Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵ՛ՆՔ ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐԻՑ

23/02/2018
- 23 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Երեւան բացառություն չկազմեց մեր երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները միեւնույն ձեւով եւ գրեթե միեւնույն խոսքերով գնահատելու տեսակետիցՙ տնտեսաֆինանսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերություններին: Քանի՜ անգամ ենք լսել նման գնահատականներ մեր երկրի ղեկավարների կողմիցՙ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ ընդունելիս կամ, հակառակը, մեր երկրից պատվիրակություններ ուղարկելիս: Սովորաբար ի՞նչ է հաջորդում նման գնահատականներ հայտարարելունՙ գրեթե ոչինչ, բացի երկկողմանի համաձայնագրեր ստորագրելուց եւ մտադրությունների մասին հուշագրեր փոխանակելուց:

Նույնը, կամ գրեթե նույնը պատահեց նաեւ այս անգամ: Մնում է տեսնելՙ գեներալ Միշել Աունի գլխավորած պատվիրակության այցը, բացի արարողակարգային պատշաճություններից ու բարեկամական ջերմությունից, գործարարական ու գործնական ի՞նչ արդյունքներ կտա մեր երկու երկրներին: Նկատի ունենալով նախադեպերըՙ դժվարանում եմ լավատես լինել: Նամանավանդ հաշվի առնելով հայաստանյան գործարար շրջանակների մտքի ծուլությունը, նախաձեռնողական ոգու գրեթե ամբողջական բացակայությունը: Մերոնք սովոր են գործել Սովետի ժամանակներից մնացած մեր ավանդական շուկաներում, ավանդական մեթոդներով, եւ, առավել վատ, տեղական կիսակրիմինալ ու կիսագցողական միջավայրումՙ առավել ծանրացնելով կրիմինալ վիճակը երկրի ներսում եւ այլանդակելով քաղաքական դաշտ կոչվածը, որն ավելի նման է ձորի կամ խորխորատի… Մերոնք բոլորովին կորցրել են ջուղայեցի, անեցի, նույնիսկ 19-րդ դարի թիֆլիսեցի ու բաքվեցի հայ վաճառական-արդյունահանողների նախաձեռնողական ոգին եւ նորանոր շուկաներ նվաճելու ճարտարությունը:

Ի՞նչ է Լիբանանը նրանց համար. ընդամենը մի փոքրիկ երկիր (10,500 քկ տարածություն), 5,5 միլիոն բնակչությամբ, իսրայելական օդուժի ամենօրյա ողորմածության եւ միջարաբական հակամարտությունների անմիջական հարեւանության տակ գոյատեւող: Թերեւս նաեւ, ոմանց համար, ովքեր եղել են այդ երկրում, գրավիչՙ իր պատմատեսարժան վայրերով, հաճույքի ու ժամանցի կենտրոններով, հրաշալի խոհանոցով: Թերեւս նաեւ հայկական կազմակերպված համայնքի գոյությամբ, որն, ավա՜ղ, այժմ նախկինը չէ: Ոչ ավելին: Մինչդեռ Լիբանանից շատ բան ունենք սովորելու թե՛ բժշկագիտության, թե՛ պետական ապահովագրության, թե՛ կրթության, թե՛ զբոսաշրջության, թե՛ բանկային համակարգի, եւ թե, ամենակարեւորըՙ բիզնես մտածողության ու տարբեր երկրներում գործարար նախաձեռնություններ արդյունավորելու բնատուր կարողություններ, որոնք ժառանգվել են դեռեւս փյունիկեցիներից եւ որոնց առեւտրատնտեսական արդյունքները մենք տեսնում ենք հատկապես Արաբական ծոցի զարգացած ու զարգացող երկրներում:

Ինչ ասես չարժի այն փաստը, որ արդեն ավելի քան 30 տարի այդ երկրում, հակառակ տեւական անկայունությանը, ռազմական ու քաղաքական տարածաշրջանային աննախադեպ վերիվայրումներին եւ «արաբական գարուններին», ամերիկյան 1 դոլարն արժի 1500 լիրա, իսկ 2016 թ.ին ՀՆԱ-ն հատել էր 14000 դոլարի սահմանագիծը, մինչ օտարերկրյա ներդրումներըՙ 15 մլրդ դոլարի եւ արտահանումներըՙ 8 մլրդ դոլարի սահմանները:

Բայց ամենակարեւորը, ըստ ինձ, լիբանանացի ժողովրդի, արաբ, հայ, ասորի, մահմեդական թե քրիստոնյա, հանդուրժողականությունն է, որով պայմանավորված է բիզնես միջավայրի կենսունակությունը:

Երկար բացակայությունից հետո անցյալ տարի մի քանի օրով եղա իմ ծննդավայր Լիբանանում: Օդանավակայանից տուն գնալիս ինձ անակնկալի բերեց տաքսու վարորդը: «Յա բարո՛ն,- ասաց նա լիբանանցի արաբների դիմելաձեւով,- որքան շատանան հարուստները մեր երկրումՙ այդքան լավ. ինձ նման մարդիկ միշտ աշխատանք կունենան»: Մտովի համեմատենք այդ մարդու արտահայտությունը մերոնց հետ, եւ կզգանք տարբերությունը մեր եւ նրանց միջեւ:

Ավելինՙ կարիք չկա մինչեւ Բեյրութ հասնելու: Պարզապես վերհիշենք այն դժվարին ճանապարհը, որ նույնինքն մեր երկրում, Արցախից մինչեւ Հայաստանի Հանրապետություն, անցավ լիբանանյան ՎիվաՍել-ը, հաղթահարելով հունական Արմենտելի ու հայ կաշառակեր չինովնիկների մենաշնորհային արգելապատնեշները: Դա դասագրքային օրինակ է բիզնես նախաձեռնողականության, հայ եւ արաբ գործընկերության, մեր գործարարների համար օրինակելի եւ ընդօրինակելի:

Անշուշտ Լիբանանը այն երկիրը չէ, որից պետք է ընդօրինակել ամեն ինչ: Այնտեղ էլ կաշառակերությունը զարգացած է… նրբագույնս եւ կանոնակարգված ձեւով, սակայն բիզնես միտքն ու մտածողությունը տիրապետող է ամեն ինչում: Հետեւաբար նախագահական այցերն ու ընդունելությունները առ ոչինչ են, եթե դրանց չի հաջորդում փոխշահավետ բիզնես համագործակցությունը:

Պե՛տք է սովորել լիբանանցիներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉԻ՞ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՔ ԿԱՐԴՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական