Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՄԶԿԻԹԻ ՍՊԱՍԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԻՆ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆ

Բասքըն Օրանը թուրք հայտնի լրագրող է: «Ակօս» թերթում նա անդրադարձել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցինՙ քննադատելով երկրի պետական մարմինների կամայականությունները այդ հարցում: Հոդվածը ներկայացվում է թարգմանաբարՙ թուրքերենից:

Նամակն ստանալուն պես Պոլսո պատկառելի Կրոնական Ժողովը մի կողմ է թողնում իր իսկ ընտրած Բեքչյանին, վերստին անցնում է պատրիարքի նախկին ընդհանուր փոխանորդ Աթեշյանի ենթակայության տակ: Երբ մեծամասնությունը դողդողում է, ամոթ է փոքրամասնությունից հանդգնություն ակնկալելը:

Նախքան սպասավորի կամ փոխանորդի հարցին անդրադառնալը ուզում եմ հարցնելՙ մենք այսուհետեւ ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Հունաստանին, ասելով. «Ինչո՞ւ եք Արեւմտյան Թրակիայում խոչնդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն»:

***

Մեր թեման հայոց պատրիարքի ընտրությունն է: Դա թերեւս պայմանավորված է Լոզանի պայմանագրում պատրիարքարանների մասին որեւէ հոդվածի բացակայությամբ: Պետությունը մինչեւ ուղն ու ծուծը մշտապես միջամտել է պատրիարքական ընտրություններին: Ընդ որում ոչ թե Ստամբուլի նահանգապետի, այլ նրա տեղակալներից մեկի միջոցով : Ավելի բարձր ինստանցիաներն անհասանելի են պատրիարքարաններին, քանի որ նրանք արդեն իրավաբանական անձի կարգավիճակ էլ չունեն:

Նախքան թեմային անցնելը վիճակագրական երկու տվյալ եմ ներկայացնում, հստակեցնելու համար մեր ազգազգացմունքային իրավիճակի պատկերը: 1) Թուրքիայի բնակչությունը 80 մլն. Է, որի 99 %-ըՙ մահմեդական: 2) Հայ բնակչության թիվը մոտ 55 հազար է կազմում, ոչ մահմեդականներն էլ բոլորն իրար հետ շուրջ 100 հազար: Հիմա անդրադառնանք թեմային:

***

Հայոց Պատրիարքարանը հիմնադրվել է 1461-ին սուլթան Մեհմեդ II-ի կողմից: Աշխարհականների կշիռը բարձրացնող, ուժերի հարաբերակցության սկզբունքին հետեւող Հայ Ազգային Սահմանադրությունը (1863) պատրիարքի լիազորությունը բաշխեց համայնքային խորհուրդների եւ հանձնաժողովների միջեւ:

Հանրապետության հռչակումից հետո պատրիարքարանը կառավարվում էր պատրիարքի տեղակալի (աթոռի սպասավորիՙ տեղապահի) միջոցով: Երկրում հնարավոր եղավ պատրիարքի ընտրություն անցկացնել 1950-ին միայն, այն էլ մեկ անգամվա համար եւ այդ «մեկ անգամվան» մինչեւ մեր օրերը մնացել է ուժի մեջ: 1998 թվի վերջին ընտրությունն ամիսներ շարունակ հետաձգվում էր: Արդյունքում պատրիարք ընտրված Մեսրոպ Մութաֆյանը հիվանդության (զառամախտի) պատճառով դարձավ անաշխատունակ:

Եկեղեցու կանոնադրության համաձայն, Կրոնական պատկառելի ժողովը գումարվում է այն ժամանակ, երբ մահվան, հրաժարականի կամ էլ անհետանալու պատճառով թափուր է մնում պատրիարքի աթոռը: Նրա միակ առաջադրանքը տեղապահի ընտրությունն է, որպեսզի կարգավորի անհետաձգելի խնդիրներն ու ձեռնամուխ լինի պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը: Ընտրությունների ընթացքը կարգավորելու համար ստեղծվում է նաեւ կրոնականներից ու աշխարհականներից կազմված նախաձեռնող մարմին: Ընտրությունները երկկարգ են: Պատվիրակների 1/7-ն ընտրվում է հոգեւորականների, իսկ 6/7-ն աշխարհականների միջից: Պատրիարքին հենց պատվիրակներն են ընտրում: Ամենայն հավանականությամբ Հայկական եկեղեցին երկրագնդի ամենաաշխարհիկ եկեղեցին է:

***

Ինչ վերաբերում է սպասավորի նշանակման հանգամանքին, ապա դրա պատմությունն սկսում է հետեւյալ կերպ.

Երբ վատթարանում է Մեսրոպ Պատրիարքի առողջական վիճակը, եպիսկոպոս Արամ Աթեշյանը, որին վերջինս երկրից բացակայելու ժամանակ փոխանորդ էր թողնում, գնում է նահանգապետարան եւ առաջ է քաշում առ այսօր չլսված աթոռակից պատրիարք ընտրելու գաղափարը: Իմանալով այդ մասինՙ նախաձեռնող խումբը իսկույն գործի է անցնում, իրազեկելով, որ ուզում են ոչ թե աթոռակից, այլ նոր «պատրիարք ընտրել»:

Պատասխանը չի ուշանում. «Ձեր պատրիարքը ողջ է, իսկ «աթոռակից պատրիարքի պաշտոն, որպես այդպիսին գոյություն չունի, հետեւաբար դուք պետք է «պատրիարքի փոխանորդ» ընտրեք»: Ի դեպ, մինչ այդ Կրոնական Ժողովով պատրիարքի ընդհանուր փոխանորդ չէր ընտրվել կամ նշանակվել ու ոչ էլ այդ մասին լսվել էր: Սակայն, դա պետությունն էր (նահանգապետի տեղակալը) կամենում: Oգտվելով այդ հանգամանքից, Աթեշյանը Հոգեւոր խորհրդի նիստ է հրավիրում եւ մեկ գիշերվա մեջ հապճեպ դառնում է ընդհանուր փոխանորդ:

Համայնքը, սակայն, հակազդեցությամբ իսկույն արձագանքում է դրան, հավաքելով 6 հազար ստորագրություն, պատրիարքական ընտրություններ է պահանջում: Ի պատասխան Աթեշյանն ասում. « Ոչ թե 6 հազար, այլ 60 հազար ստորագրություն էլ հավաքելու լինեք, այս իրավիճակը պահպանվելու է մինչեւ պատրիարքի մահը»: Ասեմ, որ նա 11 տարով փոքր է ինձնից, ծնվել է 1956-ին:

Այնուամենայնիվ, 2016-ի հոկտեմբերին, երբ Կրոնական Ժողովը բժշկական եզրակացության հիման վրա Մութաֆյանին թոշակի է ուղարկում, Աթեշյանը մի քիչ փափկում է, ասելով. «Ես որպես փոխանորդ հանդիպում եմ խնդրել նահանգապետարանից, մի քիչ սպասենք»:Հետագայում, մի ծանոթի նահանգապետարարից ստացած տեղեկության համաձայն պարզվում է, որ հանդիպման որեւէ խնդրանք իրականում չի ներկայացվել:

Այդ ընթացքում Կրոնական ժողովի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, տեսնելով տարիներ շարունակ ընտրությունների ձգձգումը, հակադրվում է Աթեշյանին, որից հետո Աթեշյանը վերջապես համաձայնվում է տեղապահի ընտրությանը եւ փոխանորդի պաշտոնից հրաժարվելու խոսք է տալիս, ով էլ որ տեղապահ ընտրվի:

Տեղապահի ընտրությունն սկսում է 2017թ. մարտի 15-ին, ժամը15.00-ին, որը շահում է Գերմանիայի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը, ստանալով 34 հոգեւորականներից 23-ի ձայնը:

Ընտրության արդյունքների հրապարակումից հետո տեղի է ունենում շատ հետաքրքրական մի բան: Աթեշյանը, որ ժողովին անդադար «պետությանը ենթարկվելու» հորդորներ էր անում, հանկարծ մեջտեղ է բերում Ստամբուլի նահագապետի տեղակալից ստացված ֆաքսն ու կարդումՙ «Ըստ պատրիարքի ընտրության մեթոդների, ընդունված կարգի ու ավանդույթի, փաստորեն հնարավոր չէ տեղապահի ընտրության անցկացումը»:

Ժողովի անդամներից մեկը նայում է, որ ֆաքսն ուղարկվել է ժամը13.47-ին: Այսինքն, եթե Աթեշյանն ինքը ընտրված լիներ, ապա ֆաքսը թաքցնելու էր:

***

Ի վերջո Նախաձեռնող մարմինը 2017-ի դեկտեմբերի 13-ին պատրիարքական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին հայտնում է նահանգապետարանին, իսկ Աթեշյանը ճամարտակումՙ « Թույլ չեն տալու: Խաչ են քաշել Բեքչյանի վրա, ես ձեզ ասում էի»:

Հաջորդաբար ուղարկված 6 նամակին ի պատասխան, պատրիարքարանը 2018-ի փետրվարի 5-ին ստանում է Ստամբուլի նահանգապետի ստորագրությամբ մի նամակ, որն սկսում է հետեւյալ կերպ. « Պատրիարքի հիվանդությունը պատճառ չէ աթոռը թափուր համարելու», ապա ընդգծում, որ ուժի մեջ է մնում Արամ Աթեշյանի փոխանորդի պաշտոնը եւ անվավեր են Գարեգին Բեքչյանի պատրիարքի տեղապահ ընտրվելու հետ կապված բոլոր գործողությունները:

Նամակում Բեքչյանի մասին արտահայտվելիս օգտագործվում է « այսպես կոչված» բառակապակցությունը:

Ստանալով այդ նամակը, Կրոնական պատկառելի ժողովը մի կողմ է դնում տեղապահ ընտրված Բեքչյանին եւ իրեն ղեկավար է կարգում նախկին փոխանորդ Աթեշյանին (առանց ժողովներին բնորոշ կարգ ու կանոնը հարգելու): Բայց հանկարծ չդատապարտեք, եթե մի երկրում մեծամասնությունն է սարսափահար դողդողում, ապա ամոթ է հանդգնությունը փոքրամասնությունից ակնկալելը:

***

Գործին միջամտում է նաեւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն . Չրաղան պալատում անվտանգության գերատեսչության պետի եւ Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարի մասնակցությամբ հանդիպման է հրավիրում հայ «երեւելիներին»: Բացման խոսքում նա անդրադառնում է Թուրքիայի ներքին եւ արտաքին կացությանը, ընդգծում է ժողովրդավարության կարեւորությունը, ապա ասումՙ «Լսում եմ ձեզ»:

Հիմնադրամի ղեկավարներից Պետրոս Շիրինօղլուն նշում է. «Մեր պետությունը հարցի կարգավորմանն ուղղված լուրջ քայլ է կատարել: Մեծապես շնորհակալ ենք»: Սակայն, ի տարբերություն նրան, հանդիպմանը ներկա մյուս հիմնադրամների ղեկավարները պահանջում են «պատրիարքական ընտրությունների անհապաղ անկացումը»:

Հայ երեւելիներից փաստաբան Սեպուհ Ասլանգիլը պարզորոշ ասում է. «Շեշտադրեցիք ժողովրդավարության կարեւորությունը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ», ապա հավելում է, որ տեսել է պատրիարքարան հասցեագրված նամակը, որը իր տեսած ամենաանմիտ պաշտոնական գրությունն է, եկեղեցու կանոնակարգի համաձայն Կրոնական ընդհանուր ժողովի որոշումով պաշտոնանկ արված Աթեշյանն այդ նամակով համայնքին է պարտադրվում: Այնուհետեւ նա դատապարտում է տեղապահ ընտրված Բեքչյանի համար «այսպես կոչված» բառակապակցության օգտագործումն ու դրանով ավարտում է խոսքերը: Սոյլուն իր հերթին ասում է. «Ի նկատի կունենանք ձեր մտահոգությունները, նորից ենք հանդիպելու»:

***

1. Հիմա արդեն մենք ի՞նչ երեսով լեզու ենք երկարացնելու Հունաստանին, ասելով. «Ինչո՞ւ եք Արեւմտյան Թրակիայում խոչընդոտում մեր ազգակիցներին, որ մուֆթի ընտրեն»:

2. Սպասավոր ասելիս պետք է խոստովանել, որ սպասավորների միջեւ կա տարբերություն, պարզապես չգիտեմ, դա լավ է, թե՞ վատ, համենայնդեպս պատրիարքարանում նշանակված սպասավորը հայ է:

Կան նաեւ նմանություններ: Նշանակված սպասավորներն առհասարակ ունենում են այնքան կյանք, որքան թիթեռնիկը, սակայն նրանց պատճառած վնասը նշանակող իշխանություններին (պետությանը եւ այն ընտանիքին, որի միջից ծնունդ են առել) մնայուն է լինելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԴԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ «ԻՊ»-Ի ԴԵՄ

Հաջորդ գրառումը

«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ ԵՎ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ ԵՎ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական