Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, 1988-ից ՌԱԿ անդամ

Հայոց պետականության 100-ամյա տարեդարձի շեմին անչափ կարեւոր է հիմնովին ուսումնասիրել Հայաստանի Առաջին Հանրապետության ամբողջ պատմությունը, վեր հանել թույլ տված սխալներն ու բացթողումները, դասեր քաղել դրանցից եւ անել ամեն ինչ, որ այդպիսիք այլեւս երբեք չկրկնվեն: Այս առումով կարեւոր հիմնախնդիրներից մեկը հայ քաղաքական կուսակցությունների եւ Հայաստանի Առաջին եւ Երկրորդ հանրապետությունների նկատմամբ հայ կուսակցությունների ունեցած վերաբերմունքի խնդիրն է:

1921 թ. աշնանը մի խումբ հայ լուսավոր գործիչներ, ինչպիսիք էին Միհրան Տամատյանը, Վահան Թեքեյանը եւ ուրիշներ, ներկայացնելով Ռամկավար, Ազատական, Վերակազմյալ եւ Ժողովրդական կուսակցություններն ու քաղաքական հոսանքները, հիմնեցին Ռամկավար ազատական կուսակցությունը: Այսինքն` այդ թվականից սկսած միատեսակ եւ նույն գաղափարական դաշտում, սակայն նախկինում առանձին-առանձին գործող կուսակցությունների եւ քաղաքական հոսանքների միաձուլումից ծնունդ առած նոր քաղաքական կուսակցությունը այդ օրերի ու իրավիճակի հրամայական պահանջն էր, անհրաժեշտ իրողություն:

Պատմական հայրենիքից դուրս օտարված, տարագրության ու ջարդի գեհենից մի կերպ մազապուրծ եղած հայության բեկորները նոր եւ օտար ափերում հաստատվելու եւ այդ բեկորներին պահպանելու անհրաժեշտության առջեւ էին հայտնվել: Այդ նույն ժամանակ հայրենի եզերքի մի փոքրիկ հատվածի վրա հյուծված Հայաստանի Հանրապետության երկամյա գոյությունը, ցավոք, արդեն մեկ տարի առաջ վերջ գտնելով` նոր խնդիրներ ու ձգտումներ էր առաջացրել, հետեւապես նաեւ` նոր պայմաններին համապատասխան նոր մտածողության առիթ դարձել: Հայության մի ստվար մասի մոտ նորածին Խորհրդային Հայաստանի գոյությունը նոր հորիզոններ էր մատնանշում, տառապած ու թուրքական գեհենից հրաշքով փրկված հայության համար հույսի դռներ բացում:

Հայտնի է, որ հայ քաղաքական ուժերն ու կառույցները իրարից խիստ տարբերվող դիրքորոշումներ որդեգրեցին այդ հանրապետության նկատմամբ: Ի պատիվ նորածին ՌԱԿ-ի, ընդգծենք, որ չկիսելով երկրում իշխող Կոմկուսի գաղափարական դրույթները եւ մերժելով կառավարման կտրուկ, իսկ ավելի հաճախ հակաժողովրդական գործելաձեւերը, գնահատեց տվյալ պահին ժողովրդի ապահով կեցության կենսական անհրաժեշտությունը, դրացի ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության, իսկ երբեմն էլ` համագործակցության պետքը, որդեգրեց երկրի կառավարության ու ժողովրդի կողքին լինելու, անհրաժեշտության դեպքում թույլ տրված սխալները մատնացույց անելու, երկրի վերաշինությանը հնարավոր բոլոր միջոցներով սատարելու գործելաձեւը: Հօգուտ ասվածի է խոսում ռամկավարների դեռեւս 1920 թ. դեկտեմբերի 13-ին թվագրված հետեւյալ առաջին շրջաբերականներից մեկը. «Հայ Ռամկավար Կուսակցութիւնը… ներկայ անցողական շրջանին մէջ, երկրորդական նշանակութիւն կրնայ տալ Խորհրդային Ռուսաստանի յեղափոխութեան Հայաստանի ընկերային կարգերուն վրայ առաջ բերած ազդեցութեան: Անդրկովկասի ներկայ պայմաններուն մէջ հայերը թուրքերու եւ թաթարներու սպառնալիքին հանդէպ իրենց ֆիզիքական գոյութիւնը, ինչպէս նաեւ քաղաքական իրաւունքները ապահովելու համար ուրիշ որեւէ կողմէ գործնական օգնութիւն չեն կրնար ակնկալել, եթէ ոչ Ռուսաստանէն» («ՌԱԿ 1921-1981»«Նոր Օրի» բացառիկ, Լոս Անճելըս, 1981, էջ 31):

Գաղտիք չէ, որ հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում քաղաքական ասպարեզ իջավ ՌԱԿ-ը եւ հենց առաջին օրվանից իրատեսորեն գնահատելով ստեղծված իրավիճակը` միմյանցից կարեւոր եւ իրար փոխլրացնող խնդիրներ դրեց իր առջեւ.

ա) հնարավոր բոլոր միջոցներով հավաքել, անխուսափելի կործանումից փրկել հայության բեկորներին,

բ) ՀԲԸՄ-ի խողովակով կազմակերպել որբախնամ եւ բարեսիրական լայնածավալ գործունեություն,

գ) եկեղեցի, դպրոց, հավաքատեղի ու մամուլ հիմնել եւ դրանց օգնությամբ նոր շունչ, հույսի լույս ու կորով հաղորդել «նորածին» սփյուռքահայությանը եւ այլն:

ե) նյութական եւ բարոյական բոլոր միջոցներով սատարել հայաստանյան իշխանություններին, դիտարկելով Հայաստանի Հանրապետությունը որպես համահայկականության փարոս եւ ապագայում ողջ հայության հավաքատեղի:

Հիմնականում զգացական եւ կուսակցական նեղմիտ մակարդակներից վեր կանգնած ՌԱԿ-ի հայրենասիրական եւ ժողովրդանվեր գործունեությունը, ազգային արժեքների նկատմամբ սթափ ու առողջ ուղեգիծը շատ արագ լայն գնահատանքի արժանացան եւ շատ արագ տարածվեցին Սփյուռքի տարբեր մասերում: Կուսակցականների թվական աճին զուգընթաց սփյուռքահայերի շրջանում աստիճանաբար հզորացան ու տարածվեցին նաեւ ռամկավարական գաղափարախոսությունն ու մտածելակերպը: Մի բան, որի անուղղակի ապացույցն էր այն, որ անկուսակցական հայության լայն զանգվածների ու հատկապես մտավորականության մեջ ՌԱԿ-ի հեղինակությունը ոչ միայն աճեց, այլեւ նրա գործելաձեւերն ու ազգային քաղաքականությունը ջերմ ընդունելության արժանացան: Ավելին, նրանցից շատերը հայությանը վերաբերող կենսական հարցերի` հայրենիքի, եկեղեցու, հայ դատի եւ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ սկսեցին մտածել ու գործել ռամկավարների նման:

Այդ ամենի արդյունքում եղավ մի շրջան, որ սփյուռքահայության մեծ մասը ներսից ու դրսից համակրելով` ՌԱԿ-ից էին սպասում իրապաշտ ու ողջմիտ քայլեր: Դրան ի պատասխան կուսակցական այրերը ոչինչ չխնայելով եւ միմյանց գերազանցելով իրականացնում էին մեկը մյուսից իրատեսական գործառույթներ, որոնց արդյունքում կուսակցությունը հզորանում էր, ձեռք էր բերում անհրաժեշտ կառույցներու շինություններ, բացում դպրոցներ, օգնում կուսակցական ու ոչ կուսակցական կարիքավոր շատ երեխաների ուսման եւ այլ շատ հարցերում, առաջնորդում շատերին, հույս ու հավատ ներշնչում լուսավոր ապագայի նկատմամբ, աստիճանաբար կարգավորում եւ ապահովում հարաբերություններն ու անխափան կապը հայրենական իշխանությունների հետ:

Հենց այդ առաջին (մեծ չափով նաեւ` երկրորդ) սերնդի ժողովրդի անմնացորդ նվիրվելու եւ անշահախնդիր ծառայելու արդյունքում ստեղծված հեղինակության ու վարկի շնորհիվ ՌԱԿ-ը Սփյուռքի ամենակարող ուժերից մեկն էր: Իսկ երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ՌԱԿ-ը ոչ միայն հայ փոքրաթիվ այն կուսակցություններից մեկն էր, որ իրատեսորեն կողմ եղավ անկախությանը եւ բոլոր միջոցներով սատարեց Հայաստանի Երրորդ Հանրապետության ծնունդին, այլեւ հայրենիքի հետ ունեցած տեւական ջերմ կապերի իր արժանի վաստակի իրավունքով ստեղծեց հայրենաբնակ կրտսեր եղբորը` ՀՌԱԿ-ին: Այդ վաստակն ու հեղինակությունը հրապուրեց, գրավեց շատերին, որի գործնական արդյունքը եղավ այն, որ կուսակցական խողովակով ոչ մի ընտրված պատգամավոր չունենալու պարագայում, խորհրդարանի ՌԱԿ ֆրակցիան շուտով ունենալով 21 անդամ` դարձավ երկրորդը: Այստեղից էլ սկսվեց…

Համոզված եմ, եթե երբեւէ գրվի (համոզված եմ, որ կգրվի) ՌԱԿ պատմությունը, ապա վերջին երեսուն եւ նախորդ շրջանի միջեւ հստակ ջրբաժան կդիտարկվի: Այսինքն` 1921-1995 թթ. եւ դրանից հետո ընկած ժամանակահատված: Մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, դա կանեմ մեկ այլ առիթով եւ ավելի հիմնավոր, սակայն ուզում եմ շատ-շատերիս հուզող հարց հնչեցնել` ինչո՞ւ…

Ինչու այսօր ունենք այն, ինչ ունենք եւ չունենք այն, ինչ պետք է որ ունենայինք: Այսինքն` ավելի հզորացած, ավելի բազմամարդ եւ կուռ շարքեր, քաղաքական դաշտում ծանրակշիռ ձեռքբերումներ եւ այլն: Հայաստանյան եւ սփյուռքյան միմյանց փոխլրացնող, քաղաքական հստակ եւ ուժեղ դիմագիծ ունեցող, հայաստանակենտրոն, իշխանության մաս կազմող քաղաքական կառույց: Չէ որ կուսակցությունն ունի հստակ ծրագիր, ազգանվեր նպատակներ, քաղաքական ժամանակակից ուղեգիծ, խելացի եւ կարող մտավորականություն, բավարար թվով անդամներ եւ ավելի մեծ թիվ կազմող համակիրներ եւ անհրաժեշտ այլ միջոցներ: Ավելին, ՌԱԿ-ը խորհրդարանական աշխատանքների (Հայաստանի Առաջին Հանրապետության, Լիբանանի եւ այլ երկրների խորհրդարանում պարբերաբար եղել են ՌԱԿ անդամ պատգամավորներ) եւ կառավարման (օրինակ` ՀԺԿ-ն չորս նախարար եւ մեծ թվով ստորին օղակների պաշտոնյաներ ուներ ՀԱՀ կոալիցիոն կառավարությունում) բնագավառներում հարուստ կենսափորձ ունի: Իսկ այդպիսի հզոր պոտենցիալով կարելի է հրաշքներ գործել, որոնց կարիքն այսօր հայ ժողովուրդն այնքա~ն ունի:

Ասելիք շատ կա, այս անգամ բավարարվենք այսքանով: Միայն վերջում ցանկանում եմ հստակեցնել շատ կարեւոր մի հանգամանք. ՌԱԿ-ի այսօր իշխանության մաս չկազմելը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառների արդյունք է, հետեւանք: Պետք է պարզապես կարողանալ վեր կանգնել մեղավորներ փնտրելու անշնորհակալ դիրքերից, տեր լինել ՌԱԿ բոլոր արժեքներին ու լավագույն ավանդույթներին, շարքերում ասպետական մեծահոգի փոխզիջումներով ու միմյանց լրացնելով առաջ շարժվել, ավելի շատ հայրենանվեր գործեր կատարել եւ այնպիսի քայլեր, որոնք հրապուրիչ լինելով կգրավեն հատկապես երիտասարդությանը: Ավելի համալրել շարքերը, մասնակցել քաղաքական կյանքին, մրցակցել այլ քաղաքական ուժերի հետ եւ առանց վարանելու հաղթանակներ ապահովել քաղաքական դաշտում: Կարճ ասած` Հայոց պետականության վերակերտման 100-ամյա հոբելյանին ընդառաջ եւ միշտ ապրել եւ արարել ռամկաբար, ՌԱԿ-ին վայել կերպարով…

P.S. Գուցե թե ոչ բոլոր մանրամասներին, սակայն տեղյակ եմ, որ ՌԱԿ ավագ սերնդի վճռական ձայնի իրավունք ու կշիռ ունեցող երկու խումբ այրերի միջեւ տարիներ շարունակվող բանակցություններն արդյունավետ ավարտ չունեցան:Սակայն ուզում եմ հավատալ նաեւ, որ ՌԱԿ երիտասարդության ու շատ անդամներիս համար ստեղծված կացությունը ցանկալիներից չէ: Ուստի հույս ունեմ, որ գոնե մոտ ապագայում սայլը տեղից կշարժվի, կսթափվենք բոլորս եւ հավատարիմ մնալով ՌԱԿ լավագույն ավանդույթներին` վերջ կբերենք այս ոչ ցանկալի իրավիճակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԲԵՅՍԱՅԴՈՒՄ ՓՈՂՈՑ Ի ՊԱՏԻՎ ՀԱՅԵՐԻ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԵՅՍԱՅԴՈՒՄ ՓՈՂՈՑ Ի ՊԱՏԻՎ ՀԱՅԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025

Հիշո՞ւմ եք, թե 2018-ին ինչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարություն,  կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն. 2021-ին էլի նույն...

ԿարդալDetails

Եթե մեր թիմում հայտնհվի մեկը, որն ընտրություններին ավելի շատ ձայներ կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ. Քոչարյան

07/10/2025

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ Ախվերդյանին

07/10/2025

Եթե խաղաղության փաստաթուղթը չունի երաշխիքներ, ուրեմն այն փաստաթուղթ է ընտրությունների համար. Քոչարյան

07/10/2025

Քաղաքական հայտ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի. Թաթոյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական