Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ ԵՎ ԲՈՍՏՈՆՈՒՄ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Ֆեր Լոունի» (Նյու Ջերսի) Սբ. Լեւոն հայկական եկեղեցու դահլիճում փետրվարի 16-ին ամերիկայի արեւելյան ափում առաջին անգամ ցուցադրվել է մրցանակակիր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որի երաժշտության հեղինակն է Սերժ Թանկյանը : Ֆիլմը, որ պատմում է Լեռնային Ղարաբաղի Խաչմաչ գյուղի երկու ընկերների (մեկը հայ, մյուսը ազերի) բարեկամության մասին, ցուցադրվել է Իրանում, Լիբանանում, Իտալիայում, Հունաստանում եւ այլ երկրներում: Մասնակցել է Գոլդըն Գլոբի, Կաննի 69-րդ, Վենետիկի, Շանհայի եւ Սկանդինավիայի միջազգային կինոփառատոներին: Այս վերջինում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակին: Ֆիլմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ հույն, իրանցի եւ լիտվացի դերասաններՙ Ալեքսանդր Խաչատրյան (Աբգարի դերում), Սանդրա Դայկուսատե-Պետրուլին (Աբգարի կորսված դստեր դերում) եւ Հոմայզուն Էրշադի (Իբրահիմի դերում):

Միջոցառումը կազմակերպել է Արա Արազը ՙ մի շարք հայկական համայնքային կազմակերպությունների աջակցությամբ, արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ: Իր խոսքում նա շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպություններին եւ ներկայացրել է ֆիլմի ռեժիսորին, ով ներկա է գտնվել միջոցառմանը: Ավետիսյանն իր խոսքում նշել է, որ ֆիլմը շոշափում է համամարդկային արժեքներ հանդիսացող ընտանիքի եւ ընկերության թեմաները, իսկ ավարտը թողնված է հանդիսատեսի երեւակայությանն ու մեկնաբանմանը: Նարեկացի արվեստի կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը թարգմանչի դերն է կատարել հարց ու պատասխանի բաժնում:

Ջիվան Ավետիսյանը ծնվել է Խաչմաչում, բայց ընտանիքը Գյումրի է տեղափոխվել, երբ հայրը տեքստիլ ֆաբրիկայի տնօրեն է նշանակվել: Յոթ տարեկանում նա ականատես է եղել ավերիչ երկրաշարժին, որի ընթացքում մայրը վիրավորվել է: 1989-ին վերադարձել են Ղարաբաղ, որտեղ էլ քիչ անց պատերազմն է սկսվել ազերիների դեմ: «Այդ բոլորը խորը արմատներ թողեցին իմ ներաշխարհում», ասել է նա:

Ավետիսյանն այժմ աշխատում է «Դարբաս դեպի երկնային արքայություն» ֆիլմի վրա: Իր նախորդ ֆիլմերն են «Խորտակված մանկությունը» եւ «Թեւանիկը», որոնք նույնպես արժանացել են միջազգային կինոքննադատների ուշադրությանը:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նաեւ ցուցադրվել է Բոստոնում փետրվարի 17-ին: Հասույթը տրամադրվել է Ավետիսյանների նոր ֆիլմին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՄԶԿԻԹԻ ՍՊԱՍԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԻՆ

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾԻ ԽԵՂՃՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾԻ ԽԵՂՃՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական