջեւ, Պոսթըն, 1920, էջ 13):

ՀԺԿ-ն բոյկոտեց նաեւ 1919 թ. ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրանց նախօրյակին ընտրացուցակներից հանեց իր թեկնածուների ցանկը: ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ հարաբերություններն այն աստիճան լարվեցին, որ կառավարախորհրդական ճգնաժամը հնարավոր չեղավ հաղթահարել: Սակայն «Ճշմարտությունը պահանջում է ասել,-նշում է պատմաբան Ա. Հակոբյանը,-որ եթե ՀԺԿ-ն չբոյկոտեր ու մասնակցեր ընտրություններին, ապա անկասկած կշահեր մի շարք տեղեր» (Հակոբյան Ա., նշվ. աշխ., էջ 187):

Արձանագրենք, որ թեեւ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելուց հետո ՀԺԿ-ն այլեւս գործուն մասնակցություն չունեցավ ՀՀ պետական կյանքին, սակայն շարունակում էր մնալ ՀՅԴ-ից հետո ՀՀ եւ կովկասահայ երկրորդ ամենաազդեցիկ ուժը: ՀԺԿ-ն մեծ թվով ներկայացուցիչներ ուներ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ ամենաուժեղ ընդդիմությունն էր: Ճիշտ է, ընտրություններից հետո ժողովրդականները պահանջեցին անվավեր համարել հունիսյան ընտրությունները եւ նշանակել նոր ընտրություններ, բայց այս բողոքն ընդամենը ինքնահանգստացման միջոց էր եւ որեւէ գործնական նշանակություն այլեւս ունենալ չէր կարող:

Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության տարիներին արտախորհրդարանական կուսակցություններից հայ գաղթականության շրջանում մեծ կշիռ ուներ Ժողովրդականների գաղափարական դաշնակից եւ գրեթե բոլոր հարցերում համախոհ Հայ Սահմանադիր Ռամկավար կուսակցությունը (ՀՍՌԿ), որի եւ իրադարձությունների հետագա զարգացման մասին կխոսենք մյուս անգամ :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԿԻՆՈՆ ԱՌՈՂՋԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Հաջորդ գրառումը

1896-1930 ԹՎԵՐԻ ՀԻՇԱՐԺԱՆ ԻՐԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

1896-1930 ԹՎԵՐԻ ՀԻՇԱՐԺԱՆ ԻՐԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական