Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԽԵԼ ԳԵՂԵՑԻԿ, ԹԱՐԳԵԼ ԳԵՂԵՑԻԿ

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն անգամ, երբ խոսք է լինում ծխելու դեմ պայքարի մասին, ես հիշում եմ անգլիացի այն ծեր ջենթլմենին, որը Նորվիչի իր շքեղ տանըՙ մուգ կարմիր, երկար խալաթի մեջ փաթաթված նստած է բուխարու առջեւ եւ մի ձեռքով շոյում է քոքեր-սփանյելի գլուխը, իսկ մյուսով սիգար է ծխումՙ մտածելով Անգլիայի բացառապես լուսավոր ապագայի մասին: Հենց նույն պահին սենյակ է մտնում այս ջենթլմենի որդին եւ տեսնելով, որ հայրը ծխում է, ասում է. «Հայրիկ, ախր ինչո՞ւ ես ծխում, չէ՞, որ Առողջապահության միջազգային կազմակերպությունը հենց նոր հայտարարեց, որ ծխելու հետեւանքով առաջանում է 100 հիվանդություն»: Ջենթլմենը ժպտում է ճիշտ այնպես, ինչպես Արթուր թագավորն էր ժպտումՙ հանճարեղ բան մտածելով եւ ասում է. «Որդիս, եթե դու եւ Առողջապահության միջազգային կազմակերպությունը միասին ինձ թվարկեք այն հարյուր հիվանդությունը, որ առաջանում է ծխելու հետեւանքով, ես ձեզ կասեմ 101 հիվանդություն, որոնք ծխելու հետեւանքով չեն առաջանում…» : Անգլիական բանահյուսությունն այս հիանալի պատմության ավարտը չի ներկայացնում, ուստի պատկերացնենք, որ այն հենց այսպես էլ ավարտվում է:

Մինչդեռ Հայաստանում նոր-նոր է սկսել պայքարը ծխելու դեմ: Նոր-նոր, քանի որ գործող օրենքը, այն, որ հասարակական տրանսպորտում, մեքենայի ղեկին ծխել չի կարելի, ոչ մեկը չէր հարգում: Ես չգիտեմ, թե որտեղի՞ց առողջապահության նախարարությունն ունի վստահություն, որ ծխելու դեմ խստացված օրենքը հարգելու են: Ու ամենակարեւորըՙ ես չգիտեմ, թե որտեղի՞ց է ՀՀ կառավարությունը գտնելու տեսուչներ, որոնքՙ no smoking մակագրությամբ ժիլետներով շրջելու են մեր բոլոր բնակավայրերի կանգառներով, հասարակական փակ տարածքներով ու որտեղ ծխող մարդ տեսնենՙ տուգանելու են: Ըստ օրենքիՙ այդպես էլ պետք է լինի, եթե օրենքի ընդունումից հետո որեւէ մեկը կանգառում կանգնած 1 ժամ տրանսպորտի սպասի ու հանկարծ ծխի, ապա նրան կմոտենա մի շատ բարեկիրթ երիտասարդ կամ գեղեցիկ աղջնակ ու կասիՙ «Գիտե՞ք, դուք ծխում եք հանրային վայրում, ինչի համար պետք է 250 հազար ՀՀ դրամով տուգանվեք»: Ի դեպ, եթե մարդն այդքան փող չունի, իսկ մեր կանգառներում կանգնող մարդկանցից քչերն այդքան փող ունեն գրպաններում, կամ եթե առհասարակ ունեն, ապա ի՞նչ է լինելու: Տեսուչը ծխողին ի՞նչ է անելու, բաժի՞ն է տանելուՙ օրենք խախտելու համար, թե՞, օրինակ, ապտակելու է… Բայց, ամենահետաքրքրականը, եթե օրինակ դուք աշխատում եք ՀՀ կառավարությունում, ասենք վարչապետի աշխատակազմում զբաղեցնում եք թուղթ տանող-բերողի անչափ կարեւոր պաշտոնը, ու հանկարծ միջանցքում կանգնում ու ծխում եք, ապա կբացվի ամենամոտ դուռը, այնտեղից դուրս կգա հակածխախոտային տեսուչն ու կասիՙ «Հարգելի թուղթ տանող-բերող, դուք խախտել եք ՀՀ օրենքը, ու պետք է տուգանվեք 250 հազար դրամ, ավելին, որտե՞ղ է Ձեր ղեկավարի աշխատասենյակը»: Ապա երկուսով կգնաք ՀՀ վարչապետի աշխատասենյակ, քանի որ Ձեր ղեկավարը հենց նա է ու տեսուչն ըստ օրենքի ՀՀ վարչապետին էլ կտուգանի 500 հազար դրամով, քանի որ նա չի արգելել ծխելը իր ղեկավարած տարածքում: Այ, եթե վարչապետն ինքն էլ ծխելիս լինի, ապա պարտավոր կլինի վճարել 750 հազար դրամ տուգանքՙ նախ ծխելու, ապաեւ իր ղեկավարած տարածքում իր իսկ անձին ծխելը թույլատրելու համար… Մի խոսքով, հետաքրքրական օրենք է, ավելի շատ հետաքրքրական, քան ծխելու դեմն առնող, ինչն, անշուշտ, կարեւոր է ու անհրաժեշտ: Բայց ծխելու դեմ բոլոր տեսակի, ժամանակների, ժողովուրդների պայքարը մի թերություն ունի. եթե խնդիրն այն է, որ ծխելը վնասակար է առողջությանը, ապա առողջությանը վնասակար այլ բաներ չկա՞ն, որոնք, ի դեպ, չեն արգելվում: Օրինակՙ պատերազմները, միջուկային զենքը (ու ոչ միայն Հս. Կորեայի կամ Իրանի համար, կոռուպցիան, միգրացիան, արտագաղթը եւ դրանից բխող կարոտը)… Սրանք հնարավոր չէ՞ արգելել, չի կարելի՞ սրանց դեմ պայքարել, օրենքներ ընդունել, որ մեր երկիրը չի պատերազմելու, մեր երկրում կոռուպցիա չի լինելու: Ես հասկանում եմ, որ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը փող է խլում, իսկ ծխելու դեմ պայքարըՙ բերում է, բայց դրանից կոռուպցիան չի դադարում վտանգավոր լինել մարդու առողջությանը, ոչ պակաս քան ծխելը: Բացի այդ, եթե մարդուն կարելի է ստիպել, որ նա չծխի, իսկ օրենքը նախ եւ առաջ պարտադրանք է, ապա ի՞նչ պետք է նա անի: Ծխելու դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն մի դեպքում. երբ այն վարողները ծխողներինՙ ծխելու այլընտրանքը տան, որից օգտվելով մարդն այլեւս չցանկանա ծխել: Ինքնակամ թողնի: Հակառակ պարագայում, երբ մարդուն ստիպում են թարգել իրՙ թեկուզ վնասակար սովորությունը, նա միշտ հնարավորություն, ժամանակ ու տեղ է գտնում …տվյալ դեպքում ծխելու: Ի՞նչ այլընտրանք, չգիտեմ, բայց գիտեմ, որ ծխողներին պետք է ոչ թե պատժել, որ թողնեն, այլ խրախուսել, եթե թողնեն:

Ի դեպ, երբ Ստալինը ծխում էր, առողջապահության նախարարությունը չէր զգուշացնում, որ ծխելը վնասակար է առողջությանը: Երբ Ստալինը ծխում էր մի ծեր անգլիացի ջենթլմենի հետ, որի անունն էր Ուինսթոն Չերչիլ, որը հաճախ էր կրկնումՙ «Եթե թերթերը գրեն, որ պետք է թողնել ծխելը, ես կդադարեմ կարդալ»:

Մի ծխեք, հատկապես երբ պայքարում եք ծխելու դեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՏՈՒԿ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՏԱԿԱՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱԿԱՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Շաքիի ջրվեժում գենդեր-փարթի կազմակերպելու համար նախատեսված է տուգանք՝ աշխատավարձի ութսունապատիկի չափով

06/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված «Գենդեր փարթի Շաքիի ջրվեժում» ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ. տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Ձեռնարկվում...

ԿարդալDetails

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական