Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՂՙ ՇԱՏ, ՄԻՏՔ ՈՒ ՏԵՍԼԱԿԱՆՙ ՉԻՔ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արծաթե արջ «Դովլաթով» ֆիլմին

«Ազգի» փետրվարի 23-ի համարում իրազեկել էինք, որ Բեռլինի միջազգային փառատոնին ներկայացված «Դովլաթով» ֆիլմը ժյուրիի ուշադրության կենտրոնում է, հավակնում է մրցանակի: Գերմանացի մեր որոշ գործընկերների լրատվությանը հետեւելով, կարելի էր եզրակացնել, թե «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Ոսկե արջ մրցանակ հենց այս ֆիլմն է ստանալու, բայց մեծամասնության համար անակնկալՙ մրցանակակիր դարձավ տարաբեւեռ քննադատության առանցքում հայտնված ռումին ռեժիսոր Ադինա Փինթիլիի ՙ «Ինձ մի՛ դիպիր» (Adina Pintilie. Touch Me Not) կտավը:

«Դովլաթով» ֆիլմի հանդեպ ժյուրին այդուհանդերձ անտարբեր չի մնացել. Ռուսաստանի, Սերբիայի, Լեհաստանի համագործակցությամբ ստեղծված ֆիլմը Արծաթե արջ մրցանակ է ստացելՙ գեղարվեստական առանձնահատուկ աշխատանքի համար, պարգեւը հանձնվել է զգեստների նկարիչ Ելենա Օկոպնայային : Բեռլինի 68-րդ կինոփառատոնում հիշյալ ֆիլմը ստացավ նաեւ «Բեռլիներ մորգենփոստ» թերթի մրցանակը։

Ինչպես համառոտ ծանուցել ենք, Ալեքսեյ Գերման կրտսերի ֆիլմը պատմում է հրեահայկական արմատներով Սերգեյ Դովլաթովի ՙ 1971 թվականի նոյեմբերին լենինգրադյան, խտացած դրամատիզմով 6 օրերի մասինՙ գրողների միության անդամակցումը մերժվում է, մինչ 1989 թվականը ԽՍՀՄ-ում նրա հեղինակած որեւէ գիրք լույս չի տեսնում: ԿԳԲ-ի հրամանով ոչնչացվում է նրա անդրանիկ գրքի շարվածքը, իսկ արեւմտյան մամուլում նրա արձակի մի շարք նմուշներ հրատարակվելուց հետո, Դովլաթովը 1976-ին վտարվում է ԽՍՀՄ լրագրողների միության շարքերից: 1978-ին տարագրվում է ԱՄՆ, 48 տարեկանում կնքում մահկանացունՙ ինֆարկտից:

Երկու ժամ տեւողությամբ ֆիլմում, որ ճանաչել է տալիս նաեւ Նոբելյան մրցանակակիր Յոզեֆ Բրոդսկուն (1940-1996), նկարագրված է սովետական առօրյան, երբ մամլիչը փորձում էր հարթեցնել բոլորին, երբ համահարթեցման գազոնից շեղված գրողներն ալկոհոլի մեջ էին խեղդում իրենց դառնությունը, երբ անհոգի ժամանակներ էին, ու ոգին փորձում էր դիմադրել:

«Դովլաթովի» հեղինակ Ալեքսեյ Գերման կրտրսերի կինըՙ Ելենա Օկոպնայան իրեն տրված մրցանակը համարում է ֆիլմի հաջողության գրավական եւ բացահայտում, թե արխիվային լուսանկարների, Դովլաթովի կենսագրության մանրամասների օգնությամբ է նաեւ հնարավոր դարձել պատմական այդ ժամանակաշրջանի ոգին վերակենդանացնել: Իսկ ինքն ընդգծել է ֆիլմի յուրաքանչյուր պերսոնաժի, նրանց դարձրել հերոս:

Մի ուշագրավ հանգամանքՙ «Դովլաթով»-ն առիթ դարձավ, որ փառատոնի օրերին գերմանացիները վերընթերցեն նրա գրականությունը: Ֆիլմի հեղինակների, լրագրողների պատմելով, Բեռլինում զբոսնելիս, նկատելի են եղել Դովլաթովի գրքերը, հանրային վայրերում ոմանք ընթերցել են դրանք, ոմանք պարզապես «գրկել» են գիրքը: Հումորառատ նրա երկերն անհրաժեշտ է վերահրատարակել, առաջարկեց Բեռլին-Բրանդենբուրգի հեռուստաալիքի եթերում Քնութ Էլսթերմաննը :

Թեպետ գերմանացի մեր գործընկերներն անընդհատ շեշտում էին, թե Դովլաթովը ծագումով հրեա ռուս գրող է, բայց մեզ համար գերմանացիների այդ թերին կռահելի մեկնաբանություն ունիՙ հոլովում են այնպես, ինչպես ռուսներն են մատուցում: Փոխարենը հրեական համայնքի կենտրոնական խորհրդի գերմանալեզու օրգանըՙ «Յուդիշե ալգեմայնեն» արդարացի ընդգծում է, թե ռուս գրողը հոր կողմից հրեա, մոր կողմից հայ է: Եվ ինչպիսի ոգեւորությամբ էր լուսաբանում ծագումով հրեա հեղինակների ստեղծագործություններին ուղղված գերմանացիների հայացքը:

Աշխարհը, Եվրոպան փնտրում է քիչ լուսաբանված պատմություններ, դրանց մեջ հաստատ նորություն կլինենՙ ասենք Չարենցի, Կոմիտասի, Ռուբեն Սեւակի մասին պատմող ֆիլմերը: Նրանքՙ հանճարներ, նրանքՙ մի ողջ պատմական ժամանակաշրջան: Սին չասելու համար մեկ ուրիշ բառի դուռը գնամՙ «մտացածին», անարվեստ պատմությունների փոխարեն մեր ֆիլմարտադրողները միգուցե առիթ տան եվրոպացի, գերմանացի կինոսիրողներին բացահայտել մեր այս որակը:

Իսկ մինչ այդ գերմանացիները վրաց գրականություն են փնտրում: Հոկտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտում կայանալիք ամենամյա գրքի տոնավաճառի հյուր երկիրն այս տարի Վրաստանն է: Մենք բաց թողեցինք պահը: 2012-ին, երբ ի թիվս այլ երկրների, նաեւ Գերմանիայում մեծ հանդիսավորությամբ նշեցինք հայոց գրատպության 500 ամյակը, համարձակվեցի հարց ուղղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատարներին` «Ֆրանկֆուրտում մենք ենք, չէ՞, հյուրը»: «Միջոցներ չկան», հետեւեց հերթապահ բացատրությունը: Գերմանացիներն այլ կարծիքի ենՙ վրաց գրքի, գրականությանն ուղղված հայացքը լուսարձակ կդարձնի նրանց երկիրը, զբոսաշրջիկի համարՙ մագնիս: Գերմանական լրահոսում Հայաստանի մասին տեղեկատվության մեջ անպայման խցկվում էՙ «աղքատ երկիր» բնորոշումը: Խոսքն իհարկե տնտեսության մասին է: Բայց Մատենադարան ունեցող երկրի հարստությունն այլեւս մեր մտավորի աղքատությունն էՙ վարսավիրանոցների, խանութների, ռեստորանների, դեղատների առատությունը: Տնտեսություն չունենք, քանի որ փողը շատ է, միտքն ու տեսլականն են բացակայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԵԾԸՙ ՏԿԱՐԻՆ ԶԷՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական