Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 101-ՐԴ ՁԱՅՆԸ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի Ազգային ժողովում կա մի մարդ, որն ուզում է, որ Հայաստանի նախագահ դառնա Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում նույն այդ մարդը չի ուզում, որ Արմեն Սարգսյանը նախագահ լինի… Բայց սկզբից սկսենք:

Մարտի 2-ին, ինչպես արդեն գիտենք, ի դեպ, կան մարդիկ, որոնք չգիտեն, Հայաստանի նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը: ԱԺ-ի 101 պատգամավոր մասնակցեց նախագահական ընտրություններին, եւ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկեց 90-ը, դեմՙ տասը, ու մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: Թե ի՞նչ է գրված եղել այդ քվեաթերթիկի վրա, Հաշվիչ հանձնաժողովը չի կարող հայտնել, քանի որ դրա բոլոր անդամները երդվել ենՙ չհրապարակել քվեաթերթիկների բովանդակությունը: Երդվել են չհրապարակել, ոչ թե ոչ մեկին չասել: Ու ասել են, ում որ ասել են, նա էլ ուրիշին է ասել, ի վերջո տեղեկությունը հրապարակվել է, ըստ որիՙ նախագահական վերջին ընտրություններին անվավեր ճանաչված թերթիկի վրա գրված է եղել Գագիկ Ծառուկյան, ավելի ճիշտՙ թերթիկն անվավեր է ճանաչվել, քանի որ դրա վրա գրված է եղել Գագիկ Ծառուկյան: Գրիչով:

Անձամբ պարոն Ծառուկյանը մասնակցել է ընտրությանը եւ չի բացառվում, որ նա… չէ, ոչ թե իրեն ՀՀ նախագահ է ընտրել, այլ պարզապես իրեն թվացել է, որ վերջում թերթիկի վրա պետք է գրի իր անունը, որ ձայնը շուտ տեղ հասնի: Թե չէ մենք հո գիտե՞նք, որ պարոն Ծառուկյանը մի անգամ առանձին, տետ-ատ-ետ հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ, մի անգամ էլ խմբակցության կազմով Ծառուկյանը, այս պարագայումՙ դաշինքը, հանդիպեց Արմեն Սարգսյանի հետ, որից հետո Ծառուկյանը (կապ չունի դաշինքը, թե ինքը) հայտարարեց, որ սատարում է Արմեն Սարգսյանին: Եւ քանի որ այս մարդկանց խոսքը ռեկորդային արագությամբ գործ է դառնում, վստահ կարող ենք լինել, որ ծառուկյանականներից որեւէ մեկը Արմեն Սարգսյանից բացի այլ մեկին չի ընտրել:

Ստացվում է անհավանական մի բան: Ինչ-որ մեկը, օրինակ ՀՀԿ-ում, ուզում է, որ Հանրապետության նախագահը Գագիկ Ծառուկյանը լինի եւ կամ հումորի մեծ զգացողություն ունի, չնայած այս երկուսը միասին էլ է հնարավոր: Մտել է քվեախցիկ, մի հատ ժպտացել, հետո վերցրել է գրիչը եւ գրելՙ Գագիկ Ծառուկյան, ապա նայել է իր գրածին, նորից է ժպտացել, չի բացառվում, որ ծիծաղել է ու դուրս է եկել քվեախցիկիցՙ թերթիկը նետելով քվեատուփը: Ընդ որում, ավելի հավանական է, որ թերթիկն անվավեր դարձրածը ավելի շուտ հանրապետական լինի, քան ծառուկյանական, քանի որ ով-ով, բայց ՀՀԿ-ն ու այնտեղ յուրաքանչյուրը լավ գիտեն, թե ընտրությամբ ոչինչ էլ չի որոշվում, ոնց ասվել ա, ըտենց էլ ըլնելու ա :

Եւ վերջապես ամենաանհավանական տարբերակը: Օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Էդմոն Մարուքյանը ստեղծված իրավիճակում այլ ելք չեն գտել, քան Գագիկ Ծառուկյանին ՀՀ նախագահ ընտրելը ու ընտրել են: Բայց քանի որ ե՛ւ Մարուքյանը, ե՛ւ մանավանդ Փաշինյանը բազմիցս անվավեր քվեաթերթիկներ տեսել են իրենց կյանքում եւ վստահ եմ, որ նրանք գիտեն, թե ինչպես են ընտրում, ապա հազիվ թե նրանք լինեն: Բացի այդ, եթե անվավեր քվեարկածը Ելք-ից լինի, ապա պետք է հասկանալ, թե ովքե՞ր են դեմ եղել Արմեն Սարգսյանին: Առանց այդ էլ, Ելք խմբակցությունն ունի 9 պատգամավոր, մինչդեռ Սարգսյանին դեմ են քվեարկել 10:

Դաշնակցությանը եւս բացառենք, քանի որ եթե դաշնակցականներից որեւէ մեկը իսկապես որոշած լիներ Արմեն Սարգսյանին նախագահ չընտրել, ապա թերթիկի վրա կգրեր ոչ թե Գագիկ Ծառուկյան, այլ Արամ Մանուկյան, օրինակ:

Մի խոսքովՙ կա՛մ Գագիկ Ծառուկյանն է Գագիկ Ծառուկյան գրել, կա՛մ էլ ինչ-որ հանրապետական: Կա՛մ հումոր են արել, կա՛մ էլ այնքան չեն եկել ԱԺ-ի նիստերին, որ ոչ հումոր ունեն, ոչ էլ գիտեն, թե նախագահ ինչպես են ընտրում: Լավ է, որ այդպիսի մեկ մարդ կա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԵՐ ՈՒԺՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է․ «Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում,...

ԿարդալDetails

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական