Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ «ԻՊ»-Ի ԴԵՄ

09/03/2018
- 09 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Այս օրերին նկատելի նվազել է թուրք-ամերիկյան փոխադարձ ռազմական հանդիմանությունների մակարդակը, ինչը աննախադեպ շիկացման էր հասել Աֆրինում հունվարին սկսված թուրքական մահաբեր «Ձիթենու ճյուղ» գործողությունից հետո: Մարտի 5-ի «Ուաշինկթըն Փոստ»-ը այս հանգամանքը բացատրում է Սիրիայում «Իսլամական պետության» մնացորդների դեմ ԱՄՆ-ի պայքարում ստեղծված «տեխնիկական» դադարով: Քրդական ուժերի մասնակցությամբ ջիհադիստների դեմ իրականացվող գործողությունները Սիրիայի արեւելքում առկախվել են անորոշ ժամանակով, քանզի քրդական ջոկատները տեղափոխվում են Աֆրինի ճակատ, ուր նրանց համար առաջնահերթություն է Էրդողանի օկուպացիոն բանակին դիմակայելը: Պենտագոնի մամլո քարտուղար Ռոբերտ Մաննինգը այս կապակցությամբ նշում է, որ «գործողության դադար»-ի պատճառը Թուրքիայի ներխուժումն է քրդական անկլավ, ինչը խոչընդոտում է Սիրիայում ավարտելու «ԻՊ»-ի դեմ իրականացվող Մ. Նահանգների գլխավորած ռազմական գործողությունները: Շաբաթներ շարունակ ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջիմ Մաթթիսը եւ ԱՄՆ այլ ռազմական պաշտոնյաներ Թուրքիայի գործողությունները բնութագրել են որպես «շեղող» գործոն «ԻՊ» -ի դեմ մղվող հակաահաբեկչական արշավում:

«ԱՄՆ-ը հասկանում է, որ Թուրքիան ունի իր սահմանների ներսում ակտիվ քրդական ապստամբության խնդիր, սակայն մենք համաձայն չենք թուրքական կողմի այն պնդումներին, որ ԱՄՆ աջակցությունը վայելող YPG (Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը), որոնք այնքան արդյունավետ պայքարում են «ԻՊ»-ի գրոհայինների դեմ, համարվեն ահաբեկիչներ», հեղինակավոր պարբերականի մատուցմամբ նշել է Պենտագոնի ղեկավարը: Թեեւ «Իսլամական պետության» մնացորդների դեմ Եփրատ գետի հովտում ընթացող ցամաքային գործողությունները ժամանակավորապես դադարեցվել են, սակայն ԱՄՆ-ի օդային հարվածները շարունակվում են այդ տարածքում, այն վկայակոչումով, որ կիրակի օրը Աբու Քամալ քաղաքի մոտակայքում ոչնչացվել են երկու ուղղություններով «ԻՊ»-ին օգնություն հասցնող շարասյուներ: Պենտագոնի մեկ այլ խոսնակՙ Ադրիեն Ռենքին-Գալլոուեյը հայտնել է, թե չի կարող նշել Աֆրինում թուրքերի դեմ պայքարելու համար Եփրատ գետի հովտի մարտադաշտը թողած քուրդ զինյալների ճշգրիտ թվաքանակը: «Նրանք այլեւս «Իսլամական պետության» դեմ չեն պայքարում եւ դա հիմնականում նշանակում է, որ այլեւս նրանք տարածքներ չեն վերադարձնում «ԻՊ»-ից այնքան արագ, որքան դա անում էին նախկինում», – ասել է նա, ավելացնելով, որ «ԻՊ»-ի դեմ ցամաքային գործողությունների դադարեցումը չի հանգեցրել «ԻՊ»-ից նվաճած որեւէ տարածքային կորստի:

«Սիրիայում մեր առաքելության բնույթը չի փոխվել», – ասել է Մաննինգը: Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք կազմված են քուրդ, ինչպես նաեւՙ արաբ մարտիկներից, շարունակում են մնալ «մեր գլխավոր դաշնակիցները» մինչեւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ մղած պատերազմի ավարտը:

Ըստ ավելի ուշ հասած տեղեկությանՙ «Դայեշի» դեմ կռվող քուրդ զինվորներից 1700 հոգի երկուշաբթի մեկնել է Աֆրինՙ զորավիգ լինելու այնտեղ կռվող հայրենակիցներին: Սիրիայում դիտորդական առաքելություն իրականացնող «Մարդու իրավունքների» կազմակերպության տվյալների համաձայն, թուրքական զորքերը գրավել են անկլավի տարածքի 40%-ը: Աֆրինում Զոհվել է 170 խաղաղ բնակիչ:

Այսպիսով Էրդողանի սանձազերծած բացահայտ ագրեսիան Աֆրինի դեմ եւ քրդական ուժերի ջլատումը կարող է պատճառ հանդիսանալ «Իսլամական պետության» վերահաստատմանը Սիրիայի տարածքում, ինչը մեծ զոհողությունների եւ դժվարությունների գնով մոտ 90%-ով ազատագրվել էր ջիհադիստներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՄԶԿԻԹԻ ՍՊԱՍԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՄԶԿԻԹԻ ՍՊԱՍԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական